Պենտագոնի նոր ղեկավարն Իրանի խնդիրը կլուծի Centcom- ի հետ

Պենտագոնի նոր ղեկավարն Իրանի խնդիրը կլուծի Centcom- ի հետ

Հոդվածի առանցքում

  • Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը չորեքշաբթի հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Ֆլորիդա՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարական շտաբում քննարկելու Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում Իրանի թշնամական գործունեությունը վերահսկող ծրագրի մանրամասները:

Ուշադրությանն արժանի

 

Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը չորեքշաբթի հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Ֆլորիդա՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարական շտաբում քննարկելու Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում Իրանի թշնամական գործունեությունը վերահսկող ծրագրի մանրամասները:

Էսփերը երեքշաբթի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվելուց հետո ասել է, որ Centcom- ի ղեկավարների հետ կքննարկեն ԱՄՆ-ի առաջարկած «Sentinel» գործողությունը, որն ԱՄՆ-ի զինվորականներին թույլ կտա հարցման հիման վրա ուղեկցել տարածաշրջանում ճանապարհորդող ամերիկյան նավերին:

«Մենք մեր նավերին կուղեկցենք այն մակարդակով, ինչ աստիճանի կլինի սպառնալիքը», – ասել է Էսփերը լրագրողներին:

Ավելի ուշ նա ավելացրել է. «ուղեկցել չի նշանակում, որ ռազմածովային նավերը հետևելու են բոլորին: Կարևորը տարածքում եղած ժամանակ սադրանքներին արագ արձագանքելն է»:

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը սրվել է վերջին ամիսներին տարածաշրջանի բազմաթիվ հակամարտություններից հետո:

Իրանն անցյալ ամիս խփեց ամերիկյան անօդաչուն, որն իր պնդմամբ, թռչում էր Իրանի օդային տարածքով: Քայլն անմիջապես պատասխան հարված ստացավ: Թրամփի վարչակազմն էլ, իր հերթին, հայտարարեց, որ անցյած շաբաթ իրենք են իրանական անօդաչու խփել, որը գտնվում էր ռազմանավից հազար մղուն հեռավորության վրա: Իրանը հերքել է իր անօդաչուներից մեկի ոչնչացումը:

Բացի այդ, իրանական ուժերը ուրբաթ Հորմուզի նեղուցում կալանել են բրիտանական լցանավը, ինչը Միացյալ Թագավորությանը դրդել է երկուշաբթի հայտարարել, որ կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում:

Էսփերը չորեքշաբթի հայտարարել է, որ ցանկացած եվրոպական տեղակայություն կլինի «հավելում» ԱՄՆ գործողությանը, որի նպատակն է զսպել Իրանի սադրիչ գործողությունները:

Այնուամենայնիվ, երկուշաբթի Մեծ Բրիտանիայի արդեն նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել էր, որ իր երկիրը «չի դառնա Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության մի մասը, քանի որ մենք հավատարիմ ենք Իրանի միջուկային համաձայնագրի պահպանմանը»:

Հանթը չորեքշաբթի հրաժարվել է աշխատել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունում:

 

Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի անդամ Մակ Թորնբերին հույս է հայտնել, որ բրիտանացիները կաջակցեն Ծոցում նավերի անվտանգությանը, քանի որ «միջազգային համակարգված մոտեցումը, որն ապահովում է անվճար առաքումները միջազգային ջրերում, լավ նախաձեռնություն է»:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հակասություններ կան Իրանի միջուկային գործարքը շարունակելու հարցում: Բայց չեմ կարծում, որ մեր ու Եվրոպայի միջև տարաձայնություններ կան Պարսից ծոցում նավթի առաքմանը խոչընդոտող Իրանի գործունեության հետ կապված », – ասել է Թորնբերին Capitol Hill- ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես հույս ունեմ և հավատում եմ, որ նոր վարչապետը կարճ ժամանակում կընդունի այդ դիրքորոշումը», – ավելացրել է նա:

Ջոնսոնը պաշտոնը ստանձնեց չորեքշաբթի:

Էսփերի մեկնաբանությունները հնչեցին Centcom- ի ուրբաթ արած հայտարարությունից հետո, ըստ որի Sentinel գործողության հաջողության համար անհրաժեշտ կլինի միջազգային գործընկերների օգնությունը:

«Չնայած Միացյալ Նահանգները պարտավորվել է աջակցել այդ նախաձեռնությանը, այնուամենայնիվ հաջողության հասնելու համար կպահանջվեն տարածաշրջանային և միջազգային գործընկերների ներդրումներն ու առաջնորդությունը», – ասվում է Centcom- ի հայտարարության մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment