Նեթանյահուն հայտարարում է օկուպացված Արևմտյան ափի հրեական բնակավայրերն անեքսիայի ենթարկելու մտադրության մասին
Հոդվածի առանցքում
- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրական քարոզարշավի վերջին օրը խոստացել է պաղեստինյան օկուպացված տարածքներում գտնվող հրեական բնակավայրերն անեքսիայի ենթարկել, եթե հաղթի երեքշաբթի կայանալիք ընտրություններում: Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Նեթանյահուն կրկնել է իր խոստումը և ասել, որ կխոչընդոտի պաղեստինյան պետության ստեղծմանը՝ «վերահսկելով դրա ամբողջ տարածքը»:
Ուշադրությանն արժանի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրական քարոզարշավի վերջին օրը խոստացել է պաղեստինյան օկուպացված տարածքներում գտնվող հրեական բնակավայրերն անեքսիայի ենթարկել, եթե հաղթի երեքշաբթի կայանալիք ընտրություններում:
Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Նեթանյահուն կրկնել է իր խոստումը և ասել, որ կխոչընդոտի պաղեստինյան պետության ստեղծմանը՝ «վերահսկելով դրա ամբողջ տարածքը»:
Հարյուր հազարավոր մարդիկ են ապրում Արևմտյան ափին, որն ավելի քան կես դար առաջ պատերազմով գրավել են Իսրայելի զինվորականները և շարունակում են վերահսկել՝ վերահսկելով նաև 2.5 միլիոն պաղեստինցիների կյանքը:
Գերտերությունները պաղեստինցիներից բռնագրավված տարածքներում վերաբնակեցումը, պաղեստինցիներին ավելի փոքր անկլավում սեղմելը գնահատում են ապօրինի և միջազգային իրավունքին հակասող գործողություն: Այդ տարածքներն իսրայելցիներով բնակեցնելը նշանակում է պաղեստինյան պետության համար հույսերի մարում, քանի որ գնալով նրանց ավելի քիչ հող է մնում:
Նեթանյահուն վերընտրվելու համար նախընտրական ագրեսիվ մրցավազքի մեջ է: Վերջին հարցումները ցույց են տվել, որ նրա կուսակցությունը զիջում է Իսրայելի բանակի նախկին հրամանատար Բեննի Գանթզի կուսակցությանը: Այնուամենայնիվ, ավելի փոքր կուսակցությունների աջակցությամբ, Նեթանյահուն հնարավորություն կունենա ձևավորել կոալիցիոն կառավարություն:
Իսրայելում 2015-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ Նեթանյահուն քննադվել էր քվեարկության օրվա հայտարարության համար, որը համարձակ և ռասիստական էր համարվում: Այն ժամանակ Նեթանյահուն ասել էր, թե Իսրայելցի արաբ քաղաքացիները խմբերով են գնում ընտրատեղամասեր: Առանց ակնհայտ հաղթանակի հնարավորության՝ այս տարի շատերը սպասում էին նման հայտարարության:
Շաբաթ երեկոյան Նեթանյահուն հարցազրույց է տվել Իսրայելի Channel 12 հեռուստաընկերությանը: Նրան հարցրել են, թե ինչու արդեն իսկ անեքսիայի չեն ենթարկվել խոշոր բնակավայրերից մի քանիսը: Նա պատասխանել է.«Ով է ասում, որ մենք չենք անի դա: Մենք այդ ճանապարհին ենք, և մենք քննարկում ենք դա: Հարցնում եք, թե անցնելո՞ւ ենք հաջորդ փուլին, պատասխանը այո է, մենք կանցնենք հաջորդ փուլ: Ես պատրաստվում եմ ընդլայնել Իսրայելի սուվերինիտետը: Իմ տեսանկյունից, կարգավորման բոլոր կետերն իսրայելական են և մենք, որպես Իսրայելի կառավարություն, պատասխանատվություն ենք կրում: Ես ոչ մեկին արմատախիլ չեմ անում և ես սուվերենությունը չեմ փոխանցի պաղեստինցիներին»:
Այսպես կոչված երկու պետությունների կարգավորումը, որը ենթադրում է, որ Իսրայելը և Պաղեստինը հարևաններ կլինեն, երկար ժամանակ ուներ միջազգային հանրության մեծամասնության աջակցությունը: Սակայն բնակավայրերի շարունակվող շինարարությունը մարում է հույսերը:
Կիրակի մեկ այլ հարցազրույցում Նեթանյահուն հայտարարեց այդ բնակավայրերում նոր շենքեր կառուցելու մասին: «Մենք կշարունակենք վերահսկել Հորդանանի գետի ամբողջ արևմտյան մասը», – ասել է նա՝ նկատի ունենալով գրավյալ Արևմտյան ափը:
Երբ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, դա վնասեց կարգավորման «երկու պետությունների» տարբերակին: Պաղեստինցիները Երուսաղեմի օկուպացված արևելյան հատվածը տեսնում են որպես իրենց ապագա պետության մայրաքաղաք, և Թրամփի որոշումից հետո կտրել են կապը Վաշինգտոնի հետ:
Անցյաց ամիս, երբ Թրամփը ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա, որն Իսրայելը գրավել է 1967-ին Սիրիայից անեքսիայի ենթարկել 1981-ին: Այդ քայլն աննախադեպ էր և խախտում էր միջազգային կոնսենսուսը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, որը արգելում էր պատերազմի ժամանակ տարածքների զավթումը, և պաղեստինցիները զգուշացրեցին, որ դա վտանգավոր նախադեպ է ստեղծում Արևմտյան ափի հողերի համար:
Իսրայելում Թրամի հայտարարությունը դիտարկվեց որպես նախընտրական նվեր Նեթանյահուին:
Պաղեստինի կողմից նախկինում բանակցություններին մասնակցող Սաեբ Երեկեթն ասում է, որ զարմացած չէ Նեթանյահու նոր հայտարարություններից. «Իսրայելը կշարունակի կոպտորեն խախտել միջազգային իրավունքը այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը կշարունակի Իսրայելին չպատժել: Հատկապես Թրամփի վարչակազմի աջակցությամբ շարունակվում են Պաղեստինի ժողովրդի ազգային և մարդու իրավունքների ոտնահարումներրը»:
Նեթանյահուի հայտարարությունները քննադատել է նաև այս ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը՝ դրանք անվանելով անպատասխանատու և հանուն քվեների հնչած հայտարարություններ:
«Ինչու Նեթանյահուին չհարցնենք՝ նա 13 տարի ուներ անեքիսայի համար, ինչու չի արել դա: Կարծում եմ ռազմավարական և պատմական որոշումների մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելը լուրջ չէ և անպատասխանատու է», – ասել է Բեննի Գանթզը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ