Ընտրություններ Ուկրաինայում. Պորոշենկոն բանավիճել է դատարկ ամբիոնի հետ
Հոդվածի առանցքում
- Պորոշենկոն և Զելինսկին անցած շաբաթ համաձայնել էին հեռուստաբանավիճել, բայց համաձայնության չէին եկել օրվա շուրջ: Զելենսկին կողմ էր այս ուրբաթ օրվան՝ ընտրությունների երկրորդ փուլից երկու օր առաջ: Պորոշենկոն, առաջին փուլում երկրորդն էր և հավաքել էր ձայների ընդամենը 16 տոկոսը, այժմ կարծես թե հուսով է, որ կկարողանա շահել այն հանգամանքից, որ Զելենսկին չկարողացավ գալ մարզադաշտ՝ բանավեճին մասնակցելու համար: BBC-ի Կիևի թղթակից Ջոնա Ֆիշերի խոսքերով, նախկին գործարարը ցանկանում էր, որ բանավեճը բացահայտի այն հանգամանքը, որ իր հակառակորդը չունի քաղաքական փորձ, երբեք իրական քաղաքական տեսլական չի ներկայացրել: Բայց փոխարենը գործող նախագահն իր սպասած 45 րոպեն օգտագործեց ` պատասխանելով լրագրողների հարցերին և հարձակվելով իր բացակա մրցակցի վրա:
Ուշադրությանն արժանի
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն բանավիճում էր դատարկ ամբիոնի հետ, քանի որ նրա մրցակից, հեռուստաաստղ և կոմիկ Վլադիմիր Զելենսկին չէր եկել:
Պորոշենկոն Կիևի օլիմպիական մարզադաշտում հազարավոր մարդկանց առաջ խոսել է միայնակ:
Պորոշենկոն և Զելինսկին անցած շաբաթ համաձայնել էին հեռուստաբանավիճել, բայց համաձայնության չէին եկել օրվա շուրջ: Զելենսկին կողմ էր այս ուրբաթ օրվան՝ ընտրությունների երկրորդ փուլից երկու օր առաջ: Պորոշենկոն, առաջին փուլում երկրորդն էր և հավաքել էր ձայների ընդամենը 16 տոկոսը, այժմ կարծես թե հուսով է, որ կկարողանա շահել այն հանգամանքից, որ Զելենսկին չկարողացավ գալ մարզադաշտ՝ բանավեճին մասնակցելու համար:
BBC-ի Կիևի թղթակից Ջոնա Ֆիշերի խոսքերով, նախկին գործարարը ցանկանում էր, որ բանավեճը բացահայտի այն հանգամանքը, որ իր հակառակորդը չունի քաղաքական փորձ, երբեք իրական քաղաքական տեսլական չի ներկայացրել: Բայց փոխարենը գործող նախագահն իր սպասած 45 րոպեն օգտագործեց ` պատասխանելով լրագրողների հարցերին և հարձակվելով իր բացակա մրցակցի վրա:
Պորոշենկոն, որն ըստ քննադատների, չի գործադրել բավականաչափ ջանքեր այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսին կոռուպցիան է, պայքարելու համար, Զելնսկուն մեղադրում է վախկոտ լինելու մեջ:
«Եթե նա նորից թաքնվում է մարդկանցից, եթե վախենում է, մենք նրան նորից կհրավիրենք: Մենք նրան ամեն օր կհրավիրենք ամբողջ երկրի բոլոր լայվշոուներին՝ տեսնելու, թե ով է պատրաստվում ընտրվել հաջորդ հինգ տարիների համար», – ասել է նա:
Զելենկին մինչ օրս արհամարհել է քարոզարշավի անցկացման ընդունված կանոնները, հանրահավաքներ չի անցկացնում և միայն մի քանի հարցազրույցներ է տվել՝ գերադասելով շփվել սոցիալական մեդիայի միջոցով: Անհասկանալի է նաև, թե որոնք են նրա քաղաքական հայացքները, բացի նոր և տարբեր լինելու ցանկությունից: Չնայած դրան, նա առաջին փուլում հավաքեց քվեների ամենամեծ թիվը՝ ավելի քան 30 տոկոս: Եվ դեռ ֆավորիտ է՝ հաջորդ շաբաթ կայանալիք երկրորդ փուլին ընդառաջ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ