Աշխարհն արձագանքում է Իրանի գործարքին

Աշխարհն արձագանքում է Իրանի գործարքին

Հոդվածի առանցքում

  • Հինգշաբթի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունավետության մասին Իրանի և աշխարհի գերտերությունների կողմից կատարված հայտարարությունից անմիջապես հետո շատ առաջնորդներ այն գնահատեցին որպես կարևոր քայլ, մինչդեռ մեդիայի ներկայացուցիչներն ու անհատներ ամբողջ աշխարհից սկսեցին լցնել համացանցը իրենց սեփական արձագանքով:
  • Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդը հայտարարության մեջ ասաց. «Ֆրանսիան զգոն կլինի, ինչպես որ միշտ է եղել իր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորի՝ վստահելի ու կառավարելի համաձայնագիր է հաստատվել, որով միջազգային հանրությունը կարող է վստահ լինել՝ Իրանը միջուկային զենք ունենալու հնարավորություն չի ունենա»: Այս մասին նշել է Reuters-ը:
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնվել է, որ շրջանակը «կարևոր քայլ էր»: «Մենք երբևէ այսքան մոտ չենք եղել այն համաձայնագրին, որն Իրանի համար անհնար է դարձնում միջուկային զենք ունենալը»,-նշել էր Մերկելը նախնական գործարքի մասին նորության հայտարարությունից հետո:
  • Գործարքի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարության մեջ նշել էր, որ «այսօր ԱՄՆ-ը՝ դաշնակիցների ու գործընկերների հետ միասին, Իրանի հետ հասել է պատմական փոխըմբռնման»:
  • Շատերին զարմացրել էր այն, որ Իրանի պետական հեռուստատեսությունը հինգշաբթի հեռարձակեց Օբամայի ճառը ուղիղ միացմամբ:
  • «Գաղտնիք չէ, որ Իսրայելի վարչապետն ու ես համաձայն չենք Իրանի հետ գործարքի կատարման հարցում»,-նշել էր Օբաման: Նա նաև նշել էր, որ կխոսի Բենյամին Նեթանյահուի հետ, որպեսզի վստահեցնի նրան՝ «չկա որևէ անհամաձայնություն, երբ հարցը վերաբերում է մեր աջակցությանը Իսրայելի անվտանգությանը»:
  • Սոցիալական ցանցերում ռեակցիան հաղթական հաջողության գովերգումից մինչև խորը հիասթափության սահմաններում էր: Յուսեֆ Մունայյեր @YousefMunayyerՄի փոքրիկ քայլ թղթի կտորի օգտին, սակայն պատերազմից հեռացնող հսկայական քայլ: Սա լավ օր է ԱՄՆ-ի և Իրանի համար:
  • Օբաման իր հայտարարությունը ավարտեց մեջբերելով Ջոն Ֆ. Քեննեդու խոսքերը, ով Սառը պատերազմի ժամանակ կոմունիստական վտանգի համատեքստում ասել էր. «Եկեք չբանակցենք վախից, բայց երբեք չվախենանք բանակցելուց»:

Ուշադրությանն արժանի

Հինգշաբթի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունավետության մասին Իրանի և աշխարհի գերտերությունների կողմից կատարված հայտարարությունից անմիջապես հետո շատ առաջնորդներ այն գնահատեցին որպես կարևոր քայլ, մինչդեռ մեդիայի ներկայացուցիչներն ու անհատներ ամբողջ աշխարհից սկսեցին լցնել համացանցը իրենց սեփական արձագանքով:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին թվիթներ գրեցին՝ շնորհակալություն հայտնելով բանակցությունների մասնակիցներին և համաձայնության հասնելուն աջակցած մարդկանց:

Ջոն  Քերրի  @JohnKerry ԱՀՌԵԼԻ շնորհակալություն ԱՄՆ դիվանագետների ու փորձագետների մեր հիասքանչ խմբին: #IranTalks-ն առանց նրանց չէր կայանա:

Հասան Ռոուհանի @HassanRouhani Նոր հեռախոսով շնորհակալություն հայտնեցի Զարիֆին, AEOI Salehi-ի (Իրանի ատոմական էներգիայի կազմակերպություն-խմբ.) և ղեկավարին և բոլոր մեր բանագնացներին իրենց շուրջօրյա անխոնջ ջանքերի համար:  #IranTalks

Reuters-ը հաղորդում է, որ Շվեյցարիայի Լոզանից, որտեղ բանակցություններն էին ընթանում, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը France 2-ին ասաց. «Սա փուլային համաձայնություն է, որը ներառում է որոշ անվիճելի դրական զարգացումներ, սակայն դեռ շատ բան կա անելու»:

Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդը հայտարարության մեջ ասաց. «Ֆրանսիան զգոն կլինի, ինչպես որ միշտ է եղել իր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորի՝ վստահելի ու կառավարելի համաձայնագիր է հաստատվել, որով միջազգային հանրությունը կարող է վստահ լինել՝ Իրանը միջուկային զենք ունենալու հնարավորություն չի ունենա»: Այս մասին նշել է Reuters-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնվել է, որ շրջանակը «կարևոր քայլ էր»: «Մենք երբևէ այսքան մոտ չենք եղել այն համաձայնագրին, որն Իրանի համար անհնար է դարձնում միջուկային զենք ունենալը»,-նշել էր Մերկելը նախնական գործարքի մասին նորության հայտարարությունից հետո:

Newsweek-ը կապվել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ, որպեսզի վերջինը մեկնաբանի իրանական գործարքը: Մամուլի քարտուղարության խոսնակը նշել է, որ Պեսկովը չի կարող խոսել և ասել է, որ «Ռուսաստանը այժմ որևէ հայտարարություն չի անի: Մենք համոզված չենք, թե նա [պրն. Պեսկովը] որևէ մեկնաբանություն կանի գործարքի վերաբերյալ»:

Գործարքի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարության մեջ նշել էր, որ «այսօր ԱՄՆ-ը՝ դաշնակիցների ու գործընկերների հետ միասին, Իրանի հետ հասել է պատմական փոխըմբռնման»:

ԱՄՆ-ը և գործընկերները «շարունակել են բանակցությունները՝ տեսնելու, թե արդյո՞ք հնարավոր է հասնել առավել համապարփակ գործարքի»: «Սկզբունքային  խիստ բանակցությունների երկար ամիսների ընթացքում մենք հասել ենք այդ գործարքին, և դա լավ գործարք է»,-նշել է Օբաման:

Օբաման նաև նշել էր, որ շրջանակը կփակի այն բոլոր ուղիները, որոնք Իրանին հնարավորություն կտան միջուկային զենք ստեղծել, ապա ավելացրել, որ «Իրանը նաև համաձայնվել է միջուկային ծրագրի ամենավստահելի ստուգումներին, որոնք երբևէ եղել են պատմության մեջ»:

Այնուամենայնիվ Օբաման նաև նշել էր, որ աշխատանքը դեռ ավարտված չէ: Շրջանակի իրացման մանրամասները դեռևս պետք է վերջնական տեսքի բերել, և բանակցողները հունիսին այս հարցի շուրջ կշարունակեն բանակցությունները: Օբաման նաև նշել էր, որ «եթե մենք հասնենք դրան, մենք կհաղթահարենք մեր անվտանգության մեծագույն  սպառնալիքը և դա կանենք խաղաղ ճանապարհով: Եթե շրջանակը տանի վերջնական ու համապարփակ գործարքի, ապա այն լավ կլինի ԱՄՆ-ի, դրա գործընկերների և ամբողջ աշխարհի համար»:

Շատերին զարմացրել էր այն, որ Իրանի պետական հեռուստատեսությունը հինգշաբթի հեռարձակեց Օբամայի ճառը ուղիղ միացմամբ:

Ջամանա ալ-Ռաշեդ @jomanaRR

#ԱՆՆԱԽԱԴԵՊ Իրանի պետական TV-ն հեռարձակում է Օբամայի ճառը ուղիղ եթերով: #IranNukeDeal

Արաշ Քարամի @thekarami

Սա առաջին անգա՞մ է, որ Իրանական հեռուստաընկերությունը ուղիղ եթերով ցույց է տալիս Օբամայի ճառը:

Օբաման շեշտեց, որ եթե գործարքը կայանա, թեև որոշ պատժամիջոցներ կհանվեն, բայց այն պատժամիջոցները, որոնք կապված են ահաբեկչությանը հովանավորելու ու մարդու իրավունքների խախտման հետ, կմնան: «Այս գործարքը, եթե նույնիսկ ամբողջությամբ իրագործվի, վերջ չի դնի այս երկու երկրների միջև խորը բաժանմանը»,-նշել էր Օբաման, մինչև որ կանցներ Իսրայելի թեմային:

«Գաղտնիք չէ, որ Իսրայելի վարչապետն ու ես համաձայն չենք Իրանի հետ գործարքի կատարման հարցում»,-նշել էր Օբաման: Նա նաև նշել էր, որ կխոսի Բենյամին Նեթանյահուի հետ, որպեսզի վստահեցնի նրան՝ «չկա որևէ անհամաձայնություն, երբ հարցը վերաբերում է մեր աջակցությանը Իսրայելի անվտանգությանը»: Նրա վարչակարգը կաշխատի Իսրայելի նոր կառավարության հետ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, որպեսզի «հստակեցնի ԱՄՆ անհողդողդությունը Իսրայելի պաշտպանության հանձնառությանը»:

Համաձայնության հայտրարությունից առաջ Նեթանյահուն թվիթերում գրել էր, որ «ցանկացած գործարք պետք է զգալի կերպով նվազեցնի Իրանի միջուկային պոտենցիալն ու դադարեցնի դրա ահաբեկչությունն ու ագրեսիան»: Նա դեռևս չի մեկնաբանել գործարքի շրջանակը մամուլի ասուլիսից հետո:

Այս նույն ժամանակ, փորձագետները արդեն վերլուծություններ էին կատարում ու բացատրություններ տալիս: Նրանցից էր օրինակ Դավիդ Մակովսկին:

Դավիդ Մակովսկի @DavidMakovsky

Պետք է ասել, որ 19 հազար ցենտրիֆուգներից 10 հազարը, այսպես թե այնպես, չէին աշխատում: Այնպես որ ցենտրիֆուգների իրական կրճատումը 1/3 է, ոչ թե 2/3, ինչպես հաղորդում է մեդիան:

Սոցիալական ցանցերում ռեակցիան հաղթական հաջողության գովերգումից մինչև խորը հիասթափության սահմաններում էր:

Յուսեֆ Մունայյեր @YousefMunayyer Մի փոքրիկ քայլ թղթի կտորի օգտին, սակայն պատերազմից հեռացնող հսկայական քայլ: Սա լավ օր է ԱՄՆ-ի և Իրանի համար:  Նեգարը @NegarMortazavi Ուրախ նոր օր, նոր տարի, նոր դարաշրջան: #IranTalks Նիլ Գարդիներ @NileGardiner Ուղղակի զարմանալի է, որ աշխարհի գերտերությունը խոնարհվում է ամերիկյան+բրիտական արյունով ձեռքերը ողողած դաժան իսլամիստական դիկտատուրայի առաջ:

ԿՏ ՄաքՖարլենդ @ktmcfarland

Օբամայի ժառանգությունը միջուկային զենքի մրցավազքն է այդքան անկայուն տարածաշրջանում, որտեղ չպետք է թողեին նույնիսկ լուցկով խաղալ: Տեսե՛ք, թե որքան արագ են մյուսները միջուկային զենք ձեռքբերում:

Օբաման իր հայտարարությունը ավարտեց մեջբերելով Ջոն Ֆ. Քեննեդու խոսքերը, ով Սառը պատերազմի ժամանակ կոմունիստական վտանգի համատեքստում ասել էր. «Եկեք չբանակցենք վախից, բայց երբեք չվախենանք բանակցելուց»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment