Մակեդոնիան ունի նոր անվանում՝ Հյուսիսային Մակեդոնիա
Հոդվածի առանցքում
- Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, որի մասին կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարց մայրաքաղաք Սկոպյեում: Երկրի անունը փոփոխող օրինագիծը ստացավ իրավական ուժ պաշտոնական հրապարակումից հետո՝ խորհրդարանի կողմից հաստատված քայլից մեկ ամիս անց:
Ուշադրությանն արժանի
Ավարտվեց Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետության անունը փոխելու գործընթացը: Աթենքն ու Սկոպյեն համաձայնության են եկել 2018 թ. -ի հունիսին անվանափոխության վերաբերյալ:
Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, որի մասին կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարց մայրաքաղաք Սկոպյեում:
Երկրի անունը փոփոխող օրինագիծը ստացավ իրավական ուժ պաշտոնական հրապարակումից հետո՝ խորհրդարանի կողմից հաստատված քայլից մեկ ամիս անց:
Հյուսիսային Մակեդոնիան նույնպես պաշտոնապես ՄԱԿ-ին տեղեկացրեց իր անվան փոփոխության մասին, հայտարարել է կառավարությունը:
Այսպիսով, ավարտվում է Հյուսիսային Մակեդոնիայի և նրա հարավային հարևան Հունաստանի միջև երկարատև վիճահարույց խնդիրը և Սկոպյեի առջև դռներն են բացվում դեպի ՆԱՏՕ-ի ռազմական դաշինք և Եվրամիություն:
Աթենքը արգելափակում էր իր հյուսիսային հարևանի դաշինքին միանալու փորձերը, քանի որ այն պնդում էր, որ «Մակեդոնիա» ամնունը պատկանում է իրեն և երկրի հյուսիսային նահանգներից մեկի պատմական անունն է:
Հունաստանը միայն Սկոպյեին թույլ տվեց ՄԱԿ-ին միանալ 1995 թվականին `որպես «Նախկին Հարավսլավիայի հանրապետություն Մակեդոնիա»՝ հղում կատարելով երկրի նախկին Հարավսլավիայի անդամակցությանը:
Երկու երկրների ձախ կառավարույունները, ի վերջո, պայմանավորվեցին փոխզիջման «Հյուսիսային Մակեդոնիայ» անվան շուրջ 2018 թ. հունիսին և հունվարին համաձայնությունը հաստատեցին Սկոպյեի և Աթենքի խորհրդարանները:
Հունաստանը վավերացրել է միանալու մասին արձանագրությունը, որ Հյուսիսային Մակեդոնիան ստորագրել է ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամների հետ անցյալ շաբաթ: Հյուսիսային Մակեդոնիան պաշտոնապես կմիանա դաշինքին, երբ բոլոր անդամները վավերացնեն այդ համաձայնությունը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ