Կուբայի մասին Օբամայի որոշումը քաղաքական փոփոխություն է առաջացրել Ֆլորիդայում
Հոդվածի առանցքում
- Կոմունիստական երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայացրած անսպասելի որոշումը ընդգծում է Օբամայի անվաստահությունը:
- Ֆլորիդան երկրի քաղաքական խոշորագույն շրջադարձային կետն է և որոշիչը նախագահական քաղաքականության մեջ: Օբաման արդեն կատարել է իր քայլը՝ 2011-ին մեղմացնելով Կուբա ճանապարհուրդության սահմանափակումները:
- Այս դիրքորոշումը սպառնում է հանրապետականներին զրկել այն ընտրողների աջակցությունից, ովքեր կարծում են, որ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի Ֆլորիդայի տնտեսությանը:
- Պատմականորեն, կուբայական քաղաքականությունը Ամերիկայի կուբացիներին միավորել է դեմոկրատների դեմ, Նելսոնը նշել է 2000-ի ընտրությունների ժամանակ, երբ Ջորջ Բուշը Ֆլորիդայում 537 ձայնով հաղթեց փոխնախագահ Ալ Գորին:
Ուշադրությանն արժանի
- Փաուլն ու Օլբրայթն ասում են, որ աշխարհը դառնում է ավելի վտանգավոր
- ԱՄՆ-Իրան. Ռազմական գործողությունը «սեղանի վրա է»՝ ասել է Թրամփի վարչակազմը, Սաուդյան Արաբիային աջակցությունից զրկելու օգտին Սենատի քվեարկությունից հետո
- ԱՄՆ ներգաղթային նոր քաղաքականությունն օտարերկրյա ուսանողներին թույլ չի տալիս իրենց հմտություններն օգտագործել Նահանգներում
Թալահասի, Ֆլորիդայի նահանգ- Տասնամյակներ շարունակ Կուբայի հարցում Ֆլորիդայի քաղաքականությունը պարզ էր: Պետք էր Ֆիդել Կաստրոյի նկատմամբ դրսևորել կոշտ դիրքորոշում, հակառակ դեպքում, քաղաքական ուժերը կկորցնեին առավելությունն ընտրապայքարում:
Կոմունիստական երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այս շաբաթ կայացրած անսպասելի որոշումը ընդգծում է Օբամայի անվաստահությունը: Ոմանք նույնիսկ ենթադրում են, որ դա Սպիտակ տան հնարքն է ցնցելու Ամերիկայի կուբայական համայնքի հանրապետական կուսակցությանը ցուցաբերած երկամյա աջակցությունը:
Նրանք ուզում են Ամերիկայի կուբացիներին ընդգրկել իսպանախոսների դաշինքում, որն աջակցում է դեմոկրատներինասաց Ֆլորիդայի հանրապետական նախկին սենատոր Ջորջ Լեմյեն: «Եթե ցանկանում են վերջ դնել Կուբայի հետ լարվածությանը, դա իրենց գործն է: Կարծում են նրանք ի վերջո կհասկանան, թե ինչու են Ամերիկայի կուբացիները միացել հանրապետական կուսակցությանը»:
Ամերիկայի կուբացիներն այժմ ավելի փոքր տոկոս են կազմում Ֆլորիդայի իսպանախոս բնակչության շրջանում, քան 15 տարի առաջ: Բայց դարձյալ Կուբայի հետ մերձեցման նախագահ Օբամայի փորձերը զայրացրել են կուբայական ծագումով տարեց ամերիկացիներին, հատկապես առաջին -երկրորդ սերնդի ներգաղթյալներին: Իսկ երիտասարդներն, ամենայն հավանականությամբ, մենակ չեն քվեարկի այս հարցը:
Դեմոկրատ սոցիոլոգ Դեվիթ Բիթին ասել է, որ Կուբայի հարցում ԱՄՆ քաղաքականության փոփոխությունն այժմ քաղաքականապես անվտանգ է դարձել Ֆլորիդայում: «Նրանք պարզապես չեն հասկանում, որ դա պետության ամբողջական քաղաքականության մի մասն է»,-ասել է Բիթին:
Ֆլորիդան երկրի քաղաքական խոշորագույն շրջադարձային կետն է և որոշիչը նախագահական քաղաքականության մեջ: Օբաման արդեն կատարել է իր քայլը՝ 2011-ին մեղմացնելով Կուբա ճանապարհուրդության սահմանափակումները: Exit polls-ի հարցումները ցույց են տվել, որ հաջորդ տարի վերընտրվելու ժամանակ Օբաման Ֆլորիդայում ստացել էր Ամերիկայի կուբացիների կեսի ձայնը և հաղթել այդ նահանգում:
Ֆլորիդայի դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնն ասել է, որ, ըստ հարցումների, շատ փոփոխություններ են կատարվել Ֆլորիդայում, այժմ հնարավոր է հանգիստ քայլել Մայամիում ու խոսել ժողովրդի հետ: «Ես Կաստրոյի դեմ եմ, բայց ժամանակն է առաջ շարժվել, մտնել 21-րդ դար»,- ասել է սենատորը:
Եթե ԱՄՆ-Կուբա լարվածությունը այլևս գերիշխող խնդիր չլինի Ամերիկայի կուբացի ընտրողների համար, դեմոկրատները կստանան նրանց աջակցությունը նաև մյուս խնդիրների հարցում, որոնք ստանում են իսպանախոս համայնքից:
Ինչպես և սպասվում էր, հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն և նախկին հանրապետական նահանգապետ Ջեբ Բուշը կտրականապես դեմ արտահայտվեցին Օբամայի որոշմանը: Ռուբիոն այն համարեց դավաճանություն:
Բայց Բիթին նշում է, որ այս դիրքորոշումը սպառնում է հանրապետականներին զրկել այն ընտրողների աջակցությունից, ովքեր կարծում են, որ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի Ֆլորիդայի տնտեսությանը:
«Հանրապետականները խոսում են մի շարք հարցերի շուրջ, որոնք ընտրողներին չեն մտահոգում», – ասել է նա: «Նրանք մտահոգված են տնտեսության վիճակով, բժշկական օգնության ծախսերով»: Ռուբիոն հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում ընդհանուր դիրքորոշումը: Նա անձամբ ճանաչում է շատ մարդկանց, ովքեր տուժել են Կաստրոյից: «Ինձ չի մտահոգում հարցվածների 99% -ի կարծիքը: Ես ունեմ իմ դիրքորոշումը և դրա կրքոտ պաշտպանն եմ», ասել է Ռուբիոն: «Ես ուրախ եմ, որ ազատության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների կողմնակիցն եմ»:
Հանրապետական ստրատեգ Աննա Նավարոն խոսել է Օբամայի հայտարարության ժամկետի մասին: Նրա կարծիքով փաստը, որ հայտարարությունն արվել է միջանկյալ ընտրություններից հետո, ցույց է տալիս, որ Օբաման գիտակցում է Կուբայի հետ կապերը վերականգնելու քաղաքականության վտանգը:
«Արդյոք Օբաման փորձեց դա անել 2012-ին, որը կարող էր վտանգել նրա հաղթանակը: Ոչ»,-ասել է Նավարոն:
Պատմականորեն, կուբայական քաղաքականությունը Ամերիկայի կուբացիներին միավորել է դեմոկրատների դեմ, Նելսոնը նշել է 2000-ի ընտրությունների ժամանակ, երբ Ջորջ Բուշը Ֆլորիդայում 537 ձայնով հաղթեց փոխնախագահ Ալ Գորին:
Այդ տարի Ամերիկայի կուբացիներն աջակցեցին հանրապետականներին, որովհետև զայրացել էին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի վրա, որը դաշնային զինված գործակալների միջոցով տղային վերադարձրեց Կուբա հոր մոտ: «Այդ գիշեր Էլիան Գոնզալեսը միավորեց Ամերիկայի կուբացիներին դեմոկրատների դեմ արշավում»,-ասաց Նելսոնը:
Նավարոն էլ նշել է, որ Օբամային, հավանաբար, 2000 թվականի դեպքերն են հուշել երբ է պետք բացահայտել Կուբայի հետ երկրի հարաբերությունները փոխելու իր ծրագրերը:
«Նրանք վախենում են, որ նոյեմբերին կուբացիները կհիշեն, թե ինչպես վարվեցին Ալ Գորի հետ»,-ասաց Նավարոն: «Նրանք դեռ շատ զգույշ են»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ