Թուրքիա. Ոչ մի զանգ չի ղողանջի նշելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը

Թուրքիա. Ոչ մի զանգ չի ղողանջի նշելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը

Հոդվածի առանցքում

  • Օրերս 19.15-ին հայկական եկեղեցիներն ամբողջ աշխարհում սկսեցին հնչեցնել իրենց զանգերը: Ժամն ընտրված էր խորհրդանշորեն հիշեցնելու 1915 թվականը, և այս կերպ նախօրեին հիշատակել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: Նախաձեռնությունը, որն առաջարկել է պատրիարք Գարեգին Երկրորդը:
  • Բայց կար մի ուշագրավ բացառություն: Թուրքիայի ամբողջ տարածքում Կոնստանդնուպոլսի հայկական պատրիարքարանի եկեղեցիները չեն մասնակցել միջոցառմանը:

Ուշադրությանն արժանի

Օրերս 19.15-ին հայկական եկեղեցիներն ամբողջ աշխարհում սկսեցին հնչեցնել իրենց զանգերը: Ժամն ընտրված էր խորհրդանշորեն հիշեցնելու 1915 թվականը, և այս կերպ նախօրեին հիշատակել  Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը: Նախաձեռնությունը, որն առաջարկել է պատրիարք Գարեգին Երկրորդը, միավորում էր հայկական համայնքներն ամբողջ աշխարհում:

Բայց կար մի ուշագրավ բացառություն: Թուրքիայի ամբողջ տարածքում Կոնստանդնուպոլսի հայկական պատրիարքարանի եկեղեցիները չեն մասնակցել միջոցառմանը: Երկլեզու հայկական շաբաթաթերթերը Ստամբուլում հաղորդում են, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, պատրիարքարանի ներկայիս գլխավոր փոխանորդն, ասել է, որ հայ համայնքները տարելիցը նշելու են հոգեհանգստյան արարողությամբ և աղոթքներով, բայց առանց եկեղեցական հարյուր զանգերի:

Կոնստանդինոպոլսի հայ պատրիարքը պաշտոնապես դեռ պատրիարք Մեսրոպ Բ-ն է, բայց վերջին յոթ տարիներին նա տառապում է լուրջ հիվանդությամբ և ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, որոնք ստանձնել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Հայ առաքելական համայնքը քննարկում է Թուրքիայի իր հնարավոր իրավահաջորդի հարցը: Ոմանք կոչ են անում ընտրել համապատրիարք, լրիվ գործառույթներով, որը կստանձնի պատրիարքարանի ղեկավարությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment