Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը շանտաժի է ենթարկում իր մրցակցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը շանտաժի է ենթարկում իր մրցակցին

Հոդվածի առանցքում

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կարող է շանտաժի ենթարկել իր գլխավոր մրցակից Բեննի Գանթզին` զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հեռախոսի վրա հաքերային հարձակումից հետո: Թեհրանը հերքում է հաքերային հարձակում իրականացնելու մեղադրանքը: Առանց որևէ ապացույցի ու մանրամասների Նեթանյահուն ասել է, որ Իրանը «զգայուն տեղեկատվություն» է ձեռք բերել: Նրա այս հայտարարությունները նոր մակարդակի հասցրին նախընտրական մրցավազքը:

Ուշադրությանն արժանի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կարող է շանտաժի ենթարկել իր գլխավոր մրցակից Բեննի Գանթզին` զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հեռախոսի վրա հաքերային հարձակումից հետո: Թեհրանը հերքում է հաքերային հարձակում իրականացնելու մեղադրանքը:

Առանց որևէ ապացույցի ու մանրամասների Նեթանյահուն ասել է, որ Իրանը «զգայուն տեղեկատվություն» է ձեռք բերել: Նրա այս հայտարարությունները նոր մակարդակի հասցրին նախընտրական մրցավազքը:

Գանթզը հաստատել է անցած շաբաթ Israeli TV-ի տարածած տեղեկությունը, որ ներքին հետախուզական ծառայությունը հայտնաբերել է, որ իր բջջայինը հաքերային հարձակման է ենթարկվել: Հետախուզական գործակալությունը կատարվածը չի մեկնաբանում:

Բայց նա չի հաստատել, որ հաքերները, ինչպես հաղորդվում է, Իրանից են, և ասել է, որ հեռախոսում ոչ մի տվյալ չկար, որը կարող էր ազդել ազգային անվտանգութան կամ, եթե վարչապետ ընտրվի, իր պարտականությունները կատարելու կարողության վրա:

Իրանը հերքել է, որ իր հետախուզական ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Գանթզի հեռախոսը:

«Իսրայելական ռեժիմի պաշտոնյաները սովոր են ստեր տարածել», – հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին, գրում է IRNA գործակալությունը:

Գանթզը, իր հերթին, ձգտում է հանրության ուշադրությունը կենտրոնացնել այն որոշման վրա, ըստ որի Նեթանյահուն որպես կասկածյալ չի ներգրավվել գերմանական սուզանավի գործարքի շուրջ սկանդալային գործում: Նեթանյահուն հերքում է իր մեղքը, նա ենթադրաբար մեղադրվում է երեք այլ կոռուպցիոն գործերով:

Նեթանյահուն ասել է, որ նախկին գեներալի հեռախոսում եղած տեղեկությունները կարող են շատ բան բացահայտել:

«Ինչ գիտեն իրանցիները Ձեր մասին, որը թաքցնում եք մեզից: Եվ ամենակարեւորը, ինչպես եք դուք, որպես վարչապետ, դիմակայելու Իրանին, մեր գլխավոր թշնամուն, երբ Իրանը  զգայուն տեղեկատվություն է ձեռք բերել Ձեր մասին: Եվ սա բամբասանք չէ, սա ազգային անվտանգության խնդիր է», – ասել  է Նեթանյահուն:

Նեթանյահուն Գանթզին կոչ է արել հրապարակել այդ տեղեկությունները, քանի որ դա «շանտաժիստների համար խոցելի չլինելու միակ ճանապարհն է»:

Երեքշաբթի Israeli News Company TV  հեռուստաընկերության եթերում Գանթզը նշել է, որ հետախուզությունը վեց ամիս առաջ տեղեկացրել էր, որ «փոքր խնդիր կար, և դրանից հետո քայլեր է ձեռնարկել»:

«Ես հրաշալի ընտանիք ունեմ, հրաշալի երեխաներ ունեմ, կինս աջակցում է ինձ ամեն իրավիճակում», – ասել է նա:

Հարցին, թե հեռախոսով ինչ-որ կարևոր տեղեկություն եղել է, որը կարող էին շանտաժի համար օգտագործել, Գանթզը պատասխանել է. «Ոչինչ չի կարող ազդել իմ աշխատանքի վրա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment