Էլ ոչ մի թուրքական սերիալ. մենք ուզբեկ ենք
Հոդվածի առանցքում
- Մի շարք ուզբեկներ պնդում են, որ թուրքական սերիալներն անբարոյական են: Ուզբեկստանի բնակիչները բողոքի ալիք են բարձրացրել և կոչ արել հեռուստաեթերից հեռացնել թուրքական սերիալները: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Քոմիլ Ալամժոնովն ասել է, որ այս շաբաթ 5 անգամ ավելի շատ բողոքներ են ստացել հեռուստասերիալների մասով, քան վերջին տարում:
Ուշադրությանն արժանի
Մի շարք ուզբեկներ պնդում են, որ թուրքական սերիալներն անբարոյական են: Ուզբեկստանի բնակիչները բողոքի ալիք են բարձրացրել և կոչ արել հեռուստաեթերից հեռացնել թուրքական սերիալները:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Քոմիլ Ալամժոնովն ասել է, որ այս շաբաթ 5 անգամ ավելի շատ բողոքներ են ստացել հեռուստասերիալների մասով, քան վերջին տարում:
Հեռուստասերիալները կարճ ժամանակում մեծ հայտնիություն են ձեռք բերել, դրանք հեռարձակվում են մասնավոր ալիքներով և չեն համապատասխանում ուզբեկների «ազգային արժեքներին» և «բարոյահոգեբանական արժեքներին»:
Մինչև այս նրանց պայքարն ուղղված էր թուրքական «Kara Sevda»(Սև սեր) հեռուստասերիալին: Այն հեռարձակվում էր Zo’r TV մասնավոր ալիքով և այդ ժամանակ համարվում էր երկրում ամենապահանջվածը, սակայն 2018 թվականից այլևս չի հեռարձակվում:
Հուզիչ բողոքների սկիզբը դրել է Azon.uz կայքը: Թղթակիցներից մեկը հեռուստաշոուն, որտեղ ցուցադրվում են բազմաթիվ սիրային տեսարաններ, անվանել է՝ ուզբեկական արժեհամակարգին հակասող, իսկ սերիալում նկարահանված ուզբեկ դերասաններին՝ ազգի դավաճաններ:
Բարոյական զայրույթի ալիքները գնալով ավելի են մեծանում:
Թուրքական սերիալները քննադատության են արժանանում չափազանց շատ էմոցիոնալ տեսարանների համար, բայց արևմտյան այլ սերիալների հետ համեմատած դրանք ավելի «պարզ ու մաքուր» են: Սերիալի հեռարձակումը դադարեցնելուց հետո, երկրպագուները դրանք սկսել են դիտել համացանցով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ