10 պատճառ, թե ինչու Օբաման պետք է ապրիլի 24-ին այցելի Հայաստան
Հոդվածի առանցքում
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաշխարհային մի քանի առաջնորդների ապրիլի 24-ին հրավիրել է Երևան Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման արարողությանը: Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Կիպրոսի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը: Սպիտակ տունը դեռ հրապարակային հայտարարություն չի արել, թե արդյոք նախագահ Օբաման մտադիր է այդ հանդիսավոր առիթով այցելել Հայաստան:
- Ահա այն 10 պատճառը, թե ինչու Air Force One-ը պետք է ապրիլի 24-ին բարենպաստ վայրէջք կատարի Երևանի Զվարթնոց օդանավակայանում:
- Նախագահ Օբաման պետք է հարգանքի տուրք մատուցի հարյուր հազարավոր կարեկցող ամերիկյան քաղաքացիներին, որոնք հավաքեցին ավելի քան 117 միլիոն դոլար, որն այսօր համարժեք է 2 միլիարդ դոլարին, օգնելու Հայոց Ցեղասպանությունից փրկված աղքատ հայերին: Դեսպան Մորգենթաուի նախաձեռնությամբ և նախագահ Ջորջ Վ. Վուդրո Վիլսոնի աջակցությամբ ստեղծված Մերձավոր Արևելքի օգնության ծրագիրը փրկեց և հոգ տարավ 132,000 հայ որբերի մասին:
- Հարյուրամյա տարելիցը կարող է լինել նաև նախագահ Օբամայի վերջին հնարավորությունը վերականգնելու ամերիկյան հասարակության վստահությունն ընդհանրապես, հայ-ամերիկյան համայնքինն էլ մասնավորապես, հարգելով Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին որպես սենատոր և նախագահի թեկնածու բազմիցս արած իր խոստումները:
- Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա Ադրբեջանի ուժեղացող հարձակումներին, Օբաման կարող է շեշտել Վաշինգտոնի աջակցությունն այս փշոտ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
- Նախագահ Օբամայի այցը Հայաստան կդիտվի բարի կամքի դրսևորում հայ-ամերիկյան համայնքի հանդեպ: Անցյալ շաբաթ 16 խոշոր հայ-ամերիկյան կազմակերպություններ համատեղ նամակ են ուղարկել նախագահին, կոչ անելով նրան մասնակցելու Հայաստանում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:
Ուշադրությանն արժանի
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաշխարհային մի քանի առաջնորդների ապրիլի 24-ին հրավիրել է Երևան Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման արարողությանը:
Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Կիպրոսի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը: Սպիտակ տունը դեռ հրապարակային հայտարարություն չի արել, թե արդյոք նախագահ Օբաման մտադիր է այդ հանդիսավոր առիթով այցելել Հայաստան:
Մեկ դար առաջ, Հենրի Մորգենթաուն՝ ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում, 1,5 միլիոն հայերի սիստեմատիկ բնաջնջումը բնութագրել է որպես «Ազգի սպանություն»: Ռաֆայել Լեմկինը, լեհ-հրեա իրավաբանը, հայտնել է CBS-ին, որ նա ցեղասպանություն (գենոցիդ) եզրույթը ստեղծել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների դեմ կատարված զանգվածային հանցագործությունների հիման վրա.
Ահա այն 10 պատճառը, թե ինչու Air Force One-ը պետք է ապրիլի 24-ին բարենպաստ վայրէջք կատարի Երևանի Զվարթնոց օդանավակայանում:
- Նախագահ Օբաման պետք է հարգանքի տուրք մատուցի հարյուր հազարավոր կարեկցող ամերիկյան քաղաքացիներին, որոնք հավաքեցին ավելի քան 117 միլիոն դոլար, որն այսօր համարժեք է 2 միլիարդ դոլարին, օգնելու Հայոց Ցեղասպանությունից փրկված աղքատ հայերին: Դեսպան Մորգենթաուի նախաձեռնությամբ և նախագահ Ջորջ Վ. Վուդրո Վիլսոնի աջակցությամբ ստեղծված Մերձավոր Արևելքի օգնության ծրագիրը փրկեց և հոգ տարավ 132,000 հայ որբերի մասին: Բարեգործական այս մեծ ջանքը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին միջազգային հումանիտար գործողությունն էր:
- Այս առիթով այցելելով Հայաստան, Օբաման կվերահաստատի ԱՄՆ-ի կողմից վաղուց սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
Որպես ընդունված պատմական փաստ ցեղասպանությունը ճանաչել է
– ԱՄՆ կառավարությունը մի փաստաթղթով, որը 1951 թվականին ներկայացրել է Համաշխարհային դատարան:
– Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին:
– Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրով, որը հրապարակվել է 1981-ի ապրիլի 22-ին:
– Ամերիկյան 50 նահանգից 43-ը:
– Երկու տասնյակ երկրներ, այդ թվում, Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Կանադան, Հոլանդիան, ինչպես նաև Վատիկանը, Շվեյցարիան, Շվեդիան, Արգենտինան, Լիբանանը, Հունաստանը, Կիպրոսը, Լեհաստանը և Վենեսուելան:
– Մի քանի միջազգային կազմակերպություններ, այդ թվում, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եվրոպական խորհրդարանը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան:
- Հարյուրամյա տարելիցը կարող է լինել նաև նախագահ Օբամայի վերջին հնարավորությունը վերականգնելու ամերիկյան հասարակության վստահությունն ընդհանրապես, հայ-ամերիկյան համայնքինն էլ մասնավորապես, հարգելով Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին որպես սենատոր և նախագահի թեկնածու բազմիցս արած իր խոստումները:
-
Նախագահ Օբաման կարող է դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հիմքը, որը կկառուցվի ճշմարտության ու արդարության վրա և համահունչ կլինի Ներկայացուցիչների պալատի սպասվող բանաձևին ու նրա ապրիլի 24-ի վերաբերյալ նախորդ հայտարարություններին, որտեղ նշվում է, որ «փաստերի լիարժեք, անկեղծ և արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի թուրք իրավապաշտպաններին շարունակելու իրենց դժվարին խնդիրը, որի նպատակն է աջակցել Թուրքիայի կառավարությանը հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:
- ԱՄՆ նախագահը կարող է օգտվել այս այցից և կոչ անել Թուրքիային վերացնելու Հայաստանի շրջափակումը և աստվածաշնչյան Արարատին նայել փակ սահմանից այն կողմ:
- Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա Ադրբեջանի ուժեղացող հարձակումներին, Օբաման կարող է շեշտել Վաշինգտոնի աջակցությունն այս փշոտ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
- Նախագահ Օբամայի այցը կարող է օգնել հավասարակշռելու Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, հատկապես Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, հաշվի առնելով նաև ապրիլի 24-ին Պուտինի ծրագրած այցը Երևան:
Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ, եղել է միջազգային խաղաղապահ ուժերի կազմում Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում և Լիբանանում: Վերջերս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Վաշինգտոնում դեսպան նշանակելը ընդգծում է, թե Երևանն ինչ մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին:.
- Քանի որ նախագահ Օբաման Ուկրաինայի ճգնաժամի պատճառով չի պատրաստվում մեկնել Մոսկվա, մասնակցելու մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի Հաղթանակի օրվա տոնակատարություններին, ապա նա հնարավորություն կունենա նախագահ Պուտինի հետ հանդիպել Երևանում ավելի քիչ աչքի ընկնող մթնոլորտում:
-
Նախագահ Օբամայի այցը Հայաստան կդիտվի բարի կամքի դրսևորում հայ-ամերիկյան համայնքի հանդեպ: Անցյալ շաբաթ 16 խոշոր հայ-ամերիկյան կազմակերպություններ համատեղ նամակ են ուղարկել նախագահին, կոչ անելով նրան մասնակցելու Հայաստանում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:
- Նախագահ Օբաման կլինի առաջին ԱՄՆ նախագահը, որը կայցելի Հայաստան: Դա կնախորդի մի շարք բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների այցին. 1992 թվականին այցելել է պետքարտուղար Ջեյմս Բեյքեր III-ը , 2001-ին Պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը , 2010 –ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ 2012-ին նա ծաղկեպսակ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վրա Երևանում: Նույնն անում են բոլորը դեսպանները՝ 1991-ին Հայաստանի անկախանալուց հետո:Հոդվածի բնօրինակն՝ այստեղ