Այս ամենն արդեն անձնական է․ Վրացի հաղորդավարը հայհոյել է Պուտինին

Այս ամենն արդեն անձնական է․ Վրացի հաղորդավարը հայհոյել է Պուտինին

Հոդվածի առանցքում

  • Հաղորդման սկզբում Ռուսթավի-2 հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Գաբունիան տեսախցիկին նայելով դիմում է Վլադիմիր Պուտինին: Հաղորդավարը վիրավորել է Պուտինի մահացած ծնողներին իսկ նրան անվանել «զավթիչ»: Գաբունիան ռուսներին անվանել է ստրուկներ և հորդորել նրանց լքել Վրաստանը:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Կիրակի երեկոյան՝ հակառուսական ցույցերից երկու շաբաթ անց, վրացի հեռուստահաղորդավարն իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահին հայհոյելով: Հաղորդման սկզբում Ռուսթավի-2 հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Գաբունիան տեսախցիկին նայելով դիմում է Վլադիմիր Պուտինին: Հաղորդավարը վիրավորել է Պուտինի մահացած ծնողներին իսկ նրան անվանել «զավթիչ»: Գաբունիան ռուսներին անվանել է ստրուկներ և հորդորել նրանց լքել Վրաստանը:

«Մեր երկրի և մեր նախագահի հասցեին հնչած վիրավորանքներն իհարկե, անընդունելի ենք համարում, խստորեն դատապարտում ենք այդ արարքը»,- հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հայտարարել, որ այդպիսի վարքագիծը չի սազում հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող վրացի ժողովրդին, և որ դա մեծ խայտառակություն է այդ ազգի համար:

Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրանք դատապարտել են հաղորդավարի արարքը այն որակելով՝ «պրովոկացիա»: Երկու առաջնորդներն էլ իշխող Վրացական երազանք կուսակցությունից են, որոնք վերջին տարիներին փորձում են սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ: Հենց սա է առաջացրել ընդդիմության և սովորական քաղաքացիների զայրույթը:

Ընդդիմադիր Ռուսթավի-2 հեռուստաալիքը մեծ աջակցություն է ցուցաբերել ցույցերի ժամանակ՝ դեմ արտահայտվելով Պուտինին: Հեռուստաալիքը 6 ժամ դուրս է եկել եթերից: Մի շարք վրացիներ վստահ են, որ Գաբունիայի դատապարտումը կառավարության կողմից, կարող է ի օգուտ Ռուսաստանի ծառայել:

Երկու երկրների միջև օդային փոխադրումների դադարեցումը լուրջ տնտեսական վնասներ է հասցնում Վրաստանին: Չնայած ռուս զբոսաշրջիկները կարող են Վրաստան գնալ տարանցիկ չվերթներով կամ ցամաքային ճանապարհով: Պուտինը հայտարարել է, որ այս արգելքը նպատակ ունի պաշտպանել իր երկրի քաղաքացիներին՝ «ռուսաֆոբ հիստերիայից»։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment