Դոնալդ Թրամփը մեղմացնում է Հս․Կորեայում մարդու իրավունքների վիճակը

Դոնալդ Թրամփը մեղմացնում է Հս․Կորեայում մարդու իրավունքների վիճակը

Հոդվածի առանցքում

  • Ցանկացած խելամիտ չափանիշով, Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների վիճակը աշխարհում ամենավատն է: ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցի համաձայն, Հյուսիսային Կորեայի ժողովուրդը «իշխանությունների կողմից ենթարկվում է մարդու իրավունքների խախտումներին», ներառյալ արտադատական սպանությունները, անհայտ կորածները, կամայական ձերբակալությունները, կալանավորումն ու խոշտանգումները»: Պետդեպարտամենտը գտնում է, որ բանտերում և կալանավայրերում կա 80,000-ից մինչև 120,000 մարդ, որտեղ բանտապահների կողմից ֆիզիկական բռնությունները «սիստեմատիկ բնույթ են կրում»:

Ուշադրությանն արժանի

 

Հանոյում Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ երկօրյա գագաթնաժողովի տապալումից հետո նախագահ Թրամփին նորից խնդրեցին մեկնաբանել Վիրջինիայի համալսարանի ուսանող Օտտո Ուորմբիերի խոշտանգումներն ու սպանությունը: Ուորմբիերը 2015-ին սովորում էր Հյուսիսային Կորեայում, երբ նրան ձերբակալեցին 17 ամսով, ներկայացնելով կեղծ մեղադրանքներ: Ի վերջո, նա հայտնվեց կոմայի մեջ ու մահացավ:

Սկզբում Թրամփը խիստ քննադատում էր Հյուսիսային Կորեայի կառավարությանը Ուորմբիերի մահվան համար, դատապարտելով «հյուսիսկորեական ռեժիմի դաժանությունը»: Բայց հիմա, երբ նախագահն ընկերացել է Կիմի հետ, օգտագործում է ավելի մեղմ տոն: Հինգշաբթի Թրամփը նշել է, որ Կիմն «իրեն վատ է զգում» Ուորմբիերի մահվան համար: Նա ենթադրել է, որ Հյուսիսային Կորեայի «բարձր ղեկավարությունը» կարող էր նույնիսկ ներգրավված չլինել բանտարկության մեջ:

Նախագահն ամեն ինչ արել է Կիմին պաշտպանելու համար: «Չեմ հավատում, որ նա դա թույլ կտար», ասել է Թրամփը: «Նրա շահերից չի բխում նման բան թույլ տալը»: Փորձելով փակել գործը, Թրամփը հաստատել է. «Նա ասում է, որ չգիտեր դրա մասին ու ես նրան հավատում եմ»:

Հերթական անգամ նախագահը պաշտպանել է անգութ բռնակալին: Հանոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը մեղմացրել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների սարսափելի վիճակը, այն ավելի վերացական նկարագրելով: «Դուք շատ մարդիկ ունեք», – ասել է Թրամը: «Մեծ երկիր է, մարդիկ շատ են: Բանտերում և ճամբարներում շատ մարդիկ կան: Եվ իսկապես վատ բաներ են տեղի ունեցել Օտտոյի հետ . . Բայց [Կիմ] ասում է, որ չգիտեր այդ մասին»:

Ցանկացած խելամիտ չափանիշով, Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների վիճակը աշխարհում ամենավատն է: ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցի համաձայն, Հյուսիսային Կորեայի ժողովուրդը «իշխանությունների կողմից ենթարկվում է մարդու իրավունքների խախտումներին», ներառյալ արտադատական սպանությունները, անհայտ կորածները, կամայական ձերբակալությունները, կալանավորումն ու խոշտանգումները»: Պետդեպարտամենտը գտնում է, որ բանտերում և կալանավայրերում կա 80,000-ից մինչև 120,000 մարդ, որտեղ բանտապահների կողմից ֆիզիկական բռնությունները «սիստեմատիկ բնույթ են կրում»:

Նախագահի պաշտպանությունը Կիմին անհանգստացնող սխեմայով է զարգանում: Թրամփը նախ դաշինքներ է ստեղծում ավտորիտար առաջնորդների հետ, հետո էլ շտապում է պաշտպանել նրանց, երբ բռնակալի վարքագիծ են դրսևորում, ինչը նրանք միշտ են անում: Թրամփը նույն կերպ վարվեց Սաուդյան Արաբիայում անցած աշնանը, երբ թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանին ներգրավված էր Washington Post- ի լրագրող Ջամալ Խաշոգիի դաժան սպանության մեջ: ԱՄՆ հետախուզական գործակալությունները հավաքել էին ճնշող ապացույցներ, որոնց համաձայն թագաժառանգը անմիջական մասնակցություն է ունեցել Թուրքիայում Սաուդյան հյուպատոսությունում տեղի ունեցած սպանությունը պատվիրելու հարցում: Թրամփն անտարբեր էր: «Գուցե նա արել է, բայց, գուցե՝ ոչ», – ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ պահպանելն իր երկրի համար ավելի կարևոր է, քան Խաշոգիի գործը:

2017 թվականին Թրամփը դիմեց Ֆիլիպինների ավտորիտար ղեկավար Ռոդրիգո Դուտերտեին, որը թմրաբիզնեսի դեմ պայքարի իր հրեշային քարոզչության ժամանակ  օրինակ էր բերում հրեաների զանգվածային ոչնչացման Հիտլերի ծրագիրը: Թրամփը շնորհավորել է Դուտերտեին «թմրաբիզնեսի դեմ անհավանական աշխատանք տանելու համար», իսկ Սպիտակ տան օգնականները դա որակել են «շատ բարեկամական զրույց»:

Թրամփը նաև բարձր էր գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիճահարույց հանրաքվեում հաղթելուց հետո, ինչի արդյունքում Էրդողանը ամրապնդեց իր ավտորիտար իշխանությունն ու ավելի քայքայեց երկրի ժողովրդավարական ինստիտուտները: 2017 թ. Թրամփը Էրդողանին ընդունեց Սպիտակ տանը: Այդ այցը մռայլվեց միջադեպով, երբ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվեցին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված խաղաղ ցուցարարների վրա:

Նախագահը հրաժարվում է ընդունել այն ենթադրությունները, որոնց համաձայն Ռուսաստանի կառավարությունը միջամտել է ԱՄՆ 2016-ի ընտրություններին, օգտագործելով նաև օնլայն ապատեղեկատվական քարոզչությունը: Թրամփը մերժել է ռուսների միջամտության մասին ԱՄՆ հետախուզության 17 գործակալությունների միասնական տեսակետը: Փոխարենը նա ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավաստիացումները, որոնք ժխտում են ցանկացած ռուսական միջամտություն: Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամն ասել է. «Ես շատ եմ վստահում իմ հետախույզներին, բայց պետք է ասեմ, որ նախագահ Պուտինն այսօր չափազանց ուժեղ էր ու հզոր իր ժխտման հարցում»:

Երեսունհինգ տարի առաջ նախագահ Ռոնալդ Ռեյգանը առաջադրեց ամերիկյան գլոբալ առաջնորդության հայեցակարգը, որը հիմնված էր ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների վրա: Ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում, նա  հավանություն  տվեց «ժողովրդավարության ենթակառուցվածքներին՝ ազատ մամուլի, միությունների, քաղաքական կուսակցությունների, համալսարանների համակարգին, որը թույլ է տալիս մարդկանց ընտրել իրենց ճանապարհը, զարգացնել իրենց մշակույթը, համաձայնեցնել իրենց տարակարծությունները խաղաղ միջոցներով »: Այս գաղափարներով են հետևողականորեն առաջնորդվել հանրապետական ու դեմոկրատական վարչակազմերը և առաջադեմ ամերիկյան շահերը: Ներկա վարչակազմը պետք է դիմակայի Կիմ Չեն Ընին և մյուս օտարերկրյա ղեկավարներին, չպաշտպանի նրանց, երբ նրանք անտեսում են ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment