Ինչպես մոտիվացվել և խորտակել Նոր Տարվա բանաձևերը

Ինչպես մոտիվացվել և խորտակել Նոր Տարվա բանաձևերը

Հոդվածի առանցքում

  • Յուրաքանչյուրն էլ կարող է մի օրով մոտիվացված լինել, սակայն մեծ ջանք ու ինքնակարգապահություն է պահանջվում այդ մոտիվացիան օրերով պահպանելու համար:
  • Ես սովոր էի քոլեջի իմ հանրակացարանում ամենուր ամրացնել գրառումների թերթիկներ, որտեղ նշված էին լինում, թե որոնք են իմ նպատակներն ու առաքելությունը: Իմ փոքրիկ բաժնում ուր էլ որ գնայի, ես ամենուր տեսնում էի «X-ի վերաբերյալ մոտիվացված մնա» գրառումը:
  • Հիշե՛ք, փոփոխությունները մշտական են, իսկ պրոգրեսը՝ ոչ: Եթե դուք ինքներդ ձեզ չեք ընդունում այնպիսին, ինչպիսին որ կաք, ապա ինչո՞ւ պետք է ուրիշները դա անեն:

Ուշադրությանն արժանի

Ես չգիտեմ ձեր կարծիքով ինչպես է, սակայն տոներից հետո իրականությանը վերադառնալը հեշտ չէ: Իրականում, մոտիվացվելու ներշնչանքի որոնումը ինքնին մոտիվացիայի փորձ է: Համեղ ուտեստներն ու Սուրբ ծննդյան թխվածքները ուտելուց հետո բավականին դժվար է վերադառնալ առողջ ապրելակերպին:

Բարդ է դա կատարելու մոտիվացիան գտնելը: Յուրաքանչյուրն էլ գիտի առողջ սնվելու, վարժանքներ կատարելու, գիշերային լավ քնի արժեքը: Սակայն այդ մոտիվացիայի պահպանումն բոլորովին այլ պատմություն է: Յուրաքանչյուրն էլ կարող է մի օրով մոտիվացված լինել, սակայն  մեծ ջանք ու ինքնակարգապահություն է պահանջվում այդ մոտիվացիան օրերով պահպանելու համար:

Գալիք Ամանորի լույսի ներքո ստորև կգտնեք յոթ միտք այն մասին, թե ինչպես մոտիվացվել ու ազատվել Նոր տարվա բանաձևերից.

Օգտագործեք կերպարները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեղը տեսողական կերպարները շատ ավելի լավ է հիշում, քան գրված բառերը, այնպես որ, օգտագործեք այս փաստը «մոտիվացիոն էկոհամակարգ» ստեղծելու համար՝ միջավայր, որտեղ դուք շրջապատված եք մոտիվացնող արտահայտություններով ու նկարներով:

Սելֆի արեք: Սելֆի նկարվեք «մինչև», որպեսզի հետո նկարվեք նաև «հետո» տարբերակը: Եթե դուք անհանգստացած եք նրանով, որ ոչինչ չի փոփոխվելու, որոշում կայացրեք հենց հիմա այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Գրառումների թերթիկներ օգտագործեք: Ես սովոր էի քոլեջի իմ հանրակացարանում ամենուր ամրացնել գրառումների թերթիկներ, որտեղ նշված էին լինում, թե որոնք են իմ նպատակներն ու առաքելությունը: Իմ փոքրիկ բաժնում ուր էլ որ գնայի, ես ամենուր տեսնում էի «X-ի վերաբերյալ մոտիվացված մնա» գրառումը: Մեր օրերում դուք կարող եք այս տեսությունը կիրառել էլեկտրոնային ձևով՝ ձեր էլեկտրոնային փոստարկղի ստորագրության մեջ մոտիվացնող արտահայտություն ավելացնելով:

Այս մեթոդը այլ կերպ ևս կարող է աշխատել: Փոխարենը նշվի ճնշող «մոտիվացվիր» գրառումը, կարող եք գրառումներ կատարել նախորդ հաջողությունների վերաբերյալ, որոնցով դուք հպարտանում եք՝ կիրառելով «մնա մոտիվացված» մեխանիզմը: Ձեր հաջողությունները կլինեն այն մշտական հիշեցումները, որ դուք պատրաստ եք և ունակ եք անընդհատ հասնել հաջողությունների:

Կազմեք «ինձ» ցուցակը: Կազմեք երեք կետից բաղկացած ցուցակ ձեր նոր  բնավորության գծի, որակի կամ պահվածքի մասին, որոնք ձեզ դուր են գալիս առօրյա կյանքում: Մի նախապայման. այն, ինչ գրում եք, պետք է նոր լինի: Այլ կերպ ասած, դուք չեք կարող երկրորդ անգամ գրել նույն բանի մասին: Այս վարժության իմաստն այն է, որ ստիպեք ձեր ուղեղին փնտրել նոր դրական հոբի, որն ունի «մոտիվացնող բնույթ»:

«Մոտիվացիոն ցուցակ» կազմեք: Ինչպես վերը նշված վարժության դեպքում էր, այս անգամ միայն գրում ենք մարդկանց, վայրերն և/կամ զգացումները, որ դուք ապրել եք այդ օրը, կամ ցանկացած այլ օր դրական զգացողություններով: Տարածեք այդ ամբողջ տանը գրառման թղթիկների միջոցով:

Հաշվետվողականության գործընկեր նշանակեք: Ես նկատել եմ, որ մարդիկ հաճախ ավելի շատ սիրում են գոհացնել ուրիշներին, քան իրենք իրենց: Օրինակ, համեմատեք ինքներդ ձեզ տված մի քանի խոստում եք կատարել այն խոստումների հետ, որոնք դուք տվել ու կատարել եք ուրիշներին:

Կարծում եմ, որ շատ ավելի գրավիչ է ուրիշներին տված խոստումը կատարել, քան այն խոստումը, որ ինքներդ եք ձեզ տվել, քանի որ կողքին ոչ ոք չկա, ում առաջ պատասխանատու կլինեք դա չանելու համար: Ուսուցիչ կամ մարզիչ ունենալը, ով կկարդա, կհիշեցնի ու կհետևի ձեզ, արդյունավետ եղանակ է մոտիվացիան հոբի դարձնելու համար:

Գտեք ուսուցիչ կամ մարզիչ: Ինչպես արդեն նշվեց վերևում, նա կարող է ձեր միջից հանել չիրացված պոտենցիալը, որ թաքնված է ձեր ներսում: Ուսուցիչները տալիս են հանձնարարականներ այն դեպքում, երբ մարզիչները հարցեր են տալիս, որոնք օգնում են հաճախորդին իր իսկ վերաբերյալ հարցերի պատասխանները գտնել: Եթե դուք արդեն ունեք օրինակելի անձ, ապա կազմեք նրա որակների ցանկը, որոնք ինքներդ կցանկանաք յուրացնել և նշեք, թե ինչու եք դա ցանկանում:

Հիշե՛ք, փոփոխությունները մշտական են, իսկ պրոգրեսը՝ ոչ: Եթե դուք ինքներդ ձեզ չեք ընդունում այնպիսին, ինչպիսին որ կաք, ապա ինչո՞ւ պետք է ուրիշները դա անեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment