Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը վաճառվում է

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը վաճառվում է

Հոդվածի առանցքում

  • Վրացական մամուլը գրում է, որ Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատեր Կիբար Խալվաշին հայտարարել է, որ կվաճառի հեռուստաալիքը: Հայտարարության մեջ Խալվաշին նշել է, որ վաճառքը կկազմակերպվի շուկայական թափանցիկ մրցակցության պայմաններում:

Ուշադրությանն արժանի

Վրացական մամուլը գրում է, որ Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատեր Կիբար Խալվաշին հայտարարել է, որ կվաճառի հեռուստաալիքը:

Հայտարարության մեջ Խալվաշին նշել է, որ վաճառքը կկազմակերպվի շուկայական թափանցիկ մրցակցության պայմաններում:

«Դժբախտաբար, իմ ֆինանսական կարողությունը բավարար չէ ընկերությունը խորը ճգնաժամից դուրս բերելու համար: Հետևաբար, ես կցանկանայի բաց և հրապարակայնորեն ասել, որ պատրաստ եմ զրուցել ցանկացած շահագրգիռ կողմի հետ, որը կգնի «Ռուսթավի 2»-ը, կօգնի դուրս գալ ճգնաժամից և դառնալ հաջողակ ընկերություն», – ասել է նա ՝ հավելելով, որ ընկերությունը «աղետալի վիճակում» է:

Հեռուստաընկերությունը վերադարձրել են գործարարին, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վավերացրեց վրացական երեք դատարանների վճիռը՝ հաստատելով, որ «Ռուսթավի 2»-ը ապօրինաբար առգրավվել է նրանից՝ նախկին նախագահի Միխեիլ Սաակաշվիլի կողմից:

ՄԻԵԴ-ի դատավճիռը հակասություն առաջացրեց Վրաստանում, քանի որ «Ռուսթավի 2»-ը համարվում է երկրի գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքը, երբ Խալվաշին համարվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մոտ կանգնած անձ:

Միաժամանակ, հեռուստաալիքի նախկին տնօրեն Նիկա Գվարամիան, որին աշխատանքից հեռացրել էր Խալվաշին, հրաժարվել է վճարել գրավը, երբ դատարանը նրան մեղավոր ճանաչեց իշխանությունը չարաշահելու համար՝ հեռուստաալիքի տնօրեն աշխատելու շրջանում:

«Պարզ է, թե նրանց ինչին է պետք այս ամենը: Փորձում են սահմանափակել ընդդիմադիր լրատվամիջոցի հիմնադրի ազատությունը», – ասել է նա լրագրողներին օգոստոսի 12-ին:

Հուլիսի 18-ին պաշտոնանկությունից հետո Գվարամիան հայտարարել է, որ կհիմնի նոր հեռուստաընկերություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment