Բրածոները կարող են պատկանել նախնադարյան մարդու նոր տեսակներին

Բրածոները կարող են պատկանել  նախնադարյան մարդու նոր տեսակներին

Հոդվածի առանցքում

  • Գիտնականները հայտնաբերե՞լ են նախնադարյան մարդու նոր տեսակներ: Չինաստանում և Թայվանում խորհրդավոր բրածոների հայտնաբերումից հետո այդ հարցը տրվել է հետազոտողների երկու թիմին: Իսկ բրածոները կարծես թե չեն պատկանում հայտնի հոմինին տեսակներից որևէ մեկին, այդ թվում ժամանակակից մարդկանց՝ ուղղահայաց քայլողներին կամ նեանդերտալցիներին: Փոխարենը, նրանք կարող են լինել հայտնի տեսակների զուգավորման արդյունքը կամ գուցե նույնիսկ պատկանեն մարդկային անհայտ տեսակներին:
  • Հետազոտությունների համար Մարտինոն-Թորեսը և նրա գործընկերները վերլուծել են չորս անձի ինը ատամ, որոնք հայտնաբերվել են Հյուսիսային Չինաստանի Հուջիայոյի քարայրներից մեկում 1976-ին: Ատամները, որոնք թվագրվում են 60,000- 120,000 տարի առաջ, համեմատվել են հոմինին տեսակներից վերցված ավելի քան 5000 ատամների նմուշների հետ:
  • Առանձին, նախորդի հետ կապ չունեցող ուսումնասիրություն է հրապարակվել այս շաբաթ, որն ակնարկում է ևս մեկ նոր նախնադարյան մարդկային տեսակի հնարավորության մասին, որոնք ապրել են նախապատմական Ասիայում:
  • Նոր բրածոները տալիս են Ասիայում մարդկային էվոլյուցիայի արմատապես նոր պատկերացում, ասում են հետազոտողները: Նրանք ենթադրում են, որ մինչև ժամանակակից մարդկանց ժամանումը Ասիա, այսինքն մոտ 50,000-ից 40,000 տարի առաջ, հնագույն հոմինինների շատ ավելի բազմազան խումբ ապրել է այնտեղ:

Ուշադրությանն արժանի

Գիտնականները հայտնաբերե՞լ են նախնադարյան մարդու նոր տեսակներ:

Չինաստանում և Թայվանում խորհրդավոր բրածոների հայտնաբերումից հետո այդ հարցը տրվել է հետազոտողների երկու թիմին: Իսկ բրածոները կարծես թե չեն պատկանում հայտնի հոմինին տեսակներից  որևէ մեկին, այդ թվում ժամանակակից մարդկանց՝ ուղղահայաց քայլողներին կամ նեանդերտալցիներին: Փոխարենը, նրանք կարող են լինել  հայտնի տեսակների զուգավորման արդյունքը կամ գուցե նույնիսկ պատկանեն  մարդկային անհայտ տեսակներին:

«Մինչև  ժամանակակից մարդկանց ժամանումը, Ասիայում բնակվեցված ամեն ինչ դասակարգվում էր մեկ տաքսոնով՝  Հոմո էրեկտուս»,  The Huffington Post–ին ասել է դոկտոր Մարիա Մարտինոն –Թորեսը՝ Իսպանիայի ազգային հետազոտությունների կենտրոնի Մարդկային էվոլյուցիայի (CENIEH) գծով հետազոտող, ատամների գծով մարդաբանը: «Սակայն, մենք հիմա տեսնում ենք, որ  կարող ենք նույն արկղերում դնել բաներ, որոնք միմյանցից  տարբեր են … Ժամանակ է պետք այն վերանայելու համար»:

Հետազոտությունների համար Մարտինոն-Թորեսը և նրա գործընկերները վերլուծել  են չորս անձի ինը ատամ, որոնք հայտնաբերվել են Հյուսիսային Չինաստանի Հուջիայոյի քարայրներից մեկում 1976-ին: Ատամները, որոնք թվագրվում  են 60,000- 120,000 տարի առաջ, համեմատվել են  հոմինին տեսակներից վերցված  ավելի քան 5000 ատամների նմուշների հետ: Հետազոտողները ուսումնասիրել են ատամների առանձնահատկությունները՝ արմատները, ակոսները, ատամի վերին մասը, միմյանց նկատմամբ իրենց դիրքերը, հաղորդում է BBC- ն:

Ի՞նչ են պարզել հետազոտողները: Չնայած, որ ինը ատամները  որոշ առանձին առանձնահատկություններով նման են նեանդերտալցիներին, նրանք ամբողջությամբ չեն համապատասխանում  ուսումնասիրության մեջ ընդգրկված ցանկացած նմուշների հետ:

«Այն, ինչ մենք տեսանք, անհայտ խումբ է մեզ համար», – Մարտինոն-Թորեսն ասել է BBC- ին: «Դա ոչ  սափիենս է, ոչ՝ նեանդերտալցի: Նրանք ինչ-որ շատ պարզունակ տեսակի խառնուրդ են, որն առայժ հայտնի չէ: Մենք չենք կարող ասել, որ դա նոր տեսակ է, քանի որ  պետք է համեմատենք այն այլ բաների հետ»:

Ուսումնասիրությունը  հրապարակվել է փետրվարին ամերիկյան  Ֆիզիկական մարդաբանություն ամսագրում:

Մեկ այլ խորհրդավոր, չպարզված բրածո

Առանձին, նախորդի հետ կապ չունեցող ուսումնասիրություն է հրապարակվել  այս շաբաթ, որն ակնարկում է  ևս մեկ նոր նախնադարյան մարդկային տեսակի հնարավորության մասին, որոնք ապրել են նախապատմական Ասիայում: Ճապոնացի, թայվանցի և ավստրալացի  հետազոտողների թիմը ուսումնասիրել է մի հոմինինի ստորին աջ ծնոտը, որը հայտնաբերվել է  Թայվանի արևմտյան ափի Փենհու ստորգետնյա  ջրանցքում: Գտածոն, որին տվել են Փենհու 1 անունը,  թվագրվում է 10000 190,000 տարի առաջ:

Կրկին, երբ բրածոն համեմատել են  մի շարք հոմինին տեսակների նմուշների հետ, այդ թվում, նեանդերտալցիների,հոմո սափիեսների և հոմո հաբիլիսների հետ, դարձյալ այն  ամբողջովին չի համապատասխանել նրանցից որևէ մեկին: Այս ուսումնասիրության արդյունքները տպագրվել են առցանց  Journal Nature-ում 2015-ի հունվարի 27-ին:

Նոր բրածոները տալիս են Ասիայում մարդկային էվոլյուցիայի արմատապես նոր պատկերացում, ասում են հետազոտողները: Նրանք ենթադրում են, որ  մինչև ժամանակակից մարդկանց ժամանումը Ասիա, այսինքն մոտ 50,000-ից 40,000 տարի առաջ, հնագույն հոմինինների շատ ավելի բազմազան խումբ ապրել է այնտեղ:

«Մենք պետք է ուսումնասիրենք կմախքի նաև այլ մասերը, որպեսզի գնահատենք   դրա յուրահատկության աստիճանը», – Live Science-ին ասել է դոկտոր Յուսուկի Կայֆուն՝ ուսումնասիրության համահեղինակը, Տոկիոյում Բնության և Գիտության ազգային թանգարանի գիտաշխատողը: «Այդ քայլերից հետո միայն  տեսակների հարցը կարելի է արդյունավետ քննարկել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment