Օբամայի իրանյան խաղադրույքը

Օբամայի իրանյան խաղադրույքը

Հոդվածի առանցքում

  • Նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում Օբաման խաղադրույք է կատարել վերջին տարբերակի` Իրանի վրա:
  • ԱՄՆ և Իրանի ուժերը արդեն իսկ գործակցում են Իրաքում Իսլամական Պետության դեմ պայքարում:
  • Սկսած Ջիմի Քարտերից` ԱՄՆ բոլոր նախագահները փորձում էին Մերձավոր Արևելքում ստեղծել արաբական կոալիցիա` ընդդեմ Իրանի:
  • Օբամայի նպատակը, հաջողության պարագայում, կպահպանի Իրանի միջուկային ենթակառուցվածքները և կդարձնի Իրանին խաղաղության պահպանման և քաղաքական վերակառուցման երաշխավոր:
  • ԱՄՆ չի ցանկանում առաջնորդվել սուննի պետությունների` Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հակաիրանյան կրքերով:
  • Իրանի հետ բանակցությունը միակ պատճառն է, որը հետ է պահում Օբամային Բաշար ալ Ասադի զինված ուժերի դեմ օդային հարվածներ հասցնելու:
  • ԱՄՆ-ն կանգնած է ընտրության առաջ` պահպանել տարածաշրջանում սեփական շահը` կայունացնելով իրավիճակը Մերձավոր Արևելքում Իրանի օգությամբ, թե առանց դրա:

Ուշադրությանն արժանի

7 տարի առաջ` դեռևս նախագահի թեկնածու Բարաք Օբաման հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ, թե որդեգրելու է անմիջական դիվանագիտության քաղաքականությունը, ԱՄՆ և իր ավանդական հակառակորդ պետությունների` Սիրիայի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար: Քննադատները, այդ թվում նաև Հիլարի Քլինթոնը, Օբամային անվանեցինմիամիտ, ու մինչև այսօր դա հակառակը չի ապացուցվել: Նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում Օբաման խաղադրույք է կատարել վերջին տարբերակի` Իրանի վրա, հույս ունենալով, որ հաջողության դեպքում դա նրան տպավորիչ շահույթ կբերի:

Նորությունն այն մասին, թե Օբաման ևս մեկ նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենիին, հայտնվեցին նախորդ շաբաթ, այն ժամանակ, երբ ամերիկացի բանակցողները ջանք չէին խնայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը մինչև նոյեմբերի 24-ի վերջնաժամկետը ավարտին հասցնելու համար: Այս գործարքը, որը զսպում է իրանյան կողմին, սակայն չի զրկում միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից առաջիկա 10 տարիների ընթացքում, հանդիսանում է Օբամայի վարչակազմի փոխզիջումային նպատակը: Այնուամենայնիվ, բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել միջուկային դիվանագիտության մասին, անկայուն Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման համար Իրանի հետ համագործակցության համատեքստում:

ԱՄՆ-ի և Իրանի ուժերը արդեն իսկ համագործակցում են Իրաքում Իսլամական պետության դեմ պայքարում, որը, ըստ երևույթին Օբամայի կողմից Խոմեյնիին կատարած առաջարկներից մեկն է: Մի կողմ թողնելով հնարավոր միջուկային գործարքը` նախագահի խորհրդականները գտնում են, որ Իրանը նույնպես կարող է մասնակցություն ունենալ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին այն պարագայում, եթե Իրանի կողմից աջակցություն ստացող գործող սիրիական ռեժիմը գոնե մասամբ պահպանի իշխանությունը:

Հարկ է ետ հայացք գցել, հասկանալու համար, թե որքան է շեղվել Օբաման Մերձավոարևելյան ԱՄՆ նախկին քաղաքական ընթացքից: Սկսած Ջիմի Քարտերից` ԱՄՆ բոլոր նախագահները փորձում էին Մերձավոր Արևելքում ստեղծել արաբական կոալիցիա` Իրանի տարածաշրջանային հեգեմոն դառնալու հնարավորությունը զսպելու նպատակով:

Իրանի իսլամական կառավարության համար առաջնահերթ խնդիր էր հանդիսանում միջուկային զենքի ստեղծումը: Օբամայի վերջնական նպատակը, հաջողության պարագայում, կպահպանի Իրանի միջուկային ենթակառուցվածքները և կդարձնի Իրանին Բաղդադից մինչ Բեյրութ խաղաղության պահպանման և քաղաքական վերակառուցման երաշխավոր:

Իհարկե, Օբամայի այս ծրագրերը կարող են և տապալվել, ինչպես դա արդեն եղել է նախագահ Ռեյգանի` Իրանի հետ հարաբերությունների լարվածության թոթափման քաղաքականության պարագայում: Ինչպես Օբաման նշեց նախորդ շաբաթ,- «Հարցական է, թե արդյո՞ք նրանք կարող են ասել այո այն բանին, ինչը ակնհայտորեն բխում է Իրանի շահերից»: Շատ հավանական է, որ բանակցությունները կարող են ավարտվել ներկայիս միջանկյալ համաձայնության ժամկետի երկարացմամբ, ինչը զգալիորեն կբարդացնի կողմերի համագործակցությունը Սիրիայի և Իրաքի հարցերում:

Դեռևս հարցական է նաև այն, թե արդյո՞ք Օբամայի նոր մոտեցումը որևէ նշանակություն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ավանդական գործընկերների համար: Ո’չ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի վարչակազմը, ո’չ էլ Պարսից Ծոցի պետությունների ղեկավարները այդպես չեն կարծում:

Նրանք Իրանին շարունակում են դիտարկել իբրև սպառնալիք, որի հետ լավագույն բանակցության միջոցը տնտեսական պատժամիջոների կիրառումն է, իր դաշնակից պետություններում` Սիրիայում և Լիբանանում երրորդ ուժի ձեռքերով պատերազմի վարումը և անհրաժեշտության դեպքում` միջուկային ենթակառուցվածքներին ուղիղ ռազմական հարվածներ հասցնելը: ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական մեծամասնությունը համամիտ է այս դիրքորոշմանը:

Օբաման արհամարհանքով է մոտենում այս դիրքորոշմանը, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Նատանյահուի կոչերին: Նա հաճախ ընգծում է Մերձավոր Արևելքում շիա-սուննի պայքարի հաղթահարման անհրաժեշտությունը, առանց «երրորդ կողմին քաղաքացիական պատերազմի մեջ ներգրավվելու»: Այլ կերպ ասած, ԱՄՆ չպետք է առաջնորդվի սուննի պետությունների` Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հակաիրանյան կրքերով:

Իրանի հետ բանակցությունները դա այն միակ պատճառն է, որը հետ է պահում Օբամային Սիրիայում Բաշար ալ Ասադի զինված ուժերի դեմ օդային հարվածներ հասցնելուց, սակայն նա, այնուամենայնիվ, աջակցություն է ցուցաբերում Սիրիայում չափավոր ընդդիմության զորամիավորումներին Իսլամական պետության դեմ պայքարում:

Ասադի զորքերին հարված հասցնելը կարող է հանգեցնել Իրաքում Իրանի կողմից աջակցվող հակաամերիկյան շիական ուժերի ակտիվացմանը: Ավելի լավ է փորձել Իրանի մասկակցությամբ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման այնպիսի սցենար մշակել, որը իշխանությունից կհեռացնի Ասադին:

Նման փոխզիջումային տարբերակը կարող է թույլ տալ Իրանի դաշնակից Ասադի ալավիական կլանին պահպանել իշխանությունը Սիրիայում, սակայն հարկավոր է նաև տարածաշրջանի սուննիական մյուս պետությունների համաձայնությունը:

Ըստ էության, Միացյալ Նահագները կանգնած են ընտրության առջև` պահպանել տարածաշրջանում սեփական շահերը` կայունացնելով իրավիճակը Մերձավոր Արևելքում Իրանի օգնությամբ, թե առանց դրա:

Վերջին երեք տասնամյանկերի ընթացքում շարունակվող Իրանի մեկուսացման քաղաքականության պահպանումը կնշանակի սպասել Ասադի բանակի պարտությանը, ճնշել Իրաքի իշխանություններին Իրանի հովանու ներքո գտնվող շիական զորամիավորումների դեմ պայքար ծավալելու համար և պատժամիջոցների կիրառումն այնքան ժամանակ, մինչև Իրանը ստիպված կլինի հրաժավել միջուկային ծրագրից, այլ ոչ թե ժամանակավորապես սահմանափակել այն:

Ուղիղ դիվանագիտության Օբամայի խաղադրույքը, հիմնված է ընդունելի արդյունք ստանալու վրա: Օբաման հավատում է, որ Սիրիայի և Իրաքի իշխանությունների համար Իրանի միջուկային ծրագիրը կունենա մեկ ընդհանուր բանաձև, որը ընդունելի կլինի թե’ Խոմեյնիի և թե’ ԱՄՆ-ի դաշնակիցների համար: Ամենայն հավանականությամբ նա սխալվում է: Սակայն նրա քաղաքական համարձակությունը կարող է լուրջ ազդեցություն թողնել նրա ժառանգության վրա:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment