Հայոց Ցեղասպանություն. Ինչո՞ւ Օբաման չի ասել այդ բառը
Հոդվածի առանցքում
- Նախագահ Օբամայի՝ քարոզարշավի ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին տված խոստումը կոտորածների մեկնարկի 100-ամյա տարելիցին մնաց անկատար: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գերիշխում են, սակայն նախագահը նաև առաջարկել է իր իրական զգացմունքները:
- «Սկսած 1915 թվականից Օսմանյան կայսրության հայ ժողովուրդը բռնագաղթել է, կոտորվել և մահվան են գնացել: Նրանց մշակույթն ու ժառանգությունը այս հինավուրց հայրենիքում ջնջվել է: Բռնության սարսափելի ակտերի շարքում, որ տեսել են բոլոր կողմերը, 1.5 միլիոն հայեր են զոհվել»,-նշել է Օբաման:
- Իր հայտարարության մեջ Օբաման կարծես թե դուրս էր գալիս իր ուղուց՝ արձագանքելով, որ նա իրականում հայերի կոտորածները դիտարկում է որպես ցեղասպանություն՝ առանց օգտագործելու իրական բառը:
- Ամերիկահայ համայնքը ուրբաթ օրը իր անհանգստությունն արտահայտեց հայտարարության մասին: Մենք խորապես հիասթափված ենք, որ նախագահ Օբաման նախընտրեց խախտել իր խոստումը և հեռու մնաց միջազգային հանրությունից, որոնք ճշմարտությունն են ասում Հայոց Ցեղասպանության մասին 100-ամյա տարելիցի ժամանակ:
Ուշադրությանն արժանի
Նախագահ Օբամայի՝ քարոզարշավի ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին տված խոստումը կոտորածների մեկնարկի 100-ամյա տարելիցին մնաց անկատար: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գերիշխում են, սակայն նախագահը նաև առաջարկել է իր իրական զգացմունքները:
2008 թվականին որպես նախագահի թեկնածու Բարաք Օբաման խոստացել էր, որ եթե ընտրվի, կճանաչի 1915 թվականին թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն:
Սակայն այս՝ 100-ամյա տարելիցին նախագահ Օբաման ևս մեկ անգամ խուսափեց այդ բառից: Չորեքշաբթի գիշերը տարածված հայտարարության մեջ նա ցեղասպանությունն անվանեց ընդամենը «20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություն»:
«Սկսած 1915 թվականից Օսմանյան կայսրության հայ ժողովուրդը բռնագաղթել է, կոտորվել և մահվան են գնացել: Նրանց մշակույթն ու ժառանգությունը այս հինավուրց հայրենիքում ջնջվել է: Բռնության սարսափելի ակտերի շարքում, որ տեսել են բոլոր կողմերը, 1.5 միլիոն հայեր են զոհվել»,-նշել է Օբաման:
Օբամայի զսպվածության պատճառը Թուրքիան ու ՆԱՏՕ-ում ու Մերձավոր Արևելքի կոնֆլիկտում դրա առանցքային դերն է: Կովկասում գտնվող, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը չի փայլում իր աշխարհառազմավարական կարևորությամբ:
Թուրքիան վճռականորեն դիմադրում է սպանությունները ցեղասպանություն անվանելու փորձերին: Ցանկացած երկրի, որ կընդունի այն որպես ցեղասպանություն, խոստացվում է հարաբերություններում մշտական դիվանագիտական վնաս: Թուրքիայի կառավարությունը ընդունում է, որ հայերը կոտորվել են պատերազմի ժամանակ, սակայն ավելացնում է, որ շատ մուսուլման թուրքեր ևս սպանվել են: Հայերը քրիստոնյա են:
Իր հայտարարության մեջ Օբաման կարծես թե դուրս էր գալիս իր ուղուց՝ արձագանքելով, որ նա իրականում հայերի կոտորածները դիտարկում է որպես ցեղասպանություն՝ առանց օգտագործելու իրական բառը:
«Ես հետևողականորեն ներկայացրեցի իմ տեսակետը 1915 թվականին կատարվածների վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել»,-նշել է նախագահը: Բնութագրելով սպանվածների թիվը, որն հիմնականում հաշվվում է 1-1.5 միլիոն , նա ընտրեց ամենաբարձր ցուցիչը:
Օբաման նաև ողջունեց «Ֆրանցիսկոս Պապի, թուրք ու հայ պատմաբանների և շատ շատերի կարծիքները, որոնք փորձել են լույս սփռել պատմության այս մութ էջի վրա»:
Առնվազն 25 երկիր, այդ թվում՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա և Ռուսաստան, վայրագություններն անվանել են ցեղասպանություն: Ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապը «ցեղասպանություն» կոչեց, երբ արարողություն էր անցկացնում Սբ. Պետրոսի տաճարում 100-ամյա տարելիցը նշելու ժամանակ:
Ամերիկահայ համայնքը ուրբաթ օրը իր անհանգստությունն արտահայտեց հայտարարության մասին: «Մենք խորապես հիասթափված ենք, որ նախագահ Օբաման նախընտրեց խախտել իր խոստումը և հեռու մնաց միջազգային հանրությունից, որոնք ճշմարտությունն են ասում Հայոց Ցեղասպանության մասին 100-ամյա տարելիցի ժամանակ»,-գրել է Ամերիկայի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը, որն ավելի քան 20 ամերիկահայ խմբերի հովանավորող կազմակերպություն է:
Հանձնաժողովը նաև մեղադրեց նախագահին հերթական անգամ «քաղաքական նկատառումներով ցեղասպանության վրա աչք փակելու մեջ»:
Օբամայի դիրքորոշումը առավել հատկանշական է՝ հաշվի առնելով, որ նրա ՄԱԿ դեսպանը՝ Սամանթա Փաուերը, հեղինակություն է ցեղասպանության հարցում: 2003 թվականին նա Պուլիտցերյան մրցանակ է ստացել իր «Խնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում» («A Problem From Hell: America and the Age of Genocide») գրքի համար:
Ամերիկայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ուժեղագույն կողմնակիցներից մեկը եղել է Կանզասի սենատոր Բոբ Դոուլը, ով 1996 թվականին Հանրապետական կուսակցության թեկնածուն էր նախագահի ընտրության ժամանակ:
Ամերիկահայ վիրաբույժ Համբար Կելլիկյանը, ով 1919 թվականին է փախել Օսմանյան կայսրությունից, օգնել է երիտասարդ Դոուլին իր աջ ձեռքի բուժման հարցում, որը վնասվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Դոուլը, մինչև 1983 թվական բժշկի մահը, մտերիմ է մնացել բժիշկ Կելլիկյանի հետ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ