Նոր ոստիկանապետը պատրաստ է սկսել աշխատանքը

Նոր ոստիկանապետը պատրաստ է սկսել աշխատանքը

Հոդվածի առանցքում

  • Ոստիկանապետ Նիլ Դադյանը նշանակվել է հինգ այլ ոստիկանապետերից և հինգ հոգի համայնքից բաղկացած հանձնաժողովի հետ մի շարք հարցազրույցներից հետո: Նա փոխարինելու է պաշտոնաթող նախկին ոստիկանապետ Ջեֆ Դանին, ով անցել է թոշակի անցած տարվա մայիսին: Դրյու Բեսենջերը փոխարինում էր նրան ոստիկանության պետի պաշտոնում մինչև նոր նշանակումը: The Recorder-ը էլեկտրոնային փոստով դիմեց ոստիկանապետ Դադյանին՝ նրան ուղարկելով հարցերի մի ցանկ, որը ընթերցողներին լրացուցիչ տեղեկություն կտրամադրի իր կյանքի և կարիերայի վերաբերյալ:
  • Ջորջ Դադյան և Ֆերն Քաթլին Քլարկ: Իմ հայրը մեծացել է ֆերմայում Սանգերից դուրս , իսկ մայրս կյանքի մեծ մասը անցկացրել է Քոալինգայում: Պապս ներգաղթել էր Հայաստանից, վերապրել էր Օսմանյան Թուրքիայի Ցեղասպանությունը և եկել Միացյալ Նահանգներ Կանադայից: Նա կարճ ժամանակ բնակվել էր Վիսկոնսինում, որն ունի մեծ թվով հայ բնակչություն և եկել էր Կալիֆորնիա՝ տատիկիս հետ ամուսնանալուց հետո, ում հայկական ընտանիքը բնակվում էր Ֆրեզնոյում արդեն մեկ սերունդ:
  • Երբ փոքր էի, միշտ հետաքրքրված էի իրավապահի գործով կամ ռազմական կարիերայով: Երբ 16 տարեկան էի, իմացա Explorer սկաուտական ծրագրի մասին Ֆրեզնոյի վարչական շրջանի շերիֆի գրասենյակում և միացա ծրագրին: Ինձ անմիջապես ընտրեցին:

Ուշադրությանն արժանի

Քինգսբուրգի ոստիկանության նոր ղեկավարը երկուշաբթի օրը փետրվարի 2-ին երդում է տվել և պաշտոնապես ներկայացվել  չորեքշաբթի փետրվարի 4-ին ժամը 7-ին քաղաքի ավագանու հերթական նիստի ընթացքում:

Ոստիկանապետ Նիլ Դադյանը նշանակվել է հինգ այլ ոստիկանապետերից և հինգ հոգի համայնքից բաղկացած հանձնաժողովի հետ մի շարք հարցազրույցներից հետո: Նա փոխարինելու է պաշտոնաթող նախկին ոստիկանապետ Ջեֆ Դանին, ով անցել է թոշակի անցած տարվա մայիսին: Դրյու Բեսենջերը փոխարինում էր նրան ոստիկանության պետի պաշտոնում մինչև նոր նշանակումը:

Մեր հանձնաժողովի անդամները տպավորված էին ոչ միայն Նիլի մասնագիտական որակավորմամբ և տարիների փորձով, այլև իր վարքով, էներգետիկայով և առաջնորդի հատկությամբ ասում է Հենդերսոնը մամուլի հաղորդագրության մեջ:Հաշվի առնելով, թե որքան մոտ էինք մենք աշխատում Ֆրեզնոյի վարչական շրջանի շերիֆի գրասենյակի հետ, նրա հնարավորությունը իրենց հետ աշխատելու ձեռք ձեռքի տված ևս մեծ առավելություն է»:

The Recorder-ը էլեկտրոնային փոստով դիմեց ոստիկանապետ Դադյանին՝ նրան ուղարկելով հարցերի մի ցանկ, որը ընթերցողներին լրացուցիչ տեղեկություն կտրամադրի իր կյանքի և կարիերայի վերաբերյալ ( interpress.am-տպագրվում է կրճատ):

Հարց: Ինչպես կգնահատեք Ձեր ղեկավարի ոճը:

Պատասխան: Ճկուն: Լավ ղեկավարը երբեք չի ապավինում մեկ ոճին և փոխարենը հարմարվում է իրավիճակին: Իմ ոճը մասնակցային է: Ես սիրում եմ, որ աշխատակիցները ասեն, թե ինչպես ենք մենք հասնելու մեր նպատակներին ու խնդիրների լուծումներին:

Ես ունեմ լավ գաղափարներ, սակայն թույլ եմ տալիս թիմի բոլոր անդամներին մասնակցել և առաջարկներ անել, որի արդյունքում ծնվում են լավ գաղափարներ:  Ես միշտ էլ ունեմ լավ սերժանտներ, ովքեր մտածողի դերում են, և խնդիր լուծողներ են, որոնց ներդրումը միշտ եղել է անգնահատելի:

Հարց՝ Դուք մեծացել եք Ֆրեզնոյու՞մ: Եթե այո, ապա քաղաքի ո՞ր մասում:

Պատասխան՝ Ծնվել եմ Քոալինգայում և ապրել այնտեղ մինչև մոտ 4 տարեկան, երբ իմ ծնողները տեղափոխվեցին Ֆրեզնո: Մենք ապրում էինք Մեյֆեեր վայրում մոտ մեկ տարի և ապա տեղափոխվեցինք մոտ մեկ մղոն հեռավորության վրա գտնվող Միլբրուկ և Շիլդս ավանները՝ հին Վելիի մանկական հիվանդանոցի կողքին: Իմ ընտանիքը ապրել է այնտեղ մինչև բոլոր երեխաները չմեծացեն և լքեցին հայրական տունը:

Հարց՝ Ինչպե՞ս է Ձեր ծնողների անունը: Դադյանների քանի՞ սերունդ է ապրում Ֆրեզնոյում:

Պատասխան՝ Ջորջ Դադյան և Ֆերն Քաթլին Քլարկ: Իմ հայրը մեծացել է ֆերմայում Սանգերից դուրս , իսկ մայրս կյանքի մեծ մասը անցկացրել է Քոալինգայում: Պապս ներգաղթել էր Հայաստանից, վերապրել էր Օսմանյան Թուրքիայի Ցեղասպանությունը և եկել Միացյալ Նահանգներ Կանադայից: Նա կարճ ժամանակ բնակվել էր Վիսկոնսինում, որն ունի մեծ թվով հայ բնակչություն և եկել էր Կալիֆորնիա՝ տատիկիս հետ ամուսնանալուց հետո, ում հայկական ընտանիքը բնակվում էր Ֆրեզնոյում արդեն մեկ սերունդ:

Մորս բարեկամները իռլանդացի ներգաղթածներ են, որոնք բնակություն են հաստատել արևելքում և ապա եկել Կալիֆորնիա ոսկու տենդի ժամանակ: Ես հպարտ եմ իմ հայկական և իռլանդական ժառանգությամբ:

Հարց՝ Ի՞նչն է ի սկզբանե մղել Ձեզ դեպի իրավապահի կարիերա:

Պատասխան՝ Երբ փոքր էի, միշտ հետաքրքրված էի իրավապահի գործով կամ ռազմական կարիերայով: Երբ 16 տարեկան էի, իմացա Explorer սկաուտական ծրագրի մասին Ֆրեզնոյի վարչական շրջանի շերիֆի գրասենյակում և միացա ծրագրին: Ինձ անմիջապես ընտրեցին: Ես ուզում էի արկածներով լի կյանք, այդպես էի մտածում: Ես, ի վերջո, հասկացա, որ, իրոք, ինչին որ ես ձգտում էի իմ կյանքում, դա ծառայությունն է: Դա պարզապես եկել է որպես արկած:

Հարց՝ Արդյո՞ք դուք ունեիք ուսուցիչներ ձեր անցած ճանապարհին:

Պատասխան՝ Այո: Ոչ ոք ինքնուրույն սա չի անում: Եղել են մարդիկ, ովքեր ներդրել են իմ մեջ և առաջնորդել ինձ այս ճանապարհին: Ես շատ շնորհակալ եմ իրենց ջանքերի համար և միշտ հիշում եմ, որ պարտական եմ իրենց: Ես ինքս էլ եղել եմ մի քանի հոգու ուսուցիչ:

Հարց՝ Ի՞նչն եք ամենաշատը սիրում Կենտրոնական հովտում:

Պատասխան՝ Ես սիրում եմ գյուղատնտեսությունը: Կարծում եմ, որ այգիներն ու բուսականությունը շատ գեղեցիկ են: Երբ ես Շերիֆի աջակցության բաժնում էի, ես սիրում էի թռչել Կենտրոնական հովտի վրայով և նայել գյուղատնտեսուական նշանակության դաշտերին ու արտերին: Երկնքից դա ապշեցուցիչ տեսարան է և իսկապես գեղեցիկ: Մենք գտնվում ենք նահանգի մեջտեղում, և Կալիֆորնիայի այլ մասեր հասնելը համեմատաբար հեշտ է, այնպես որ մեր տեղանքը ունի իր առավելությունները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment