Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ոչնչացրել է միջուկային զենքի փորձարկման վայրը

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ոչնչացրել է միջուկային զենքի փորձարկման վայրը

Հոդվածի առանցքում

  • Երեքշաբթի օրը Իսրայելի վարչապետը Իրանին մեղադրել է հեռավոր մի տարածքում «միջուկային զենք ստեղծելու փորձերի» հետքերը քողարկելու նպատակող ոչնչացման գործողության մեջ: Ըստ Բենյամին Նեթանյահուի՝ Թեհրանն այդ որոշումը կայացրել է, երբ Իսրայելը իմացել է այդ վայրի գոյության մասին:

Ուշադրությանն արժանի

 

Երեքշաբթի օրը Իսրայելի վարչապետը Իրանին մեղադրել է հեռավոր մի տարածքում «միջուկային զենք ստեղծելու փորձերի» հետքերը քողարկելու նպատակող ոչնչացման գործողության մեջ: Ըստ Բենյամին Նեթանյահուի՝ Թեհրանն այդ որոշումը կայացրել է, երբ Իսրայելը իմացել է այդ վայրի գոյության մասին:

Աբադեհ քաղաքի մերձակայքում գտնվող բլուրներում մի քանի շենքեր են հայտնաբերվել այն փաստաթղթերի միջոցով, որոնք իսրայելցի գործակալները գողացել են իրանական պահեստից: Նեթանյահուն դա անվանում է գործողություն:

«Այդ վայրում Իրանը փորձեր է անցկացրել միջուկային զենքի մշակման համար», – ասել է նա:

Վարչապետը մանրամասներ կամ ապացույցներ չի ներկայացրել, բայց ցույց է տվել արբանյակային երկու լուսանկար, հայտնում է Fox News-ը:

Առաջինում այդ տարածքն է՝ հունիսին: Երկրորդում՝ հուլիսին, և դրանում երևում են ավերված շենքերը:

«Սա այն է, ինչ պետք է ասեմ Թեհրանի բռնակալներին՝ Իսրայելը գիտի, թե դուք ինչ եք անում, Իսրայելը գիտի, երբ եք դուք դա անում և որտեղ»:

Associated Press-ը Maxar Technologies-ից ձեռք է բերել արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում են մի քանի շենքեր, որոնց շուրջը՝ քիչ հեռու, մի քանի այլ փոքր կառույցներ:

Մարտի 27-ի լուսանկարում երևում է գրունտային ճանապարհ, որին ամենամոտ կառույցը, կարծես, մոտ 5 մղոն հեռավորության վրա էր:

Օգոստոսի 12-ի մեկ այլ լուսանկարում երևում է, որ տարածքում գտնվող բոլոր կառույցները քանդված են, մի քանի պատեր դեռ կանգուն են:

Ոչ մի արբանյակային լուսանկարում որևէ տեսանելի գործողություն չկա:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեղադրանքներին պատասխանել է թվիթով, որում 2002 թվականի տեսանյութ է՝ Նեթանյահուն խոսվում է «դրական արձագանքների» մասին, որոնք կհետևեին իրաքյան բռնապետ Սադդամ Հուսեյնի տապալմանը:

«Իրական միջուկային զենք ունեցողը խոսում է Իրանում մի անհայտ քանդված վայրի մաիսն: Նա և նրա թիմը միայն պատերազմ են ուզում, և նրանց համար կարևոր չէ ավելի քան 7 տրիլիոն անմեղ մարդու արյունը: Հիշո՞ւմ եք «դրական արձագանքների» մասին նրա «երաշխիքները» 2002-ին: Այս անգամ նա, անշուշտ, կողքից դիտող չի լինի», – գրել է Զարիֆը:

Մեղադրանքը հնչում է այն ժամանակահատվածում, երբ նախագահ Թրամփը մեծացնում էր իր ջանքերը՝ այլ երկրներին փորձելով ստիպել Իրանի դեմ ճնշում գործադրել: Համաշխարհային առաջնորդները պատրաստվում են այս ամիս հանդիպել ՄԱԿ-ում:

Վարչակազմը նշել է, որ աշխարհը պետք է նկատի ունենա և հաշվի առնի, որ Իրանը չի հետևում 2015 թվականի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Իրանը փորձում էր խաբել աշխարհին՝ հրաժարվելով լիարժեք համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:

Գործակալության ղեկավարը ասել է, որ նա ընդգծել է «լիարժեք» համագործակցության կարևորությունը:

Իրանն ասում է, որ սկսել է զարգացած ցենտրիֆուգներ օգտագործել՝ խախտելով 2015-ի միջուկային գործարքի պայմանները:

Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը մի քանի թվիթով քննադատել է Իրանին:

«Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք տեսանք բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է իրանական ռեժիմը ավելացնում լարվածությունը ամբողջ Մերձավոր Արևելքում: Ռեժիմը սատարում է ահաբեկչական կազմակերպություններին, ընդդիմանում է Սիրիայում խաղաղության բանակցություններին և սպառնում է միջազգային նավահանգիստներին», – գրել է նա:

«Իրանական ռեժիմը շահարկում է Մերձավոր Արևելքի հակամարտությունները: ԱՄՆ-ը կշարունակի ճնշման առավելագույն արշավը, քանի դեռ ռեժիմը իրեն չի դրսևորում որպես նորմալ երկիր»:

Միաժամանակ երեքշաբթի ստացված արբանյակային նոր լուսանկարները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի կողմից հետապնդվող իրանական նավթային տանկերը շարունակում է մնալ Սիրիայի ափերի մոտ:

AP-ի ձեռք բերած Planet Labs-ի լուսանկարներ, որոնցում Ադրիան Դարյա-1-ը դեռ Տարտուս քաղաքի նավահանգստի մոտակայքում է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment