Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեյդիս Բերեջիքլյանը ելույթ կունենա ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը
Հոդվածի առանցքում
- Նոր Հարավային Ուելսում վերջերս վերընտրված վարչապետ Գլեյդիս Բերեջիքլյանը ապրիլի 24-ին Սիդնեյում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին և ելույթ կունենա: Անցյալ ամիս Բերեջիկլյանը, որը Հայոց ցեղասպանությունից փրկվածների թոռ է, դարձավ Ավստրալիայի խոշորագույն նահանգում վերընտրված առաջին կին վարչապետը: Նա նաև առաջնորդում էր իր կուսակցությունը նախընտրական շրջանում և այս բոլորը պատմական զարգացումներ են Ավստրալիայի համար:
Ուշադրությանն արժանի
Նոր Հարավային Ուելսում վերջերս վերընտրված վարչապետ Գլեյդիս Բերեջիքլյանը ապրիլի 24-ին Սիդնեյում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին և ելույթ կունենա:
Անցյալ ամիս Բերեջիկլյանը, որը Հայոց ցեղասպանությունից փրկվածների թոռ է, դարձավ Ավստրալիայի խոշորագույն նահանգում վերընտրված առաջին կին վարչապետը: Նա նաև առաջնորդում էր իր կուսակցությունը նախընտրական շրջանում և այս բոլորը պատմական զարգացումներ են Ավստրալիայի համար:
«Մեզ համար պատիվ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին ներկա կլինի վարչապետ Գլեյդիս Բերեջիքլյանը: Դա չպետք է զարմանալի լինի, որ անցած ամիս պատմություն կերտելուց հետո հայկական հարցը շարունակում է մնալ վարչապետի ուշադրության կենտրոնում», – ասել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:
Ավստրալիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները կազմակերպող կոմիտեն տեղեկացնում է, որ այս տարվա միջոցառմանը ներառված կլինի նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելանի Օ՛բրայենի կարևորագույն ելույթը: Այն վերնագրված է «Սոցիալական մահ. Հայոց ցեղասպանությունը և մշակութային ոչնչացումը»: Պրոֆեսոր Օ՛բրայենը ցուցադրելու է այն լուսանկարները, որոնք ինքն է նկարել: Դրանցում հայկական մշակութային ժառանգությունն է՝ ոչնչացման եզրին: Պրոֆեսորն ընդգծելու է, որ կրոնը և մշակույթը թիրախավբորելը նույնքան ողբերգական է, ինչքան ֆիզիկական ոչնչացումը:
Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոն ամենամյա միջոցառում է և դրան մասնակցում է Սիդնեյի հայ համայնքի առնվազն 1000 անդամ, կրոնական, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, դիվանակգիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ Ավստրալիայի ամբողջ տարածքից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ