Բենյամին Նեթանյահու. Եվրոպան հնարավոր է անտեսի Իրանի սպառնալիքները, մինչև հրթիռների հարվածը

Բենյամին Նեթանյահու. Եվրոպան հնարավոր է անտեսի Իրանի սպառնալիքները, մինչև հրթիռների հարվածը

Հոդվածի առանցքում

  • Սա ինձ հիշեցնում է 1930-ական թվականների եվրոպական խաղաղարարությունը: Կա մեկը, որը գլուխը թաքցրել է ավազի մեջ և չի տեսնում սպառնացող վտանգը: Թվում է, որ Եվրոպան չի արթնանա, քանի դեռ իրանական միջուկային հրթիռները վայրէջք չեն կատարել եվրոպական հողի վրա: Եվ հետո արդեն ուշ կլինի

Ուշադրությանն արժանի

 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Եվրոպական Միությունը չի արթնանա, քանի դեռ իրանական միջուկային հրթիռները վայրէջք չեն կատարել եվրոպական հողի վրա:

Իրանն ասում է, որ այս ամենն ամերիկյան պատժամիջոցների պատասխանն է, սակայն պնդում է, որ միջուկային զենքեր ստեղծելու նպատակ չունի: ԵՄ-ն կազմել է հատուկ մեխանիզմ առանց ուղիղ ֆինանսական գործարքների՝ օրինական առևտրին նպաստելու համար: Սակայն Իրանն ասել է, որ դա իր շահերը չի բավարարում:

Ներկայումս միջուկային համաձայնագիրը խանգարում է Իրանին ուրանի հարստացումը հասցնել 3.67 տոկոսից ավելի բարձր մակարդակի: Հուլիսի 1-ին հարստացված ուրանի պաշարների ծավալը Իրանում հասել էր 300 կգ-ի, և այս թիվը գնալով մեծանում է: Ատոմային զենքի համար անհրաժեշտ է 90 տոկոսից բարձր հարստացված ուրան:

Այս երկուշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ հանդիպման մասնակիցները չեն կարծում, որ Թեհրանը լրջորեն խախտել է միջուկային գործարքի պայմանները: Նրա խոսքերով, Եվրամիությունը ցանկանում է պահպանել այդ համաձայնությունը՝ նույնիսկ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, որը ոչ միայն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, այլև սպառնացել է երկրում գործող եվրոպական ու միջազգային ընկերություններին. «Մենք նկատել ենք, որ Իրանի բոլոր քայլերը տեխնիկապես դարձնելի են»:

Այս արձագանքը ստիպել է վարչապետ Նեթանյահուին վրդովվել, որից հետո նա տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է. «Սա ինձ հիշեցնում է 1930-ական թվականների եվրոպական խաղաղարարությունը: Կա մեկը, որը գլուխը թաքցրել է ավազի մեջ և չի տեսնում սպառնացող վտանգը: Թվում է, որ Եվրոպան չի արթնանա, քանի դեռ իրանական միջուկային հրթիռները վայրէջք չեն կատարել եվրոպական հողի վրա: Եվ հետո արդեն ուշ կլինի»:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել էր ԳՀՀԾ-ից միակողմանի դուրս գալու և Իրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը մայիսի 8-ին հայտարարել է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մի շարք կետերի կատարման դադարեցման մասին, որոնք վերաբերում են հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարներին:

Վերջին ամիսների ընթացքում Իրանի և Ամերիկայի հարաբերությունները սրվել են Օմանի ծոցում նավթատար նավերի հարձակումից և ամերիկյան անօդաչու սարքի խոցումից հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment