Օբաման վնասում է Հիլարիին

Հոդվածի առանցքում

  • Տիկին Քլինթոնի ժողովրդականությունը զգալիորեն նվազել է, նա սուզվում է իր նախկին ղեկավարի գործողությունների թակարդում:
  • Օբամայի` ներգաղթյալների հարցով ռիսկային արկածախնդրությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հիլարի Քլինթոնի համար:
  • Քլինթոնը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ցրի տարածված կարծիքը, թե ինքը «Goldman Sachs»-ի թեկնածուն է:
  • Քլինթոնը երկակի խաղ է խաղում՝ մի կողմից օժանդակելով նախագահի՝ ներգաղթյալների մասին որոշմանը, մյուս կողմից պնդելով, որ վերջնական եզրակացությունը կկայացնի Կոնգրեսը:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Օբամայի` ներգաղթյալների հարցով ռիսկային արկածախնդրությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Վաշինգտոնի, ամբողջ երկրի և Դեմոկրտական կուսակցության, մասնավորապես՝ Հիլարի Քլինթոնի համար:

Տիկին Քլինթոնի ենթադրելի առաջադրումը, որպես Դեմոկրատների նախագահական թեկնածու արդեն իսկ անհաջողության է դատապարտվել:

Վերջին միջանկյալ ընտրությունների վերաբերյալ համազգային հարցման ժամանակ ընտրողների մոտ 43%-ը նշում է, որ նա կարող էր լավ նախագահ լինել: Երբ հանդես էին գալիս ընդդեմ անանուն Հանրապետական թեկնածուի դեմ, տիկին Քլինթոնը կորցրել է 40%-ից մինչև 34 %: Սեպտեմբերյան WSJ/NBC  հարցման մռայլ թվերը ցույց են տալիս Հ. Քլինթոնի հեղինակության կորուստը, երբ նրա հաջող վարկանիշը 2009թ.-ի  59%-ից նվազել է մինչև 43%: Դա մինչեւ այն պահն էր, երբ Օբամայի սկսած  հավակնոտ միջնաժամկետ քարոզարշավը մի կողմ դրեց քաղաքական փոխզիջումային տակտիկան, որի արդյունքում նրա քաղաքականությունը դադարեց սիրված լինել:

Որպես թեկնածու Հ. Քլինթոնը հավանաբար կժառանգի խաթարված հեղինակությամբ կուսակցություն, իսկ, որպես Օբամայի կառավարության  նախկին անդամ, նա պետք է պայքարի Օբամայի ինքնուրույն կառավարման հետևանքների դեմ:

Այն, որ նախագահի քաղաքականությունը կորցրել է հեղինակությունը, ցույց են տալիս նրա վերջին գործողությունները, երբ հինգշաբթի օրը նա միակողմանի ներում շնորհեց մոտավորապես հինգ միլիոն ապօրինի ներգաղթյալների: Նոյեմբերի 18-ին հրապարակված Ռասմուսսենի հարցումը ցույց է տալիս, որ ընտրողների մոտ 53%-ը դեմ է Կոնգրեսի հավանությունը չստացած ներմանը, իսկ 34 %-ը հավանություն է տալիս այս գործողությանը: Բացի այդ, հարցվածների 62%-ը նշել են, որ նախագահը իրավունք չունի գործելու առանց Կոնգրեսի հավանության, իսկ 55%-ը շեշտել են, որ Կոնգրեսը պետք է դատական կարգով լուծի այս հարցը: Սա խնդիր է Դեմոկրատական կուսակցության համար, որին պետք է առաջարկվի պաշտպանել նախագահին, ինչպես  հարկադրված էին անել Օբամայի նախորդ քաղաքականության, օրինակ, «Մատչելի բժշկության օրենքի» դեպքում, որը չէր հավանել  ամերիկացիների մեծ մասը:

Դեմոկրատների համար մեկ այլ խնդիր է ծրագրվող Keystone XL խողովակաշարը, որը մեծ ժողովրդականություն ունի: «Pew» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման ամերիկացիների համաձայն` 59 %-ը կողմ է, 31 %-ը ՝դեմ: Այսքան ընդունված ծրագիրը օժանդակելով` նախագահը կարող էր հեշտ հաղթանակի հասնել: Նա օժանդակում է միլիարդատեր էկոլոգ Թոմ Սթեյերի գլխավորությամբ էլիտար ձախ էկոլոգներին:

Հ. Քլինթոնին հատկապես կվնասի Օբամայի` հասարակական կարծիքի չընդունման վարվելակերպը: Նախագահի նախկին պետքարտուղարն արդեն իսկ փորձում է անկախ ինքնություն կերտել՝ նախագահի դեմ գնալով: Տիկին Քլինթոնի համար գրեթե անհնար կլինի հաջորդ երկու տարվա ընթացքում ուղղակի հանդես գալ նրա դեմ:

Նա, հավանաբար, կշարունակի հեռացնել իրեն նախագահից, ինչպես դա արել էր նախորդ ամառային շրջագայությունների ընթացքում: Սակայն, եթե նախագահը շարունակի կորցնել դեմոկրատների և չափավորների օժանդակությունը, ինչպես տիկին Քլինթոնը, հարկադրված կլինի սանձել իր նախագահական նկրտումները:

Եթե նա  շարունակի իր գիծը, հարկադրված կլինի բախվել լիբերալ հանրահայտ սենատոր Էլիզաբեթ Ուորրենի հետ:  Տիկին Քլինթոնը փորձում է հասարակության վստահությանն արժանանալ: Այս խնդիրն ավելի քան ակնհայտ էր Մասաչուսեթսում հոկտեմբերին, երբ նա երևաց տիկին Ուորրենի հետ՝ անվստահ կոչ անելով հավաքվածներին. «Ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ ասել, որ դուք գիտեք, ձեռնարկություններն ու կորպորացիաներն են աշխատատեղեր ստեղծում»:  Հետագայում նա բացատրեց որ այդ քայլը ճիշտ չստացվեց: Քլինթոնը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ցրի լիբերալ դեմոկրատների շրջատում տարածված կարծիքը, թե ինքը «Goldman Sachs»-ի թեկնածուն է: Քլինթոնի համար վտանգ է ներկայացնում այն, որ նախնական ընտրություններում իր դեմոկրատ մրցակիցը նրան կստիպի ձախ նայել, ինչպես դա արել է Օբաման 2008 թվականին: Այդ միտումը նկատվեց անցած շաբաթ, երբ   Վիրջինիայի հայտնի նախկին սենատոր Ջիմ Վեբը հայտարարեց, որ պետք է հետազոտական հանձնաժողով հիմնի՝ 2016 թ. նախագահական ընտրարշավի համար:

Հ. Քլինթոնը միաժամանակ պետք է պայքարի 1990-ական թթ. ընթացող «HillaryCare»-ի կազմակերպչի դերի դեմ, որն ակնհայտորեն հանդիսանում էր «Մատչելի բժշկական օրենքի» նախատիպը: Ըստ Gallup-ի այն վայելում է ամերիկացիների ընդամենը 37%-ի համակրանքը: Թվում է, որ Քլինթոնը երկակի խաղ է խաղում՝ մի կողմից օժանդակելով նախագահի՝ ներգաղթյալների մասին որոշմանը, մյուս կողմից  պնդելով, որ վերջնական եզրակացությունը կկայացնի Կոնգրեսը: Ինչ վերաբերվում է «Keystone»-ին, այս մասին նա ոչինչ չի ասում:

Եթե նույնիսկ դա բավական չլինի, նախկին պետքարտուղարի համար ուղղակի «ականապատ դաշտ» կլինի արտաքին քաղաքականությունը: Ինչպես երևում է, նախագահը հետևողական ծրագիր չունի Իրաքում և Սիրայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարելու համար, չունի նաև Արևելյան Եվրոպայում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատենչ գործողությունների հետ կապված խնդիրը լուծելու կայուն ռազմավարություն, բացակայում է նաև Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի լուծման կայուն ռազմավարությունը: Անկախ նրանից, թե Իրանի միջուկային խնդրի հետ կապված՝ նոյեմբերի 24-ի վերջնաժամկետից հետո ինչ արդյունքներ կլինեն, այս պատմությունը դեռ երկար կշարունակվի, ինչպես դա նախընտրում են մոլլաները:

Այս բոլոր անհաջող արտաքին քաղաքական գործողությունների արմատները կապված են տիկին Քլինթոնի անվան հետ, որպես պետքարտուղար, որը հարյուր հազարավոր  մղոններով ճանապարհ էր գնում՝ չհասնելով որևէ էական ձեռքբերման: Սենատում Հանրապետակաների գերակշռությունը կարող է ստիպել ուշադրությունը սևեռել Բենղազիում՝ Լիբիայում, խաղացած  նրա դերի վրա, որի ընթացքում եղած բազմաթիվ զոհերի թվում էր  նաև ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը:

Այժմ Օբաման փորձում է շտկել սահմանադրական ճգնաժամը, որն առաջացրել է նրա՝ ներգաղթյալների մասին ռեֆորմի միակողմանի գործողությունների ծրագիրը:

Դեմոկրատական կուսակցությունը օրեցօր կորցնում է հասարակության վստահությունը: Տիկին Քլինթոնին ստիպում են առանձնացնել իրեն վաշինգթոնյան անհաջողություններից և հանդես չգալ լիբերալ-դեմոկրատների դեմ, որոնք գերիշխող մասնակցություն ունեն նախագահական նախնական ընտրություններում:

Նա պետք է իրեն հեռացնի նախագահ Օբամայից՝ առանց հրաժարվելու նրա հզոր աջակիցներից: Միաժամանակ, պետք է հստակ տրամաբանված  պատճառաբանի, թե ինչու պետք է ինը դառնա նախագահ, մի տրամաբանություն, որն առավել անհասկանալի է, քան այն պահին, երբ նա առաջին անգամ հայտարարեց, որ նախագահի թեկնածու է: Նախագահ Օբաման վերջին հաշվում կարող է մեկ անգամ ևս հաղթել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment