Հայաստանը կարող է շահույթ ունենալ Իրանի հետ կնքված համաձայնագրից

Հայաստանը կարող է շահույթ ունենալ Իրանի հետ կնքված համաձայնագրից

Հոդվածի առանցքում

  • Ապրիլի 2-ին Լոզանում Իրանի և 6 միջազգային ուժերի միջև կնքված շրջանակային համաձայնագիրը նախատեսում է իր միջուկային ծրագրի կրճատումների դիմաց պատժամիջոցների աստիճանական վերացում: Ըստ վերլուծաբանների, սա Իրանին կօգնի կրկին ձեռք բերել իր տնտեսական և աշխարհաքաղաքական կշիռը Միջին Արևելքում և Հարավային Կովկասում:
  • Քրիստոնեական Հայաստանն ու շիական Իրանը 1991 թվականի Սովետական Միության փլուզումից ի վեր բարիդրացիական հարաբերություններ են կառուցել: Որպես հակադրություն՝ Իրանի և մեծամասնությամբ շիական Ադրբեջանի միջև հարաբերությունները լավագույն դեպքում կարելի է անվանել զով:
  • «Իրանի հետ առևտուրը նվազել է 50-ից 60 տոկոսով»,- բացատրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների նախագահը: «Հայաստանը կտրվել է Գուլֆում գտնվող իրանական Բանդար Աբբաս նավահանգստից, քանի որ փոխադրող կազմակերպությունները մերժում են իրանական նավահանգիստ ապրանք առաքել»:
  • Պատժամիջոցների դադարը կարող է վերականգնել ինչպես առևտուրը և այլ տնտեսական նախագծերը, այնպես էլ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների հոսքը, որը կտրուկ նվազեց իրանական փոխարժեքի փլուզման պատճառով:
  • Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն ասաց, որ պատժամիջոցների ավարտը կնշանակի Իրանի դերի վերաձևավորում ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցում:
  • «Առանց պատժամիջոցների Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ ոչ այդքան կարևոր կլինեն»,- ասաց ԵՊՀ Իրանագիտության բաժնի ղեկավար Վարդան Ոսկանյանը՝ ավելացնելով, որ սա կարող է ազդել այնպիսի նախագծերի վրա, ինչպիսին է Հարավային Հայաստանի երկաթգծերը:

Ուշադրությանն արժանի

Ըստ վերլուծաբանների, Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների ավարտի հեռանկարը լավ լուր կարող է լինել նրանց համար, ովքեր կանխատեսում են իրեց երկրի տնտեսության աճը:

Ապրիլի 2-ին  Լոզանում Իրանի և 6 միջազգային ուժերի միջև կնքված շրջանակային համաձայնագիրը նախատեսում է իր միջուկային ծրագրի կրճատումների դիմաց պատժամիջոցների աստիճանական վերացում:

Ըստ վերլուծաբանների, սա Իրանին կօգնի կրկին ձեռք բերել իր տնտեսական և աշխարհաքաղաքական կշիռը Միջին Արևելքում և Հարավային Կովկասում: Նրա հյուսիսային հարևան Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ ողջունեց բանակցությունների ելքը: «Սա կաջակցի տարածաշրջանի կայունության և համագործակցության ուժեղացմանը»,- հայտարարության մեջ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Քրիստոնեական Հայաստանն ու շիական Իրանը 1991 թվականի Սովետական Միության փլուզումից ի վեր բարիդրացիական հարաբերություններ են կառուցել: Որպես հակադրություն՝ Իրանի և մեծամասնությամբ շիական Ադրբեջանի միջև հարաբերությունները լավագույն դեպքում կարելի է անվանել զով:

Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանին արևելքում թողել է թշնամական Ադրբեջանի կողքին, իսկ հարավում և արևմուտքում՝ Բաքվի դաշնակից Թուրքիայի կողքին: Իրանը Հայաստանին առաջարկում է հարավում կարևոր տրանսպորտային ուղի կառուցել, ինչպես նաև առևտրական համագործակցություն. երկուսն էլ անմիջապես պատժամիջոցների ավարտից հետո կարող են ընդլայնվել:

Մինչև օրս, միջսահմանային առևտուրը սահմանափակված է պատժամիջոցների կանոններին համապատասխան: Բանկային փոխանցումները և այլ ֆինանսական գործարքները անհնարին են, այսպիսով առևտուրը սահմանափակվել է իրանական գազի փոխանակմամբ հայկական էլեկտրականության հետ և կանխիկ գումարով մասնավոր բիզնես-գործարքներով:

Պատժամիջոցները կանխել են  գումարային նեղ պայմաններում գտնվող Իրանին առաջ շարժվել մի քանի խոշոր համատեղ նախագծերում՝ ներառյալ հիդրոէլեկտրականության ստացմանը, երկաթգծերին, նավթավերամշակման գործարանի կառուցմանը և ազատ տնտեսական գոտու հաստատմանը:

«Իրանի հետ առևտուրը նվազել է 50-ից 60 տոկոսով»,- բացատրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների նախագահը: «Հայաստանը կտրվել է Գուլֆում գտնվող իրանական Բանդար Աբբաս նավահանգստից, քանի որ փոխադրող կազմակերպությունները մերժում են իրանական նավահանգիստ ապրանք առաքել»:

Ըստ Ղազարյանի, Հայաստանը ծովային փոխադրումներ իրականացնելու համար ստիպված է օգտվել վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստներից: Պատժամիջոցների մեղմացումը կօգնի տարբերակել արտահանման ուղիները՝ շրջելով Հայաստանը դեպի առանցքային անցումային ճանապարհ և վերականգնելով առևտրի նախկին ծավալները:

«Պատժամիջոցները Իրանը, Հայաստանն ու Վրաստանը կապող տրանսպորտային ուղու կառուցումը տնտեսապես ոչ գործնական են դարձրել»,- շարունակեց նա: Պատժամիջոցների դադարը կարող է վերականգնել ինչպես առևտուրը և այլ տնտեսական նախագծերը, այնպես էլ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների հոսքը, որը կտրուկ նվազեց իրանական փոխարժեքի փլուզման պատճառով:

Ինչևէ, իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով, տնտեսական կապերն ու  երկկողմանի նախագծերը անմիջապես չեն վերականգնվի, բացառությամբ՝ երկու երկների սահմանին գտնվող  Մեղրիի ՀԷԿ-ի աշխատանքների:

«Սա ամենահավանական նախագիծն է, որը պատժամիջոցների վերացումից հետո կիրականացվի»,- ասաց նա IWPR-ին: Իսկանդարյանը լավատեսորեն չի տրամադրված մյուս ծրագրերի նկատմամբ, ինչպիսին օրինակ՝ Հարավային Հայաստանի Երկաթգիծը, որը միմյանց կկապի երկու երկրները:

«Ապագան պարզ չէ, քանի որ ծրագրերի իրականացումը պահանջում է հսկայական ներդրման հիմնադրամ, մինչդեռ դրա տնտեսական իրագործելիությունը հարցականի տակ է»,- նշեց նա:

Իրանի դերի վերաձևակերպում

Իրանագետները կարծում են, որ պատժամիջոցների թուլացումը տարածաշրջանում  կառաջացնի խոշոր աշխարհաքաղաքական բարձրացում:

«Քաղաքական տերմինով ասած, պատժամիջոցների վերացումը կնշանակի, որ միջազգային համայնքը ճանաչում է Իրանի իրավունքը դառնալու տարածաշրջանային առաջատար»,- ասաց վերլուծաբան Գառնիկ Ասատրյանը: «Սա կարող է բերել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության նվազմանը, որը դրական կլինի Հայաստանի համար»:

Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն ասաց, որ պատժամիջոցների ավարտը կնշանակի Իրանի դերի վերաձևավորում ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցում:

«Տարածաշրջանում նոր ստատուս քվո է զարգանում: Հենց որ պատժամիջոցները վերանան, Թեհրանը կարող է դառնալ հզոր տարածաշրջանային խաղացող և նույնիսկ՝ օգնել լուծել վեճերը»,- ասաց նա IWPR-ին: Ինչևէ, Իրանի աճող հզորությունն ու տարածաշրջանային ազդեցությունը կարող է նաև խոչընդոտել Հայաստանին:

Պատժամիջոցների դարաշրջանում Թեհրանը պարտավոր էր լավ հարաբերություններ հաստատել այն երկների հետ, որոնք պատրաստ էին համագործակցել նրա հետ, սակայն, երբ նա ձեռք բերի ավելի մեծ միջազգային դեր կսկսի ավելի քիչ ուշադրություն դարձնել փոքր Հայաստանին:

«Առանց պատժամիջոցների Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ ոչ այդքան կարևոր կլինեն»,- ասաց ԵՊՀ Իրանագիտության բաժնի ղեկավար Վարդան Ոսկանյանը՝ ավելացնելով, որ սա կարող է ազդել այնպիսի նախագծերի վրա, ինչպիսին է Հարավային Հայաստանի երկաթգծերը:

Բայց ընդհանուր առմամբ, հայ մասնագետները լավատեսորեն են տրամադրված  Լոզանի միջուկային գործարքի ազդեցությունների նկատմամբ:

«Անշուշտ, միջուկային ծրագրով Իրանը կպահի իր դիրքը որպես երկիր, ինչը իրանցիների համար ազգային հպարտության առիթ է»,-ասաց Ոսկանյանը: «Այժմ նրանք կարող են շարունակել այդ դիրքը և փոխհատուցել միջուկային արտադրողականության նվազումը ավելացնելով իրենց տարածաշրջանային ազդեցությունը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment