Ադրբեջանը Եվրոպայում ԼԳԲՏ համայնքի համար ամենավատ երկիրն է

Ադրբեջանը Եվրոպայում ԼԳԲՏ համայնքի համար ամենավատ երկիրն է

Հոդվածի առանցքում

  • Իրավապաշտպանները երկրներին դասակարգել են սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ մարդու իրավունքները խախտվում են կոպտորեն, իսկ 100-ը նշանակում է հավասարության ամենաբարձր մակարդակ: Ադրբեջանը ստացել է ընդամենը 3 միավոր, իսկ Թուրքիան և Հայաստանը՝ համապատասխանաբար 5 և 7 միավոր:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանը Եվրոպայում ամենավատ երկիրն է, որտեղ կարելի է լինել նույնասեռական: Սա ILGA-Europe-ի LGBT+ իրավապաշտպան խմբի տվյալն է:

Իրավապաշտպանները երկրներին դասակարգել են սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ մարդու իրավունքները խախտվում են կոպտորեն, իսկ 100-ը նշանակում է հավասարության ամենաբարձր մակարդակ:

Տասը տարվա աշխատանքային փորձառություն ունեցող իրավապաշտպան խումբը վերլուծել է վերջին 1 տարում ԼԳԲՏ+ համայնքի շուրջ իրավական կարգավորումները եվրոպական 49 երկրներում:

Գնահատականները տրվել են 69 անհատական կատեգորիաների մասով, ինչպիսիք են աշխատանքային իրավունքները և ամուսնության հավասարությունը:

Ադրբեջանը ստացել է ընդամենը 3 միավոր, իսկ Թուրքիան և Հայաստանը՝ համապատասխանաբար 5 և 7 միավոր:

2017-ին զեկույցներ հայտնվեցին Ադրբեջանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ենթադրյալ ճնշումների մասին:

Իրավապաշտպան խմբերը դատապարտեցին զանգվածային ձերբակալությունները և խոշտանգումները՝ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել բանտարկվածներին:

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը արձագանքել է ակտիվիստների քննադատությանը՝ պնդելով, որ ԼԳԲՏ + համայնքի ներկայացուցիչների դեմ ճնշումներ չեն եղել, ձերբակալվածներն էլ մարմնավաճառներ են:

ILGA-Europe-ի վարկանիշում դրական ցուցանիշով առաջինը Մալթան է՝ 90 միավորով:

Բելգիան եւ Լյուքսեմբուրգը համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են:

«Այն երկրները, որոնք շարունակում են դրական ցուցանիշներ գրանցել, դեռ վաղուց նշել են, որ օրակարգում միայն ամուսնության իրավունքը չէ»,-ասում է խմբի գործադիր տնօրեն Էվելին Փարադայսը:

Հարցման մեջ ներառված բնութագրիչների թվի մեծացումը ցույց տվեց, որ մի քանի երկրներ, որոնք նախկինում դիտվել էին որպես ԼԳԲՏ+ համայնքի իրավունքների հավասարության առաջնորդներ, ինչպես օրինակ, Մեծ Բրիտանիան, գրանցում են ավելի ցածր ցուցանիշներ:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիան 73-րդ տեղում էր: Այս տարի իջել է 66-րդ տեղ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment