Նոր եկեղեցին ապաստան է Աբու Դաբիի հայ բնակչության համար

Նոր եկեղեցին ապաստան է Աբու Դաբիի հայ բնակչության համար

Հոդվածի առանցքում

  • Մուսսաֆֆահ նրբանցքների խորքում կանգնած է երկար սպասված Հայկական եկեղեցին, որն իր դռները բացել է երեք շաբաթ առաջ: Աբու Դաբիում ապրող մոտ 1000 հայ ոգևորված են իրենց սեփական եկեղեցին ունենալու համար:
  • Երբ 1976 թվականին առաջին հայերը եկան մայրաքաղաք, նրանք հիմնեցին Հայկական կիրակնօրյա դպրոց՝ երիտասարդներին իրենց լեզուն սովորեցնելու և համայնքը միասնական պահելու համար:
  • Այդ ժամանակից ի վեր մարդիկ ամեն ուրբաթ այցելում են եկեղեցի: Այսուհետև սուրբ ու ազգային տոները կնշվեն եկեղեցում: Մոտ ապագայում սպասվում է, որ եկեղեցին բաց կլինի ամեն օր:

Ուշադրությանն արժանի

Մուսսաֆֆահ նրբանցքների խորքում կանգնած է երկար սպասված Հայկական եկեղեցին, որն իր դռները բացել է երեք շաբաթ առաջ: Աբու Դաբիում ապրող մոտ 1000 հայ ոգևորված են իրենց սեփական եկեղեցին ունենալու համար: Այդ եկեղեցին կառուցվել է նրանց ավանդույթի ու ճարտարապետության համապատասխան:

2,475 քմ տարածքով շինությունը U-աձև տեղակայված երեք հիմնական կառույցից է բաղկացած: Եկեղեցու հիմնական կառույցը աջ կողմում է, իսկ նրա կողքին՝ կենտրոնում, կանգնած է առաջնորդարանը: Ձախ կողմի կառույցը մասամբ ապակուց է և զարդարված է հայոց այբուբենով: Հայոց տառերը ստեղծող, աստվածաբան ու լեզվաբան Մեսրոպ Մաշտոցի արձանը տեղադրված է դրա առաջ:

Աբու Դաբիի հայ համայնքի խորհրդի քարտուղար Րաֆֆի Սիմոնյանը նշել է. «405 թվականից ի վեր, երբ ստեղծվել են տառերը, դրանք փոփոխություն չեն կրել. ավելացել են միայն Օ-ն և Ֆ-ն:

Այն (այբուբենը) չափազանց կարևոր է հայի ինքնության համար: Անգամ արամեերենից դեպի հայերեն Աստվածաշնչի թարգմանությունը Քրիստոնեական աշխարհում համարվում  է թարգմանությունների թագուհին: Երբ առաջանում են  կասկածներ, նրանք ետ են գնում դեպի հայկական օրինակին:

Այդ թարգմանությունը կատարվել է 406 թվականից և երեք տարի է պահանջել Մաշտոցից ու նրա աշակերտից՝ ավարտին հասցնելու համար: Պարոն Սիմոնյանը նաև ասում է, որ Մերձավոր Արևելքում կառավարության կողմից աջակցությունը նկատելի է եղել դեռևս Սալահ ադ-Դինի ժամանակներից, երբ նա մտել է ալ-Կուդս:

«Նրանք մեզ ամեն ինչի լավագույնն են տվել: Արաբներն ու մուսուլմանները պաշտպանել և աջակցել են մեզ»:

Երբ 1976 թվականին առաջին հայերը եկան մայրաքաղաք, նրանք հիմնեցին Հայկական կիրակնօրյա դպրոց՝ երիտասարդներին իրենց լեզուն սովորեցնելու և համայնքը միասնական պահելու համար:

1980 թվականին Լիբանանում Հայոց պատրիարքը ստեղծեց խորհուրդ և «այդ ժամանակից մինչև 2005 թվականը մենք փորձում ենք կառավարությունից մի կտոր հող ստանալ (եկեղեցին կառուցելու համար), սակայն մենք խնդիրներ ունեինք. անդամները գրանցված չէին և գալիս ու գնում էին, այնպես որ կիրակնօրյա դպրոցը այդ ժամանակ նորմալ էր»:

Եկեղեցական միջոցառումների համար նրանք սովորաբար օգտագործում էին Հունական ուղղափառ եկեղեցին, իսկ Հունական եկեղեցին օգտագործում էր Շարժայի Հայկական եկեղեցին:  Քահանան արարողություններ էր կատարում մի շաբաթ Աբու Դաբիում, մի շաբաթ Շարժայում:

2005 թվականին շեյխ Մուհամմադ իբն Զեյդը՝ Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն ու Զինված ուժերի Գերագույն հրամանատարի փոխարինողը, հատուկ հրաման տվեց դիվանից  հող նվիրաբերել հայոց եկեղեցու կառուցման համար:

«Այդ ժամանակ մենք սկսեցին նվիրաբերություններ հավաքել ԱՄԷ-ի և Քուվեյթի հայկական համայնքներից: Շինարարությունը սկսվեց 2012 թվականին»:

Այդ ժամանակից ի վեր մարդիկ ամեն ուրբաթ այցելում են եկեղեցի: Այսուհետև սուրբ ու ազգային տոները կնշվեն եկեղեցում: Մոտ ապագայում սպասվում է, որ եկեղեցին բաց կլինի ամեն օր:

Անիտա Շահմիրզայանը ասում է, որ նա անհամբեր սպասում է, երբ է դա տեղի ունենալու:

«Եթե ես ինձ վատ եմ զգում, կամ որևէ խնդիր եմ ունենում, ես կարող եմ պարզապես գնալ և աղոթել, ես ստիպված չեմ լինի սպասել»,-նշում է բանկի 36-ամյա մենեջերը:

Ձախ կողմում գտնվող համալիրը, որտեղ կա նաև հանդիսությունների սրահ, հիմք կլինի կիրակնօրյա դպրոցի համար:

«Այժմ մենք ունենք մեր սեփական եկեղեցին և այն ունի հանդիսությունների սրահ, որտեղ կարելի է որևէ տոնակատարություն, անգամ հուղարկավորության արարողություններ կատարել. մենք էլ կարիք չենք ունենա տարածք վարձակալել»,-նշում է Անիտա Շահմիրզայանը:

Երբ Արփի Էսկենյանը քայլերն ուղղեց եկեղեցու դարպասներից  ներս, ասաց, որ զգում է թե ինչպես է ետ գնում իր իրական հայրենիք:  «Երբ ես մտնում եմ, ես զգում եմ, որ ես դուրս եմ Աբու Դաբիից, ես իմ սեփական կենտրոնում եմ: Որովհետև այս եկեղեցին մեր եկեղեցիների ոճով է, ինչպես և խորանն ու ճարտարապետությունը»: Ա. Էսկենյանը պատրաստվում է մասնակցել ամեն շաբաթ իրականացվող արարողությանը իր ամուսնու ու 20-ամյա որդու հետ:

Հայաստանը առաջին երկիրն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment