Նոր Մոլդովայի վարչապետը կփորձի ավելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի հետ

Նոր Մոլդովայի վարչապետը կփորձի ավելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի հետ

Հոդվածի առանցքում

  • Մոլդովայի նոր վարչապետ Մայա Սանդուն կփորձի ավելի սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ և խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ երկրում: Սանդուն գլխավորեց կառավարությունը, երբ հեռացող Դեմոկրատական կուսակցությունը չկարողացավ փոխանցել իշխանությունը և ճանաչել նոր կառավարության լեգիտիմությունը:

Ուշադրությանն արժանի

 

Մոլդովայի նոր վարչապետ Մայա Սանդուն կփորձի ավելի սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ և խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ երկրում:

Սանդուն գլխավորեց կառավարությունը, երբ հեռացող Դեմոկրատական կուսակցությունը չկարողացավ փոխանցել իշխանությունը և ճանաչել նոր կառավարության լեգիտիմությունը:

Ճգնաժամը ցնցեց երկիրը, քանի որ երկու մրցակից կուսակցությունները պայքարում էին վերահսկողության համար:

Վարչապետ Պավել Ֆիլիպը հեռացել է անցյալ ուրբաթ, սակայն անմիջապես պահանջել արտահերթ ընտրություններ՝ Սանդուի կառավարությունը որակելով անօրինական: Դրանից հետո Դեմոկրատական կուսակցության առաջնորդները լքել են Մոլդովան: Սակայն նոր վարչապետ Սանդուի խոսքերով, նրանք կհանձնվեն արդարադատությանը: Այդ պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ Սանդուն ասաց. «Ես ունեմ ուղերձ ողջ աշխարհին: Մոլդովան վերջապես ազատ է»: Նա շարունակեց ասել, որ իր կառավարությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ, կհեռացնի անպատասխանատու պաշտոններին, կբարելավի ընտրական համակարգը և կփորձի ստանալ « արտաքին օգնություն »:

Իշխանական կոալիցիա կազմելու համար Սանդուն ստիպված էր միավորվել երկրի նախագահ, Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնի հետ:

Սակայն Սոցիալիստական կուսակցությունը ցանկանում է ավելի սերտ կապեր ունենալ Ռուսաստանի հետ, իսկ Սանդուն հայտարարել է, որ իր կառավարությունը կփորձի ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ. «Սա բնական դաշինք չէ: Այս առումով չկա կասկած, և հավանաբար կես տարի առաջ ոչ ոք չէր ասի, որ դա կարող է տեղի ունենալ », – ասաց նոր վարչապետը:

Ալիսոն Մութլերը լրագրող է, ով հետևում էր այս քաղաքական ճգնաժամին: Նա կարծում է, որ այն դեռ չի ավարտվել՝ նշելով, որ կան շատ մարդիկ, որոնք դեռևս աջակցում են Մոլդովայում իշխանությունը կորցրած Դեմոկրատական կուսակցությանը՝ հին ռեժիմին: Եվ «սա շատ անսովոր դաշինք է»: Նա ընդգծեց, որ շարունակական ջանքեր են անհրաժեշտ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության միջազգային խաղացողների կողմից, որպեսզի  Մոլդովան կարողանա առաջ շարժվել:

Հարվարդի շրջանավարտ, Համաշխարհային բանկի տնտեսագետ Մայա Սանդուն քաղաքականության մեջ հայտնվեց 2012 թվականին կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, որտեղ նա հայտնի դարձավ քննությունների ժամանակ խախտումների դեմ պայքարելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի դուրս բերումը համազգային մակարդակ, ամենայն հավանականությամբ, կվայելի մեծ ժողովրդականություն, քանի որ դա համարվում է ընտրողների ամենամեծ մտահոգություններից մեկը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment