- Հայաստանում կանանց սպանում են գենդերային խտրականության պատճառով
- Եգիպտոսի նախագահը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին. այն քննարկում են բոլորը
- Ռոնալդուից հետո՝ Մեսսի. ո՞վ է թարգմանել և խմբագրել սպորտային նոր բեսթսելլեր
- [InterPress] ԱՄՆ-ը քննադատում է Հայաստանին Սիրիայի շուրջ զարգացումների պատճառով
- [InterPress] Ինչու՞ չի ժպտում Քիմ Քարդաշյանը
- [InterPress] Մենք մտնում ենք «Թրամփ-Ռուսաստան» հետաքննության նոր փուլ
- [InterPress] Իրանի տնտեսությունը քայքայվում է, բայց փլուզմանը դեռ շատ ժամանակ կա
- [InterPress] Իրան-Ադրբեջան համատեղ արտադրության մեքենաները կարտահանվեն Ուկրաինա
- [InterPress] Բրեքսիթը՝ Բրիտանիայի ազգային ճգնաժամ
- [Մոնոլոգ] Հայկ Մելիքյան. «Ասեկոսեները խիստ մարդկային ու կործանարար են»
Վրաստանի Փոթի նավահանգստում նոր տերմինալ կկառուցվի
Հոդվածի առանցքում
- Փոթիում նոր տերմինալ կկառուցվի, որը նավահանգստին հնարավորություն կտա տարեկան 2.5 միլիոն տոննա ավել բեռ ընդունել: Վրաստանի Վարչապետ Մամուկա Բախտաձեն այս մասին հայտարարեց փետրվարի 4-ին՝ համապատասխան համաձայնագիրը ստորագրելու արարողության ժամանակ: Վրաստանի տարածքով տարանցիկ ուղիների զարգացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է ու այդ ուղղությամբ էական ներդրումներ են արցում:
Ուշադրությանն արժանի
Փոթիում նոր տերմինալ կկառուցվի, որը նավահանգստին հնարավորություն կտա տարեկան 2.5 միլիոն տոննա ավել բեռ ընդունել:
Վրաստանի Վարչապետ Մամուկա Բախտաձեն այս մասին հայտարարեց փետրվարի 4-ին՝ համապատասխան համաձայնագիրը ստորագրելու արարողության ժամանակ: Համապատասխան համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ Overseas Private Investment Corporation (OPIC)-ի և Վրաց-ամերիկյան բեռնափոխադրող ընկերության ՝ PACE Group-ի միջև: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ում գործող OPIC-ը PACE –ին 50 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Փոթիում նոր ծովային տերմինալ կառուցելու համար:
Ընկերության տվյալով՝ տերմինալը գտնվում է Փոթիի նավաշինության նախկին գործարանի տարածքում: 25 հեկտարը PACE Group-ը գնել է 2013թ.-ին: Ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ներկա էին նաև օրենսդրական ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱՄՆ գործող դեսպան Ռոս Վիլսոնը:
Մամուկա Բախտաձեի խոսքով այս համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է, քանի որ հատկապես լոգիստիկայի ոլորտի զարգացումը Վրաստանը կդարձնի տարածաշրջանի գլխավոր տնտեսական կենտրոն:
«Այն ժամանակակից տերմինալային համալիր է, որը մեծ փոփոխություններ է խոստանում ոչ միայն մեր երկրի տնտեսության համար, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է Բախտաձեն: «Ցանկանում եմ ընգծել, որ ծովային նոր, հզոր ենթակառուցվածքի կառուցումը ևս մեկ քայլ է դեպի Վրաստանի կայացում որպես տրանսպորտային միջանցք, որը կմիավորի Եվրոպան և Ասիան հատկապես այն պարագայում, երբ մենք մեր առջև նպատակ ենք դրել տարածաշրջանային տնտեսական և լոգիստիկայի կենտրոն դառնալ»,-հավելել է նա:
Վրաստանի տարածքով տարանցիկ ուղիների զարգացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է ու այդ ուղղությամբ էական ներդրումներ են արցում: Այդ առումով հիմնական ենթակառուցվածքը մետաքսի ճանապրհի կառուցումն է: Դրանց մեջ է Արևելք-Արևմուտք ավտոմայրուղին, երկաթգծի մոդեռնիզացում, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճյուղն ու Անակլիա նավահանգստի նախագիծը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց միջոցառման կարևորությունը, քանի որ լոգիստիկայի զարգացումը շատ կարևոր գործընթաց է տարածաշրջանի համար կարևորագույն տնտեսական կենտրոն դառնալ հավակնող Վրաստանի համար:
Ստորագրման արարողության ժամանակ Վրաստանում ԱՄՆ գործող և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Ուիլսոնն իր ելույթում ընդգծեց Ադբեջանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացվող նախագծերի կարևորությունը:
Տարածաշրջանի զարգացմանը զուգահեռ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից համատեղ իրականացվող նախագծերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Ադրբեջանի ու Վրաստանի համատեղ իրականացվող այլ տրանսպորտային ծրագրերը Եվրոպայի համար կարևորագույն դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության, Եվրոպայի և Ասիայի ինտեգրման առումով:
Փոթիում նոր խորքային նավահանգստի կառուցումը կխթանի այդ նախագծերի կարևորությունը:
«Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են: Համատեղ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը շարունակում են մեծացնել երկու երկրների ազդեցությունը և կարևորությունը տարածաշրջանում: Այսօր վստահությամբ կարող ենք ասել, որ Ադրբեջանն ու Վրաստանը կամուրջի դեր են խաղում Եվրոպայի և Ասիայի միջև», – լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ, էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն:
Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 120 միլիոն դոլար և ներառում է երկու փուլ: Առաջին փուլի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 93 մլն դոլար, որից 50 մլն դոլարը հատկացվում է OPIC- ը:
Նավերի կայանատեղիի ընդհանուր երկարությունը 650 մ է, հզորությունը հաշվարկվում է տարեկան 2.5 միլիոն տոննա բեռնվածքի հնրավաորությամբ, 100 հազար TEU ընդունելու հնարավորությամբ (20 ֆուտ կոնտեյներների համարժեք):, Նավանահգնստի խորությունը 12-15 մ է, ինչը թույլ կտա ընդունել 50-60 հազար տոննա տարողունակությամբ տրանսպորտային միջոցներ:
Pace Group-ը հիմնադրվել է 1990-ականներին ու 2000 –ականներից սկսել է աշխատել Փոթիում, որտեղ հիմա գործում է 8 տերմինալ, որոնք պատկանում են AMP Terminals-ին: Ընկերությունում ավելի քան 1000 մարդ է աշխատում:
OPIC-ը ներդնում է Վրաստանում 1993թ.-ից ու այս ընթացքում մոտ 600 միլիոն դոլարի ներդրում է կատարել: Հիմնադրամի միջոցները օգտագործվել են Վրաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում `արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, անշարժ գույքի և այլ ոլորտներում, ավելի քան 60 նախագծերի ֆինանսավորման համար, ինչպես նաև փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրերում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ