Ուրախ Նոր տարի (հիմնականում). 2015 թվականի տնտեսության 6 կանխատեսում

Ուրախ Նոր տարի (հիմնականում). 2015 թվականի տնտեսության 6 կանխատեսում

Հոդվածի առանցքում

  • 2014 թվականին ԱՄՆ տնտեսության մեջ անկանխատեսելի շրջադարձեր են տեղի ունեցել: Բևեռային հողմերը տարվա սկզբին խանգարում էին գործունեությանը, սակայն գազի գների ազատ անկումը թույլ տվեց փոխհատուցել այդ:
  • 2014 թվականին համախառն ներքին արդյունքի աճը մինչև 3 տոկոս էր, բացի մի բանից՝ անսպասելի ցուրտ ձմեռը տնտեսության սպառողներին տարվա առաջին շաբաթներին վատ իրադրության մեջ դրեց:
  • Օգոստոսին, ներկայիս արժույթի շուկան դարձավ չորրորդ ամենաերկարը Մեծ ռեպրեսիայի ժամանակներից ի վեր՝ առանց 20 տոկոս փոփոխության: Բացի հոկտեմբերին փոքր անկումից, դանդաղ, սակայն կայուն աճի միտումը շարունակվում է:
  • Մի կարևոր կետ, որ պահում է շուկան վերջին տարիներին, եղել է կենցաղային ձևավորման ցածր մակարդակը. երիտասարդները ամուսնանում են կամ հարաբերությունների մեջ են մտնում և գնում են իրենց սեփական տները: Նոր սերնդից քչերը կցանկանան ապրել տանը կամ սենյակակցի հետ»:
  • Բազմաթիվ վերլուծաբաններ հավատում են, որ աշխատավարձի խթանը կշարունակվի նաև Նոր տարում, իսկ ինֆլյացիան համեմատաբար քիչ կփոխվի:

Ուշադրությանն արժանի

Ի՞նչ վիճակում է լինելու ԱՄՆ տնտեսությունը 2015 թվականին: Ստորև կտեսնեք լավագույն տնտեսագետների կանխատեսումները աշխատաշուկայի, բաժնետոմսերի, բնակարանների ու եկող տարվա բազմաթիվ այլ երևույթների վերաբերյալ:

2014 թվականին ԱՄՆ տնտեսության մեջ անկանխատեսելի շրջադարձեր  են  տեղի ունեցել: Բևեռային հողմերը տարվա սկզբին խանգարում էին գործունեությանը, սակայն գազի գների ազատ անկումը թույլ տվեց փոխհատուցել այդ: Բազմաթիվ երկրներում սպառողները գազի գալոնի համար մոտավորապես 2 դոլար պակաս են վճարում, ինչը թույլ է տալիս նրանց՝ ծախսեր կատարել այլ ոլորտներում:

ԱՄՆ տնտեսությունը տարին հիմնականում հաջող է ավարտել. աշխատաշուկան եռուզեռի մեջ է, ֆոնդային շուկան նոր մաքսիմումների է հասնում, իսկ առաջվա թույլ կետերը, կարծես թե, վերականգնվում են, մասնավորապես աշխատավարձերի ու բնակարանային շուկաները կյանքի նշաններ են ցույց տալիս:

Արդյո՞ք այդ խթանները կշարունակվեն 2015-ին: Բազմաթիվ բնագավառներում տնտեսագետները լավատեսորեն են տրամադրված: Ահա փորձագետների դրական կանխատեսումները եկող տարվա տնտեսության վերաբերյալ.

  1. ՀՆԱ-ն 3 տոկոսով կաճի

Սկսած Մեծ ռեպրեսիայից՝ տնտեսական աճը ցածր է եղել, տատանվել է 2 տոկոսի սահմաններում կամ ավելի ցածր: 2014 թվականին համախառն ներքին արդյունքի աճը մինչև 3 տոկոս էր, բացի մի բանից՝ անսպասելի ցուրտ ձմեռը տնտեսության սպառողներին տարվա առաջին շաբաթներին վատ իրադրության մեջ դրեց: Իսկ հաջորդ տարի՞ն: Nationwide-ի տնտեսագետ Դեյվիդ Բերսոնը հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է. «Ոչ մի բևեռային մրրկահողմ:

Վերջին 5 քառորդներից 4-ում ՀՆԱ-ն եղել է 3,5 տոկոս կամ ավել: Եթե մենք այս տարի չբախվենք բևեռային հողմերին, ապա մենք կսկսենք տեսնել 3 տոկոս կամ քիչ ավելի բարձր աճ: Մենք այդ հիմա չենք տեսնում, քանի որ առաջին քառորդը այնքան վատն էր, որ թաքցնում է տարվա մնացած աճը»:

ԱՄՆ ՀՆԱ-ն աճ կունենա 2015 թվականին: Աշխատանքի աճը զգալի էր, և աշխատավարձերի դեպքում էլ կենսանշաններ կային: Գազի գները ընկնում էին: Վերլուծաբանները ակնկալում են, որ այդ անկումը կշարունակվի նաև հաջորդ տարվա առաջին կեսին:

ԱՄՆ-ում կայուն աճին կնպաստեն նաև եվրոգոտում որոշակի բարելավումը, ինչպես նաև կենտրոնական բանկերի դրամավարկային խթանումները: Այդ բանկերի թվում են Ճապոնիայի բանկը, Եվրոպական կենտրոնական բանկը, ինչպես նաև Չինաստանի ազգային բանկը: Այս մասին հայտնում է IHS Global Insight-ի տնտեսագետ Նարիման Բեհրավեշը: Նմանատիպ գործողությունները «չեն նպաստի աճին, սակայն կարող են հիմք դառնալ որոշակի անակնկալների»,- պարոն Բեհրավեշը գրել էր էլեկտրոնային նամակում:

Նա նշել է, որ բոլորն ասում էին, թե ԱՄՆ-ը 2015-ին  կշարունակի գերազանցել այլ զարգացած պետությունների տնտեսությունները:

  1. Արժույթի շուկան կմնա իր բարձրության վրա

Օգոստոսին, ներկայիս արժույթի շուկան դարձավ չորրորդ ամենաերկարը Մեծ ռեպրեսիայի ժամանակներից ի վեր՝ առանց 20 տոկոս փոփոխության: Բացի հոկտեմբերին փոքր անկումից, դանդաղ, սակայն կայուն աճի միտումը շարունակվում է: Չսպասելով որևէ լուրջ զարգացումների՝ տնտեսագետները ակնկալում են, որ 2015 թվականին ևս սպասվում է նույն դրությունը: Բոստոնի Ameriprise Financial-ի շուկայի ավագ փորձագետ Դեյվիդ Ջոյը հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է. «Թե՛ պլանավորման, թե՛ գների տեսակետից անակնկալ կլինի ցանկացած մեկի համար, եթե մենք ունենանք [մեծ փոփոխություններ]: Սակայն եթե նայում եք արմատականներին, նրանք չեն նշում, որ մենք դրա կարիքն ունենք: Բաժնետոմսերի գները չափազանց չեն»:

Նա ասաց, որ եթե փոփոխությունը այս տարի լինի, ապա արտաքին որոշ խթաններ, ինչպիսին օրինակ աշխարհաքաղաքական իրադարձություններն են կամ մատակարարման շղթայի կազմալուծումը, կնպաստեն դրան:

3.Տոկոսադրույքներ: Մեծ գործարք:

Սկսած առնվազն ամռանից՝ տնտեսության դիտորդները զբաղված են եղել այն հարցով, թե երբ Դաշնային պահուստները կբարձրացնեն  տոկոսադրույքները: Դա վերջին վեց ամիսների կատարված գրեթե բոլոր վերլուծությունների մասն էր կազմում: Անհանգստությունը կապված էր նրա հետ, որ ցանկացած կտրուկ գործողություն կարող է ցնցել արժույթի շուկան, մղել դեպի կոռեկցիա և ազդեցություն ունենալ մնացած տնտեսության վրա:

Համաձայն ծրագրի, սակայն, Դաշնային պահուստների ղեկավարության տոկոսադրույքներն այնքան զգուշավոր և դիտավորյալ էին, որ ներդրողները վաղուց պատրաստ էին վերջնական քայլեր կատարել, որը գրեթե բոլորն էլ համաձայն էին և կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում առնվազն մինչև ամառ:

Պարոն Ջոյը ասել է. «Ես ակնկալում եմ, որ շուկայի արձագանքը բավականին դրական կլինի, անկախ այս պահի և ամռան միջև պայմանների փոփոխությունից: Այս պահին ԴՊ-ն առավելություն ունի աշխատաշուկայի բարելավման հարցում՝ առանց որևէ ճնշման աշխատավարձերի վրա: Եթե մենք տեսնում ենք աշխատավարձի կտրուկ բարձրացում, ապա շուկան շուտով կարող է սպասել գների բարձրացման»:

Մինչև այժմ բաժնետոմսերի շուկան անցնցում էր: Դաշնային պահուստների համակարգը իր վերջին հաշվետվությունը կատարել է դեկտեմբերի 17-ին: Շուկան արձագանքել է նրանց 2014-ի լավագույն օրվան Dow-ի փակմանը 288 միավորով:

  1. Միլլենիումները կաջակցեն բնակարանային շուկային

Խոսելով բարձր տոկոսադրույքների մասին, թե ինչպես դրանք կազդեն 2015թվականի բնակարանային շուկայի վրա, «ոչ այնքան շատ, որքան դուք կարծում եք»,- ասել է պարոն Բերսոն: «Հիպոթեքային տոկոսադրույքները մի փոքր բարձրացան անցած տարի, սակայն դա կատարվել էր առանց աշխատաշուկայում բարելավման: Այս տարի աշխատաշուկան ավելի լավ վիճակում է, և դա սովորաբար դրական է բնակարայինի համար:

Մի կարևոր կետ, որ պահում է շուկան վերջին տարիներին, եղել է կենցաղային ձևավորման ցածր մակարդակը. երիտասարդները ամուսնանում են կամ հարաբերությունների մեջ են մտնում և գնում են իրենց սեփական տները: Նոր սերնդից  քչերը կցանկանան ապրել տանը կամ սենյակակցի հետ»:

Realtor.com-ը կանխատեսում է, որ  նոր տների վաճառքը հաջորդ տարի 25 տոկոսով կաճի, և որ նոր սերունդը կլինի այդ գնորդների 65 տոկոսը:

  1. Գնորդները առավել մեծ հնարավորություններ կունենան

Գնորդների համար նախատեսված բնակարանային շուկայի  բոլոր այս գրավչությունը պետք է նաև փոխանցվի ընդհանուր պահանջարկի տնտեսության վրա: Վերականգնման մեծ մասի ընթացքում աշխատավարձերի բարձրացումները կարծես թե համադրված  են եղել ինֆլյացիայի հետ, սակայն դա սկսեց փոփոխվել վերջին ամսվա աշխատանքային հաշվետվության հետ: Բացի այդ, պահանջարկի գները հասել են իրենց բարձրագույն կետին վերջին վեց ամիսների ընթացքում՝ շնորհիվ վերը նշված գազի ցածր գների: Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտնել է Monitor-ը:

«Ընդհանուր առմամբ, պահանջարկային գների ինդեքսը այս տարի դեռևս բարձր է, սակայն ինֆլյացիայի տեմպերը մինիմալ են և դանդաղեցվել են 2011 թվականի տնտեսության վերականգնումից ի վեր: Վերջին 12 ամիսների ընթացքում պահանջարկային գների ինդեքսը կազմում է 1,3 տոկոս»:

Սակայն սա չի նշանակում, որ խանութներում ու հիվանդանոցներում գները այժմ պատրաստ են նվազելու, սակայն դա միլիոնավոր գնորդների տալիս է երկար սպասված բարձրացումը: Աշխատավարձերը քիչ են բարձրացել, իսկ գները կայուն վիճակում են գտնվում: Այս տարին կարծես թե ավարտվելու է 2009 թվականից ի վեր տեղի ունեցած բարձրացումով. 2009-ին՝ տարի, երբ գները ընկնում են, իսկ միլիոնավոր ամերիկացիներ գործազուրկ են:

Բազմաթիվ վերլուծաբաններ հավատում են, որ աշխատավարձի խթանը կշարունակվի նաև Նոր տարում, իսկ ինֆլյացիան համեմատաբար քիչ կփոխվի: Դեկտեմբերի 12-ին AAA-ի վերջին զեկույցում նշվում է, որ «գազի գների անկման վերջը չի երևում, քանի որ նավթը շարունակում է կտրուկ անկում ապրել»:

  1. Գործազրկությունը կհասնի 5 տոկոսի շեմին

Աշխատաշուկայի եկամուտը 2014 թվականին մեծ էր, և վերլուծաբանները ակնկալում են, որ թեև մի փոքր դանդաղ, այն կշարունակվի: Ինչպես նշել է Բերսոնը. «Աշխատանքը պետք է շարունակի վճռականորեն աճել: Գործազրկության մակարդակը պետք է նվազի՝ չնայած ավելի թույլ տեմպերով, քան անցած մի քանի տարիների ընթացքում էր, քանի որ աշխատուժի մասնաբաժինը ավելի բարձր է»:

Որակավորված աշխատակիցների համար 2015-ը կդառնա գնորդների շուկա:» Dice Holdings-ի հետազոտությունների համաձայն ԱՄՆ վարձու մենեջերների վաթսուն տոկոսը հաջորդ տարի  մեծ պահանջարկ է ակնկալում: Վարձու մենեջերների 42 տոկոսը նաև նշել է, որ որակավորված թեկնածուների պակասի պատճառով երկար ժամանակ կպահանջվի թափուր պաշտոնների համալրման համար:

Ինչևէ, հեռանկարները ոչ բոլորի համար են վարդագույն: Դեկտեմբերի 17-ին Forbes-ին Massachusetts Institute of Technology-ի զբաղվածության հարցերով մասնագետ Օֆեր Շարոնը ասել է. «Երկարաժամկետ հեռանկարում գործազրկության մակարդակը շատ ավելի դանդաղ է նվազում, քան ընդհանուր գործազրկության մակարդակը: Նա նկատի ունի 3 մլն կամ ավելին ԱՄՆ աշխատակիցներին, ովքեր 6 կամ ավել ամիսներ գործազուրկ են եղել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment