Էրդողան. ՆԱՏՕ-ն ահաբեկիչներին զենք տալիս է, իսկ Թուքրիային՝ ոչ

Էրդողան. ՆԱՏՕ-ն ահաբեկիչներին զենք տալիս է, իսկ Թուքրիային՝ ոչ

Հոդվածի առանցքում

  • Մանբիջը 2016թվականից Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող և քուրդ ժողովրդի պաշտպանության աշխարհազորայինների գլխավորած Սիրիական Ժողովրդավար Ուժերի վերահսկողության տակ է: Սա հարևան Թուրքիային զայրացրել է, որի կարծիքով Սիրիայի հյուսիսում քուրդ ժողովրդի պաշտանության ուժերը սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար: Անկարան Քուրդ ժողովրդի պաշտպանության միավորումը ահաբեկչական խմբավորում է համարում, որը նաև կապ ունի Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ:

Ուշադրությանն արժանի

Ռեջեփ Թաիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին մեղադրում է ահաբեկիչներին հազարավոր բեռնատարներով զենք մատակարարելու, իսկ Թուրքիային անտեսելու համար:

«Սա ի՞նչ դաշինք է», – ասել է Էրդողանն իր նախընտրական արշավի շրջանակում ելույթի ժամանակ:

«Դուք ահաբեկիչներին 23.000 բեռնատար զենք եք մատակարարում Իրաքի միջոցով, բայց երբ մենք ենք խնդրում, նույնիսկ չեք վաճառում մեզ»,- հավելել է նա:

«Մենք Սիրիայի հետ 911կմ երկարությամբ սահման ունենք: Ամեն պահի վտանգված ենք»:

Էրդողանը չի հստակեցրել, թե ով է զենք մատակարարում Իրաքի միջոցով:

ԱՄՆ-ի դաշնակից – “ահաբեկիչները”

Թուրքիան նաև ակնկալում է, որ սիրիական Մանբիջ շրջանը պետք է ազատվի ահաբեկիչներից ու հնարավորինս շուտ տեղացիների վերահսկողության տակ անցնի:

Մանբիջը 2016թվականից Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող և քուրդ ժողովրդի պաշտպանության աշխարհազորայինների գլխավորած Սիրիական Ժողովրդավար Ուժերի վերահսկողության տակ է:

Սա հարևան Թուրքիային զայրացրել է, որի կարծիքով Սիրիայի հյուսիսում քուրդ ժողովրդի պաշտանության ուժերը սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար:

Անկարան Քուրդ ժողովրդի պաշտպանության միավորումը ահաբեկչական խմբավորում է համարում, որը նաև կապ ունի Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ:

Անկարան սպառնացել է Մանբիջում ռազմական գործողություն իրականացնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն իր սահմանից ջնջելու նպատակով:

Քրդական միլիցիան սակայան Իրաքում և Սիրիայում Իսլամական Պետության դեմ պայքարում տարիներ շարունակ Վաշինգտոնի հիմնական դաշնակիցն է եղել ու Միացյալ Նահանգները Թուրքիային զգուշացրել են՝ աշխարհազորայիններից պետք է հեռու մնալ:

Ամերիկյան զորքի դուրսբերումը

Լարվածությունն աճել է Սիրիայից մոտ 2000 ամերիկացի զինվորական դուրս բերելու մտադրության մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալ հայտարարությունից հետո:

Սիրիայի Ժողովրդավար Ուժերի հրամանատար Մաժլում Քոբանին երկուշաբթի կոչ է արել Սիրիայում թողնել միջազգային ուժերի մոտ 1000-1500 զինվորական Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարին աջակցելու նպատակով: Նա հույս է հայտնել, որ մասնավորապես ԱՄՆ-ն կհետաձգի զորքի լիակատար դուրսբերման ծրագրերը:

«Մենք կցանկանայինք օդային պաշտպանություն, օդային պատնեշ ունենալ, լավ կլիներ նաև, որ ուժեր լինեին մեզ հետ ցամաքային գործակցության համար», – ասել է Քոբանին ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների ու գեներալների հետ հանդիպումից հետո:

Քոբանին շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Սիրիական Ժողովրդավար Ուժերին աջակցեու համար, այդուհանդերձ ասել է,-«Կցանկանայի, որ նա հավատարիմ մնար իր խոսքին»:

ԱՄՆ բանակի գեներալ, Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելն, ասել է, որ Քոբանիի հետ բանակցություններից հետո դեռեւս հավատարիմ է ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերման հանձնարարությանը:

«Մենք իհարկե հասկանում ենք իրենց ակնկալիքը մեզնից, բայց դա այն ուղին չէ, որին մենք հիմա հետևելու ենք»:

Սիրիայում ԱՄն ներկայության մասին հարցին պատասխանելով գեներակ Վոթելն ասել է, որ հիմա քննարկվում է կոալիցիոն ուժերի ներուժի հարցը:

Թուրքական հարձակու՞մ

Թուրքիան տարիներ շարունակ Միացյալ Նահանգներին քննադատում է Քրդական աշխարհազորայիններին զենք մատակարարելու համար:

Միացյալ Նահանգների զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին Թրամփի հայտարությունից հետո Էրդողանը հայտարարեց, որ Սիրիայում Սիլամական Պետության ահաբեկիչների մնացորդների դեմ պայքարը վերցնում է իր վրա:

Այդ հայտարարությանը հետևեցին Սիրիայի հյուսիսում «ապահով գոտի» ստեղծելու շուրջ քննարկումները, սակայն Թուրքիան պնդում էր, որ այդ գոտիները պետք է լինեն իր վերահսկողության տակ:

Քուրդ զինյալների պնդմամբ նման գոտիները պետք է միջազգային երաշխավորներ ունենան՝ արտաքին միջամտությունը բացառելու համար:

Դեռ պարզ չէ, թե ՆԱՏՕ-ի անդամ որ երկիրն իր զորքերը Սիրիա կուղարկի Միացյալ Նահանգների զորքերն այնտեղից դուրս բերելուց հետո:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով Եվրոպացիներն այնտեղ զորք չեն ուղարկի, նման հայտարարության ֆոնին անհասկանալի է, թե որն է այդ ապահով գոտիների նպատակը և ինչպես են դրանք վերահսկելու կամ մոնիթորինգի ենթարկելու:

«Գործողությունների ծրագիր այս պահին չունենք», -Ռոյթերզի հետ զրույցում ասել է դիվանագետը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment