Լեռնային Ղարաբաղի նախագահն առաջին անգամ այցելեց Ֆրեզնո

Հոդվածի առանցքում

  • Սան Խոակին հովտում Բակո Սահակյանը հանդիպել է հանրապետական կոնգրեսականների հետ։
  • Անդրեաս Բորգեսը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը բարձր է գնահատել Սահակյանի այցը։
  • Բորգեսը հիշեցրել է Վիսալիայի բնակիչ Մոնթե Մելքոնյանի մասին:
  • ՙ Ֆրեզնոյի շրջանի հոգաբարձուների խորհուրդը 2013 թ.-ի ապրիլին ընդունել է ԼՂ բնակիչների ինքնիշխանության ճանաչման բանաձև։

Ուշադրությանն արժանի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը երկուշաբթի այցելեց Ֆրեզնո` քննարկելու երկու շրջաններում գործող առանցքային քաղաքական հարցերը եւ հանդիպելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը ղեկավարել է Հայաստանը, բայց Խորհրդային Միության փլուզման հետևանքով տարածքը պաշտոնապես մնաց  Ադրբեջանի հսկողության ներքո:  Այդ երկու երկրները մարտնչում են  շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, որտեղ շատ հայեր են ապրում:

Սան Խոակին հովիտ իր առաջին այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է մի շարք առաջնորդների, այդ թվում Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի,  Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, Ֆրեզնոյի շրջանի հանրապետական կոնգրեսական Ջիմ Կոստանի եւ սենատոր Էնդի Վիդաքի հետ: Ավելի ուշ նա ճաշել է Ֆրեզնոյի 250 հայերի հետ:

Ընդունելության ժամանակ Աբգարյանը խոսել է Ֆրեզնոյի հայկական հնագույն ընտանիքների եւ անվտանգության անձնակազմի հետ և բաժակ բարձրացրել նախագահի համար։

Սահակյանը խոսել է թարգմանչի օգնությամբ. «Մենք հետագայում էլ կանդրադառնանանք այս միջոցառմանը, ինչն, իմ կարծիքով, դրեց մեր համագործակցության հիմքը»: Նա ժպտաց եւ պատասխան  բաժակ բարձրացրեց:

Ֆրեզնոյի շրջանի հոգաբարձուների  խորհուրդը 2013 թվականի ապրիլին ընդունեց բանաձեւ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնիշխանության ընտրությունը և կոչ անում հարգել նրանց ցանկությունը: Ֆրեզնոյի շրջանի հոգաբարձուների խորհուրդը  հարգանքով ընդունեց հովիտի մեծ հայ համայնքի դիրքորոշումը:

Մայիսին, Կալիֆորնիայի  նահանգային օրենսդիրը ընդունել է բանաձեւ, որով ճանաչել է տարածաշրջանի անկախությունը:

Անդրեաս Բորգեսը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը, ասել է, որ  Սահակյանի այցը հաստատում է, թե Ֆրեզնոյի հայ համայնքը, որքան բարձր է գնահատվում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

«Անկախ Լեռնային Ղարաբաղ ստեղծելու փորձերը կատարվում են հակամարտության պահպանման պայմաններում», – ասել է նա,- «Այն, ըստ էության, այս հովտի շատ մարդկանց տունն է»:

Բորգեսը մատնանշեց Վիսալիայի բնակիչ Մոնթե Մելքոնյանին, ով գնաց Հայաստան, մասնակցեց բանակի ձևավորմանը Լեռնային Ղարաբաղում, առաջնորդեց հաղթանակը Ադրբեջանի դեմ ու մահացավ ճակատամարտում 1993 թ.:

Ափկարյանը, որը հյուպատոսի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերին, ասաց, որ Սահակյանի այցը հետևել է Ֆրեզնոյում հյուպատոսության բացմանը, ու այն կամրապնդի  տեղի հայ համայնքի եւ հայրենիքի միջև կապը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment