Միլիսլի բնակիչը կոչ է անում ճանաչել Թուրքիայի «ցեղասպանություն»ը, որը տեսել է իր սպանված ու զանգվածային գերեզմանոցում թաղված պապը
Հոդվածի առանցքում
- Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացին, որը հավատում է, թե իր պապը սպանվել է ու թաղվել հայկական զանգվածային գերեզմանոցում, կոչ է արել Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի կառավարություններին սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն:
- 64-ամյա պարոն Մանուկը՝ Միլիսլիի բնակիչը, ասել է, որ իր պապը Մանուկ Տիշչէքենյանը բազմաթիվ այլ տղամարդկանց հետ հեռացրել են իր գյուղից: Իսկ հայրն այդ ժամանակ 6 տարեկան էր:
- Թուրքիայում այս հարցի շուրջ հասարակական քննարկումները ճնշվում են, օրենքով հետապնդելով այն գրողներին, որոնք մեծ նշանակություն են տալիս զանգվածային սպանություններին: Թուրքիան հայտարարել է, թե զոհերի թիվը հայերի ներկայացրածից շատ ավելի փոքր է:
Ուշադրությանն արժանի
Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացին, որը հավատում է, թե իր պապը սպանվել է ու թաղվել հայկական զանգվածային գերեզմանոցում, կոչ է արել Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի կառավարություններին սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն: Պոլ Մանուկն ասել է, որ մեկ դար առաջ օսմանյան թուրք զինվորները ժամանակակից արևելյան Թուրքիայի մի գյուղում իր պապին էլ են կանգնեցրել այլ տղամարդկանց կողքին: Դրանից հետո նրան այլևս չեն տեսել:
Թուրքիան հերքում է հայերի պնդումները, թե մինչև 1,5 միլիոն մարդ է զոհվել, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանության ակտի ընթացքում, զորքերն ուղղելով քրիստոնյա փոքրամասնության դեմ:
Պարոն Մանուկն ասել է.«Ելնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունից, Մեծ Բրիտանիան չի ուզում շոշափել այս խնդիրը: Իռլանդիան փոքր երկիր է, այդ պատճառով էլ կհետևի Մեծ Բրիտանիային, բացի այդ նրանք շատ կապեր ունեն»:
Թուրքիան, սակայն, դիմակայում է 1915-16 թվականների զանգվածային տեղահանություններին հաջորդած սպանությունները ցեղասպանություն ճանաչելու համատարած կոչերին: Օսմանցիների կատարած սպանությունները ցեղասպանություն ներկայացնելու շուրջ վիճաբանությունը կենտրոնացել է այն հարցի վրա, թե ինչ մակարդակով են դրանք կազմակերպվել:
64-ամյա պարոն Մանուկը՝ Միլիսլիի բնակիչը, ասել է, որ իր պապը Մանուկ Տիշչէքենյանը բազմաթիվ այլ տղամարդկանց հետ հեռացրել են իր գյուղից: Իսկ հայրն այդ ժամանակ 6 տարեկան էր:
«Տատս անմիջապես հասկացել է իրադրությունը, հորս և 4 հորաքույրներիս հետ փախել է գյուղից: Հայրս ցեղասպանություն վերապրածներից է»: Նա նշել է, որ տղամարդկանց ճակատագիրը դաժան է եղել. «Ես համոզված եմ, որ նրանց սպանել են ու թաղել զանգվածային գերեզմանոցներում»:
Հայերը 1915-ի ապրիլի 24-ը նշում են, որպես, իրենց բնորոշմամբ, ցեղասպանության սկիզբ:
Թուրքիայում այս հարցի շուրջ հասարակական քննարկումները ճնշվում են, օրենքով հետապնդելով այն գրողներին, որոնք մեծ նշանակություն են տալիս զանգվածային սպանություններին: Թուրքիան հայտարարել է, թե զոհերի թիվը հայերի ներկայացրածից շատ ավելի փոքր է:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ասել է. «Սարսափելի տառապանքը չի կարող մոռացվել և մենք պետք է շարունակենք հիշել ու հարգել անցյալի զոհերին: Բայց մենք կարծում ենք, որ այսօր Մեծ Բրիտանիայի առաջնահերթ խնդիրը պետք է լինի խթանել Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների ու կառավարությունների հաշտեցումը, գտնել այն ուղին, որը կօգնի այս երկու երկրներին միասին դիմակայել իրենց ընդհանուր պատմությանը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ