Հունաստանի ձախակողմյան նոր կառավարությունը հակասում է ԵՄ քաղաքականությանը

Հունաստանի ձախակողմյան նոր կառավարությունը հակասում է ԵՄ քաղաքականությանը

Հոդվածի առանցքում

  • Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, կազմելով երկրի նորագույն պատմության մեջ առաջին խիստ ձախակողյան կառավարությունը, հստակ ազդարարում է ԵՄ-ին, որ համաձայն չէ ՌԴ-ի դեմ ուղղված քաղաքականությանը:
  • Պարոն Ցիպրասը շատ արագ ցույց տվեց Եվրոպային, որ Հունաստանը այն երկիրը չէ, որին պետք է սպառնալ, կամ վերաբերվել որպես թույլ և կրտսեր գործընկերոջ: Նրա կառավարությունը երեքշաբթի քննադատեց Եվրոպական Խորհրդի հայտարարությունը, որում մեղադրանքներ էին տեղ գտել` ուղղված ՌԴ-ին:
  • Աթենքի քաղաքական մեկնաբանները պարոն Ցիպրասի ավելի վաղ հայտարարած մտահոգությունները որակել են որպես խելացի քաղաքական դիրքորոշում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա կառավարությունը շուտով բանակցություններ կսկսի երկրի եվրոպական պարտատերերի հետ մի շարք դրույթների կրճատման շուրջ:
  • Քաղաքական ըննդիմադիր ուժերը զգուշացնում են, որ Սիրիզայի ձախակողմյան արմատները պարոն Ցիպրասի կառավարության համար իրենց օրակարգում պետք է որդեգրեն պոպուլիստական և ծայրահեղական քաղաքականություն: Նոր Ժողովրդավարության՝ պարտված պահպանողական կուսակցության խոսնակ Կոստաս Կարագունիսը զգուշացրել է, որ կառավարության որոշ անդամներ «արտահայտել են վտանգավոր մտքեր»:
  • Քաղաքական վերլուծաբան Կուլողլուն կանխատեսում է, որ Հունաստանի նոր կառավարությունը քայլեր է իրականացնելու օլիգարխիկ շրջանակների դեմ, որոնք ամուր կապեր ունեին նախկին իշխանությունների հետ և խոչընդոտում էին Ցիպրասի քարոզարշավին:
  • Հունաստանի վարկատուներին Կուրումպլիսը ասաց. «Նրանք պետք է իմանան, որ գործ ունեն հպարտ ազգի հետ»:

Ուշադրությանն արժանի

Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, կազմելով երկրի նորագույն պատմության մեջ առաջին խիստ ձախակողյան կառավարությունը, հստակ ազդարարում է ԵՄ-ին, որ համաձայն չէ ՌԴ-ի դեմ ուղղված քաղաքականությանը:

Հունական պահպանողական կառավարության նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո, Ցիպրասը կազմեց նոր կառավարություն, որի անդամները հիմնականում  ծայրահեղ ձախակողմյան Սիրիզա կուսակցության աշխատավոր ակտիվիստներից են, ակադեմիականներից և մարդու իրավունքների պաշտպաններից:

Նրա ամենակարևոր նշանակումը ֆինանսների նախարարի պաշտոնում Յանիս Վարուֆակիսի նշանակումն է, ով տնտեսագետ է և հայտնի բլոգեր, որը Եվրոպայի խիստ տնտեսական քաղաքականությունը համարում է «ֆինանսական ձախողում»: Սիրիզայի հաղթանակի կապակցությամբ նախնական բավական սառը արձագանքից հետո, երեքշաբթի օրը Եվրոպական առաջնորդները սկսեցին հղել իրենց շնորհավորանքները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մաղթել է Ցիպրասին «տոկունթյուն և հաջողություն», նշելով «դուք զբաղեցնում եք այդ պաշտոնը շատ ծանր ժամանակներում և դա մեծ պատասխանատվություն է պահանջում»:

Պարոն Ցիպրասը շատ արագ ցույց տվեց Եվրոպային, որ Հունաստանը այն երկիրը չէ, որին պետք է սպառնալ, կամ վերաբերվել որպես թույլ և կրտսեր գործընկերոջ: Նրա կառավարությունը երեքշաբթի քննադատեց Եվրոպական Խորհրդի հայտարարությունը, որում մեղադրանքներ էին տեղ գտել` ուղղված ՌԴ-ին` Ուկրաինայում իրավիճակի էսկալացիային նպաստելու համար և բարձրացվել էր նոր պատժամիջոցների կիրառման մասին հարցը:

Իր հայտարարության մեջ Ցիպրասը նշել է, որ Եվրոպական խորհրդի հայտարարությունը արվել է «առանց Հունաստանի համաձայնության»: Այդ առիթով վարչապետը իր դժգոհությունը հայտնել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիա Մեղերինիի հետ ունեցած հեռախոսազրույցում:

Պարոն Ցիպրասը հանդիսանում է Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցների քննադատը և ցույց է տվել իր բարիդրացիական վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, ինչը բավական տարածված զգացմունք է հույների համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ցիպրասին դեռևս երկուշաբթի օրը, հենց այդ օրը վերջինս անցավ իր պարտականությունների կատարմանը և նույն օրը հանդիպում ունեցավ Աթենքում ՌԴ դեսպանի հետ: Մոսկվայի դեմ պատժամիջոցներին ընդդիմացող Հունաստանի  վարչապետը կարող է լուրջ դժվարություններ պատճառել ԵՄ արտաքին քաղաքականությանը, որին շահեկան է Գերմանիայի առաջնորդությամբ Պուտինի դեմ ուղղված միասնական քաղաքականությունը:

Հետագա պատժամիջոցները հնարավոր չեն առանց ԵՄ անդամ պետությունների միասնական դիրքորոշման և այդ հարցում Ցիպրասը կարող է համախոհներ գտնել` ի դեմս Հունգարիայի կամ Սլովակիայի, որոնք նույնպես դեմ են պատժամիջոցներին:

Աթենքի քաղաքական մեկնաբանները պարոն Ցիպրասի ավելի վաղ հայտարարած մտահոգությունները որակել են որպես խելացի քաղաքական դիրքորոշում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա կառավարությունը շուտով բանակցություններ կսկսի երկրի եվրոպական պարտատերերի հետ մի շարք դրույթների կրճատման շուրջ:

Վերլուծաբանների կարծիքով, նա կարող է բարդացնել Ուկրաինայում Եվրոպայի ունեցած նպատակների իրականացումը, ինչը նրան իր տնտեսական բանակցությունների անցկացման համար մի շարք լծակներ կտա:

Քաղաքական մեկնաբան Ստելիոս Կուլոգլուն այդ մասին ասել է. «Ամբողջ ընթացքում նա խուսանավում է, սակայն, միևնույն ժամանակ, նա հստակ ուղղություն ունի»:  Այդ ուղղության գերնպատակը Եվրոպայի կոշտ դիրքորոշման մեղմացումն է, ինչն արդեն իսկ բազմաթիվ վնասներ է հասցրել Հունաստանի տնտեսությանը՝ նպաստելով գործազրկության տոկոսի ավելացմանը և բիզնեսների կրճատմանը:

Քաղաքական ըննդիմադիր ուժերը զգուշացնում են, որ Սիրիզայի ձախակողմյան արմատները պարոն Ցիպրասի կառավարության համար իրենց օրակարգում պետք է որդեգրեն պոպուլիստական և ծայրահեղական քաղաքականություն: Նոր Ժողովրդավարության՝ պարտված պահպանողական կուսակցության խոսնակ Կոստաս Կարագունիսը զգուշացրել է, որ կառավարության որոշ անդամներ «արտահայտել են վտանգավոր մտքեր» տնտեսական աճի և սեփականաշնորհման վերաբերյալ:

Սակայն նոր կառավարության մասին հասարակության լայն զանգվածների կարծիքը, անկախ ապագայի նկատմամբ ունեցած մտահոգություններից, միևնույն է շարունակում է թերհավատ մնալ:

Կիրակի օրը ընտրություններին նախորդած մի քանի շաբաթների ընթացքում պարոն Ցիպրասը ջանասիրաբար աշխատում է հույն ընտրազանգվածին համոզելու այն, որ ինքը «փակ աչքերով գործող ծայրահեղական չէ», այլ պաշտպանելու է Հունաստան շահերը :

Հարցազրույցի ժամանակ Հունաստանի առողջապահության նորանշանակ նախարար Պանագիոտիս Կուրումպլիսը նշել է.«Սիրիզան նոր իրականություն է Եվրոպայի համար: Մենք չենք ցանկանում մասնատել Եվրոպան, վստահ ենք, որ կլինեն մարդիկ, ովքեր կլսեն Սիրիզայի ձայնն ու կոչը: Մեր քաղաքացիների ավելի զայրացնում է Եվրոպայում ստեղծված հարստությունը, որը սակայն հավասարապես չի բաշխվում»:

Քաղաքական վերլուծաբան Կուլողլուն կանխատեսում է, որ Հունաստանի նոր կառավարությունը քայլեր է իրականացնելու օլիգարխիկ շրջանակների դեմ, որոնք ամուր կապեր ունեին նախկին իշխանությունների հետ և խոչընդոտում էին Ցիպրասի քարոզարշավին:«Նա ոչնչով պարտական չէ նրանց և որևէ պատճառ չունի կոմպրոմիսի գնալու: Նա որևէ նվեր չի ստացել, որպեսզի ստիպված լինի այն վերադաձնել»,-նշում է Կուլողլուն:

Նոր կառավարություն կազմելիս Ցիպրասը լուծարել է մի շարք նախարարական պաշտոններ, սակայն միևնույն ժամանակ ավելացրել է մեկը` Կոռուպցիայի դեմ պայքարի նախարարությունը, որը ղեկավարում է Հունաստանի փողերի լվացման գերատեսչության նախկին ղեկավարը:

Պաշտպանության նախարարի պաշտոնին նա նշանակել է Պանոս Կամենոսին` աջ-կենտրոնամետ «Անկախ Հույներ» կուսակցության ղեկավարին, ում հետ Սիրիզան դաշինք էր ստեղծել խորհրդարանում մեծամասնություն կազմելու նպատակով:

Չնայած նրան, որ հույն ձախակողմյաններից շատերին զարմացրեց Կամենոսի նման դիրքորոշումը, շատ վերլուծաբաններ կարծում են, որ դա ևս մեկ ապացույց է, որ Ցիպրասը ավելի շատ գործնական քաղաքական գործիչ է, քան ձախակողմյան գաղափարախոսության հետևորդ, և որ նրա կուսակցությունը հիմնականում կենտրոնանալու է Եվրոպային դիմակայելու և Հունաստանի տնտեսության վերածննդի վրա:

«Այսօր Սիրիզան ձախակողմյան կուսակցություն չէ: Դա առաջին հերթին հայրենասիրական կուսակցություն է, որը հավատում է խաղաղությանը, ժողովրդավարությանը, հասարակական արդարությանը: Մենք պահանջում ենք արժանապատիվ կյանքի մեր իրավունքը»,-նշում է առողջապահության նախարար պարոն Կուրումպլիսը:

Հունաստանի վարկատուներին Կուրումպլիսը ասաց. «Նրանք պետք է իմանան, որ գործ ունեն հպարտ ազգի հետ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment