Հերոսներն ու ականատեսները

Հերոսներն ու ականատեսները

Հոդվածի առանցքում

  • Նացիստական բռնապետության ժամանակ Վիտոլդ Փիլեցկին լեհ ընդդիմադիր սպա էր, ով 1940 թվականին միտումանվոր էր հայտնվել գերմանացիների համակենտրոնացման ճամբարում` տեղեկատվություն հավաքելու վերաբերյալ: Օսվենցիզմի ներսում նա սովամահության, խոշտանգումների և հիվանդությունների դեմ ամուր դիմադրողականություն էր ձեռք բերել:
  • Ի վերջո, 1943 թվականի ապրիլին նրան հաջողվում է փախուստի դիմել Օսվենցիզմի ճամբարից` խույս տալով իրեն ուղղված փամփուշներից և ականատեսի զեկույց է գրում` նկարագրելով ճամբարում տեղի ունեցող սարսափելի դեպքերը: Սակայն Օսվենցիզմի դեմ նրա քարոզարշավն ապարդյուն էր:
  • Արդյո՞ք մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին որևէ հատուկ օր կամ արդյո՞ք Ճապոնիան ներողություն է խնդրելու կանանց ստրակցնելու համար:
  • Հռետորական ճառեր են լսում Օսվենցիզմի, Հայաստանի և Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասին, սակայն շարունակում են տառապել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների պատճառով, ինչպես օրիանկ Սիրիայում, Սուդանում, Մյանմայում և այլուր:
  • Վախենամ, որ այս տարի ևս կրկնվեն նման դեպքերը: Հռետորական ճառեր են լսում Օսվենցիզմի, Հայաստանի և Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասին, սակայն շարունակում են տառապել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների պատճառով, ինչպես օրիանկ Սիրիայում, Սուդանում, Մյանմայում և այլուր:

Ուշադրությանն արժանի

20-րդ դարի ամենամեծ հերոսներից մեկը Օսվենցիզմի № 4859-րդ բանտարկյալն էր, ով կամավոր էր հայտնվել այնտեղ:

Նացիստական բռնապետության ժամանակ Վիտոլդ Փիլեցկին լեհ ընդդիմադիր սպա էր, ով 1940 թվականին միտումանվոր էր հայտնվել գերմանացիների համակենտրոնացման ճամբարում` տեղեկատվություն հավաքելու վերաբերյալ: Օսվենցիզմի ներսում նա սովամահության, խոշտանգումների և հիվանդությունների դեմ ամուր դիմադրողականություն էր ձեռք բերել:

Փիլեցկիին հաջողվում է օգնել ռադիոհաղորդիչի կառուցմանը, որի շնորհիվ 1942 թվականին նա արտաքին աշխարհին հաղորդում էր Օսվեցիզմի ներսում տեղի ունեցող վայրագությունների և տուժածների քանակի մասին, մինչդեռ, միևնույն ժամանակ, նացիստները ճամբարի ներսում գլխակորույս փնտրում էին ռադիոհաղորդիչը: Նա աշխատում էր բացահայտելու համար գերմանացիների գազախցերը, դաժան բռնության փորձերը և ճամբարային այլ անողոք պատիժները, հույսով, որ արտաքին աշխարհը կարձագանքի դրանց:

Ի վերջո, 1943 թվականի ապրիլին նրան հաջողվում է փախուստի դիմել Օսվենցիզմի ճամբարից` խույս տալով իրեն ուղղված փամփուշներից և ականատեսի զեկույց է գրում` նկարագրելով ճամբարում տեղի ունեցող սարսափելի դեպքերը: Սակայն Օսվենցիզմի  դեմ նրա քարոզարշավն ապարդյուն էր:

Իրականում նա դաժան խոշտանգումների է ենթարկվում, բայց ոչ նացիստների կողմից, այլ պատերազմի ավարտից հետո` 1947 թվականին կոմունիստների կողմից: Փիլեցկիի հերոսությունը նկարագրող պատմությունը մի քանի տասնամյակներ ճնշվեց նրանց կողմից (նրա աշխատությունը` «Օսվենցիզմի կամավորականը» գիրքն ի վերջո լույս տեսավ 2012 թվականին):

Փիլեցկիի մասին ես մտածում էի անցյալ շաբաթ` Օսվենցիզմ-Բիրկենաու համակենտրոնացման մահվան ճամբարների ազատագրման 70-րդ տարելիցին: Բարեկամներ ունեմ, ովքեր սպանվել են այդ ճամբարներում (նացիստների լրտեսող լեհեր էին). այդ ճամբարները Հոլոքոստի և մարդկային չարության խորհրդանիշներն են:

Գալիք ամիսներին աշխարհը պետք է հիշատակի տուրք մատուցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը, չնայած թուրք իշխանավորներ ժխտման, հիրավի Ցեղասպանություն էր: Այստեղ ես ևս զգում եմ իմ կապը, քանզի նախնիներս հայեր են եղել: Ամռանը մենք նշելու ենք Երկրորդ Համաշխարհային Պատերազմի 70-րդ տարելիցը` հիշատակելով Չինաստանում, Կորեայում, Ֆիլիպիններում և այլուր ճապոնացիների վայրագությունները: Այս ամենը կարծես ավելի շատ քննարկումների առիթ է տալիս անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

Արդյո՞ք մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին որևէ հատուկ օր կամ արդյո՞ք Ճապոնիան ներողություն է խնդրելու կանանց ստրակցնելու համար:

Իմ կարծիքով պատմության դասերը լավագույնն են անցյալում տեղի ունեցած չարագործությունների զոհերի հիշատակը հարգելու համար: Հրեաների, հայերի կամ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն դրսևորումը որևէ արարողությամբ կամ հատկանշական օրը հիշատակելով չէ, այլ մեր բոլորի ջանքերը նմանատիպ վայրագությունների դեմ ուղղելն է:

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Հոլոքոստի Հիշատակման Թանգարանը նմանատիպ դիրքորոշման վառ օրինակ է` անցյալում տեղի ունեցած վայրագություններն այսօր` Սիրիայից Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն ընկած տարածքում սարսափը մեղմելու նպատակին ուղղված:

Անգամ Հոլոքոստի ժամանակ` չնայած Փիլեցկիի և այլոց քաջագործություններին, ինչպես օրինակ Յան Կարսկին, ով հուսահատորեն փորձում էր շարժել համաշխարհային առաջնորդների զգացումները, ոչ ոք հետաքրքրված չէր արդյունաբերական արդյունքով: Այս դեպքերից հետո բազմիցս համաշխարհային ղեկավարները պերճախոս ելույթներ են ունենում «այլևս երբեք» թեմաներով, սակայն հազվադեպ են գործում իրենց ճառերի շրջանակներում:

Վախենամ, որ այս տարի ևս կրկնվեն նման դեպքերը: Հռետորական ճառեր են լսում Օսվենցիզմի, Հայաստանի և Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասին, սակայն շարունակում են տառապել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների պատճառով, ինչպես օրիանկ Սիրիայում, Սուդանում, Մյանմայում և այլուր:

Իհարկե, Սուդանյան բռնապետության զանգվածային վայրագություններն այսօր տարածվում են ոչ միայն Դարֆուրում, այլև Նուբայական Լեռներում և Կապույտ Նեղոսի շրջանում: Հունվարին սուդանյան իշխանությունները ռմբակոծեցին Նուբայի լեռներում գտնվող օգնության հիվանդանոցը և «Բժիշկներ առանց սահմանների» բելգիական մասնաճյուղը հայտարարեց Սուդանում իր գործունեության դադարեցման վերաբերյալ:

Տաս տարի առաջ, Դարֆուրի ամենավառ քաղաքական գործիչներից մեկը` Իլլինոիսի նահանգապետ Բարաք Օբաման խստորեն քննադատեց նախագահ Ջորջ Բուշ կրտսերին իր գործողությունների համար: Դարֆուրում ԱՄՆ զինված ուժերն անզոր էին:

Ինչ խոսք, մարդասիրական ճգնաժամերը հազվադեպ են առաջարկում լավ քաղաքական ընտրություն, սակայն ավելի վատ տարբերակն ընդունելու կարիք էլ չկա: Կոսովոյում, Սիերա Լեոնեում, Քուրդիստանում և բոլորովին վերջերս Իրաքում եզդիական շրջաններում և արևելյան Կոնգոյում ականատես եղանք նրան, որ արտաքին ուժերը կարող են որևէ բան փոխել:

Այսպիսով, եկեք հիշատակենք Օսվենցիզմի ազատագրումը, Հոլոքոստի սարսափը և Հայոց Ցեղասպանությունը` փորձելով մեղմել այսօր տեղի ունեցող զանգվածային վայրագությունները: Այս դեպքերի հիմնական դրվագները չարության դեմ մարդկային դիմակայությունը, կամ Վիտոլդ Փոլեցկիի նման անհատների հերոսության մասին արձագանքելը չէ, այլ, ցավոք, լուռ համաձայվելն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment