Բորիս Նեմցովի վերջին հարցազրույցը

Բորիս Նեմցովի վերջին հարցազրույցը

Հոդվածի առանցքում

  • Կան ռազմականացված ոստիկաններ, Գեբբելսի ոճի քարոզչություն և սպառազինություն: Կա մեկ առաջնորդ ու մեկ կուսակցություն: Ռուսաստանը դառնում է ֆաշիստական ​​երկիր, սա այն է, ինչ Բորիս Նեմցովն ինձ ասաց ուրբաթ Մոսկվայի կենտրոնում սպանվելուց մի քանի ժամ առաջ: Նրա մահը տեղի ունեցավ խոշոր հակակառավարական հանրահավաքից ընդամենը երկու օր առաջ, որտեղ նա պետք է ելույթ ունենար:
  • Արևմուտքը, ԱՄՆ-ն ու Եվրոպան առաջ են շարժվում, իսկ ինչ է անում մեր կառավարությունը: Այն ներկայացնում է հուսահատ գաղափարներ, ցանկանում է կարգավորել գները, սուբսիդավորել պետական ​​ ընկերությունները, որպեսզի իր մարդիկ ավելի շատ վաստակեն: Իսկ ամենավատն այն է, որ այս կառավարությունը Ուկրաինայում մտել է ծախսատար, եղբայրասպան պատերազմի, իսկ Արևմուտքի հետ անիմաստ առճակատման մեջ: Մենք բոլորս զգում ենք այս խելագար քաղաքականության հետևանքները:
  • Եթե ​​մենք խոսում ենք ռուսների և ուկրաինացիների արյուն թափելու պատասխանատվության մասին, այն ընկնում է ոչ միայն Պուտինի, այլև պարոնայք Կոնստանտին Էռնստի (Առաջին ալիքի գլխավոր տնօրեն) կամ Դմիտրի Կիսելյովի, (ռուսական կառավարությանը ենթակա Ռոսիան այսօր լրատվական գործակալության նոր ղեկավար) վրա: Նրանք գործում են Գեբբելսի պարզ սկզբունքների համաձայն. խաղալ զգացմունքների վրա և որքան մեծ է սուտը, այնքան ավելի լավ, սուտը պետք է կրկնել բազմիցս:
  • Ռուսաստանը շատ արագ է վերածվում ֆաշիստական ​​պետության: Մենք արդեն ունենք նացիստական ​​Գերմանիայի ձևավորած քարոզչությունը: Մենք ունենք նաև գրոհային բրիգադների միջուկը, ինչպիսին SA-ն է: Էլ ինչպե՞ս կարելի է կոչել այս հակա-մայդանը, այս կեղծ քաղաքացիական նախաձեռնությունը, որը երկու շաբաթ առաջ հավաքվել էր տապալելու Մայդանի հեղափոխության տարեդարձը: Տասնյակ հազարավոր վարձկաններ, հանցագործներ ու բոլոր տեսակի կասկածելի անձիք են բերվել Մոսկվա:
  • Կառավարությունը երբեմն մեզ ղեկավարում է բուլդոզերի նման: Ալեքսեյ Նավալնուն բանտ են նստացրել (Մոսկվայի մետրոյում թռուցիկներ բաժանելու համար), որպեսզի նրան մեկուսացնեն բողոքի ակցիաներից: Բայց Ուկրաինայի Մայդանն էլ չուներ մեկ առաջնորդ, իսկ նրանք, ովքեր հավակնում էին դրան, ամբողջ ժամանակ վիճաբանում էին: Անձերը կարևոր չեն: Ամենակարևորը մեծ փոփոխության և Ռուսաստանի նորացման գաղափարն է:
  • Այսօր Ռուսաստանում փողոց դուրս գալը մեծ քաջություն է պահանջում: Մի համարձակ, ակտիվ մարդուց ավելի մեծ սպասելիքներ կան, քան այն մեկից, որը հարմարվողականության կամ վախի պատճառով ոչինչ չի անում: Սա միայն սկիզբն է: Գուցե հետո կկարողանանք մեր մարդիկ ունենալ Մոսկվայի քաղաքային իշխանությունում: Մայրաքաղաքում մենք ավելի շատ պատրաստված քաղաքացիներ ունենք, որոնք կարող են իշխանություններին դեմ խոսել:
  • այսօր նրանք մեղադրում են Արևմուտքին, բողոքում են պատժամիջոցների դեմ, սակայն նրանք սկսում են հասկանալ, որ իրական պատճառները տարբեր են կառավարության ներկայացրածից: Արևմուտքը հանդես է գալիս ողջամտորեն, և արդարացիորեն նրբանկատ է: Այն պետք է զսպի ռուսական ագրեսիան Ուկրաինայում: Ճգնաժամը Ռուսաստանում ոչ թե պատժամիջոցների, այլ Պուտինի խելացնորության հետևանք է: Նա անմիջապես սկսեց այսպես կոչված պատասխան պատժամիջոցներ ցուցադրել: Իսկ ո՟վ պատժեց: Մենք, ռուսներս: Բացի այդ նա ապացուցեց, որ իր հզոր երկիրը չի կարողանում արտադրել հիմնական բաներ: Պուտինն, ինքը ցույց է տալիս, որ կայսրը հագուստ չունի:
  • Մեր գաղափարներից մեկը ժողովրդավարական ու բաց Ռուսաստանն է: Երկիր, որն իր ժողովրդի ու հարևանների նկատմամաբ բանդիտական ​​մեթոդների չի դիմում: Սակայն, ինչպես նշեցի, ռուսական ֆաշիզմը հիբրիդ է, իսկ հիբրիդները չափազանց դիմացկուն են:

Ուշադրությանն արժանի

Այս հարցազրույցի օրիգինալը  հայտնվել է Newsweek Polska-ում: Տեքստը և հարցազրույցը թարգմանել է Պյոտր Միլո Միլևսկին:

Կան ռազմականացված ոստիկաններ, Գեբբելսի ոճի քարոզչություն և սպառազինություն: Կա մեկ առաջնորդ ու մեկ կուսակցություն: Ռուսաստանը դառնում է ֆաշիստական ​​երկիր, սա այն է, ինչ Բորիս Նեմցովն ինձ ասաց  ուրբաթ Մոսկվայի կենտրոնում սպանվելուց մի քանի ժամ առաջ: Նրա մահը տեղի ունեցավ խոշոր հակակառավարական հանրահավաքից ընդամենը երկու օր առաջ, որտեղ նա պետք է ելույթ ունենար:

Ոչ ոք չգիտի, թե ով է կատարել այս սարսափելի սպանությունը, բայց դա, ամենայն հավանականությամբ, վհուկների որսի հետևանք է, որն իրագործում էին ռուսական ԶԼՄ-ներն ու Կրեմլի ղեկավարները: Երկու շաբաթ առաջ այսպես կոչված հակա-մայդանի հանրահավաքի ժամանակ, Պուտինի կողմնակից հանցագործները, որոնք կիսազինվորական համազգեստ էին կրում, հայտարարեցին, թե հակակառավարական բողոքի ցույցերը արյունով կլռեցնեն: Նրանք սկսեցին Նեմցովից:

Newsweek. Ընդդիմությունը փողոց է դուրս գալիս, բայց ռեժիմը ավելի ամուր է, քան երբևէ: Արդյո՟ք Ռուսաստանը պատրաստվում է փոխոխության:

Բորիս ՆեմցովԱյսօր մենք խեղդվում ենք: Բոլորը: Շնորհիվ Վլադիմիր Պուտինի քաղաքականության, երկիրն իր անզուգական ներուժով խորտակվում է, տնտեսությունն իր կուտակած անասելի պահուստներով քանդվում է: Մենք սովոր էինք ունենալ 500 միլիարդ դոլարի խնայողություններ:

Առաջին անգամ մեր պատմության մեջ մենք զարգացման մեծ թռիչք անելու հնարավորություն ունեինք: Ռուսաստանի ոչ մի նախագահ երբևէ նման հարմարավետ իրավիճակ չի ունեցել: Իսկ այսօր մենք  անկում ենք ապրում: Ինչ ունենք մենք. կրկնակի նիշով գնաճ, ռուբլու արժեզրկում, կապիտալի արտահոսք, 150 միլիարրդ դոլար արդեն դուրս է բերվել:

Արևմուտքը, ԱՄՆ-ն ու  Եվրոպան առաջ են շարժվում, իսկ ինչ է անում մեր կառավարությունը:  Այն ներկայացնում է հուսահատ գաղափարներ, ցանկանում է կարգավորել գները, սուբսիդավորել պետական ​​ ընկերությունները, որպեսզի իր մարդիկ ավելի շատ վաստակեն: Իսկ ամենավատն այն է, որ այս կառավարությունը Ուկրաինայում մտել է ծախսատար, եղբայրասպան պատերազմի, իսկ Արևմուտքի հետ անիմաստ առճակատման մեջ: Մենք բոլորս զգում ենք այս խելագար քաղաքականության հետևանքները: Մենք չենք կարող անտարբեր մնալ: Ահա թե ինչու ենք փողոց դուրս գալիս: Սա բողոք է Ռուսաստանի կոլեկտիվ ինքնասպանության դեմ: Եվ դա ընդդիմությունը չի հրահրել, դրան աջակցում են բոլոր ռուսները:

NewsweekԻնչպես երևում է, ոչ բոլորն են աջակցում: Նույնիսկ եթե տասնյակ հազարավորները մասնակցեն Մոսկվայի երթին, դա դարձյալ ոչինչ է 80 տոկոս ռուսների համեմատ, ովքեր աջակցում են Պուտինին:

Բորիս ՆեմցովԵս ոչ մի կասկած չունեմ, որ պայքարը հանուն ռուսների վերածննդի դաժան է լինելու: Մարդիկ տեսնում են, թե ինչի է հասցրել այս խենթ քաղաքականությունը, նրանք տեսնում են համատարած կոռուպցիա, իրենց փորձով են տեսնում պետության անհամապատասխանությունը: Բայց նրանք դեռ հավատում են առաջնորդին, քանի որ վերջին մի քանի տարիներին  մի բան նա շատ լավ է անում՝լվանում է ռուսների ուղեղները:

Նրանց պատվաստել է Արևմուտքի նկատմամբ թերարժեքության վիրուսով, հավատացնելով, թե միակ բանը, որ մենք կարող ենք անել, աշխարհին զարմացնել՝ կիրառելով ուժ, բռնություն և ագրեսիա: Պուտինը ծրագրավորել է իմ հայրենակիցներին ատել օտարներին:  Նա համոզել է նրանց, որ մենք պետք է վերակառուցենք նախկին խորհրդային կարգը և Ռուսաստանի դիրքն աշխարհում ամբողջությամբ կախված, է նրանից, թե որքան է այդ աշխարհը վախենում  մեզանից: Նա կարողացել է այս ամենն անել Գեբբելսյան ոճի քարոզչությամբ:

Եթե ​​մենք խոսում ենք ռուսների և ուկրաինացիների արյուն թափելու պատասխանատվության մասին, այն ընկնում է ոչ միայն Պուտինի, այլև պարոնայք Կոնստանտին Էռնստի (Առաջին ալիքի գլխավոր տնօրեն) կամ Դմիտրի Կիսելյովի, (ռուսական կառավարությանը ենթակա Ռոսիան այսօր լրատվական գործակալության նոր ղեկավար) վրա: Նրանք գործում են Գեբբելսի պարզ սկզբունքների համաձայն. խաղալ զգացմունքների վրա և որքան մեծ է սուտը, այնքան ավելի լավ, սուտը պետք է կրկնել բազմիցս: Այս քարոզչությունը ուղղված է պարզ մարդկանց, հարցադրումների համար տեղ չկա: Ցավոք, այն աշխատում է: Հիստերիան հասել է աննախադեպ աստիճանի, հետևաբար բարձր մակարդակի է հասել նաև Պուտինին ցուցաբերվող աջակցությունը: Այնպես որ, մենք պետք է շատ արագ աշխատենք, որպեսզի ցույց տանք ռուսներին, որ կա այլընտրանք, որ Պուտինի քաղաքականությունը հանգեցնում է դեգրադացիայի և պետության ինքնասպանության: Աստիճանաբար ավելի քիչ ժամանակ է մնում արթնանալու համար:

Newsweek Ինչու՞:

Բորիս Նեմցով -Որովհետև Ռուսաստանը շատ արագ է վերածվում  ֆաշիստական ​​պետության: Մենք արդեն ունենք նացիստական ​​Գերմանիայի ձևավորած քարոզչությունը: Մենք ունենք նաև գրոհային բրիգադների միջուկը, ինչպիսին SA-ն է: Էլ ինչպե՞ս  կարելի է կոչել այս հակա-մայդանը, այս կեղծ քաղաքացիական նախաձեռնությունը, որը երկու շաբաթ առաջ հավաքվել էր տապալելու Մայդանի հեղափոխության տարեդարձը: Տասնյակ հազարավոր վարձկաններ, հանցագործներ ու  բոլոր տեսակի կասկածելի անձիք են բերվել Մոսկվա: Նրանք փորձել են վախեցնել մեզ. Պուտինի դիմանկարի առաջ նրանք երդվել են, որ պայքարելու են ցանկացած ապստամբի դեմ, նույնիսկ սպանելու են: Նման է հիտլերյան Գերմանիային: Եվ սա դեռ սկիզբն է:

Newsweek Բայց դա ռուսական իշխանություններն էին, որ զգուշանում էին  ֆաշիզմից Ուկրաինայում:

Բորիս ՆեմցովԻնչ – որ մեկը մի անգամ ասել է, որ ապագա ֆաշիստները կլինեն  մոլեռանդ հակաֆաշիստներ: Ֆաշիզմը Ուկրաինայում անհեթեթություն է: Եկեք նայենք Ռուսաստանին: Մենք ունենք մեկ կուսակցություն, որը կառուցվել է առաջնորդի պաշտամունքի վրա, գումարած որոշ ոչ պիտանի կողմնակի կուսակցություններ: Մի քանի տարին մեկ կատարվում է ընտրությունների խղճուկ պարոդիա:

Մենք ունենք ազգայնամոլական և ագրեսիվ արտաքին քաղաքականություն, որն աջակցում է կայսերական համալիրներին, ռազմականացնում հասարակությունը: Սրանք են չէ՟ ֆաշիստական ​​ռեժիմի բնութագրերը: Բայց Պուտինը ֆաշիստ չէ: Նա պարզապես ցինիկորեն օգտագործում է անցյալի որոշ տարրեր, դրանք խառնում է մյուսների հետ, օրինակ խորհրդային ավանդույթները և ծնվում է հիբրիդը, ժամանակակից հիբրիդային ֆաշիզմը:

Ինչպես օրինակ, Ուկրաինայի պատերազմն է: Այն շարունակվում է, ռուս զինվորներ կան այնտեղ, բայց Կրեմլը հերքում է դա և ձևացնում (կառավարությունը), որ ոչ մի կապ չունի Դոնեցկի տանկերի ու զորագնդերի հետ: Նույնը կարելի է ասել ֆաշիզմի համար: Դա գոյություն ունի Ռուսաստանում, բայց իշխանություններն ասում են, որ մենք պայքարում ենք Ուկրաինայի ֆաշիզմի դեմ: Եթե ​​մենք չկանխենք այս խելագարությունը, ապա հետևանքները բոլորիս համար ավերիչ կլինեն:

Newsweek Պուտինը տեղաշարժում է Ուկրաինայի նկատմամաբ իր դիրքորոշումը յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ, սակայն նա ֆաշիստական ​​գաղափարներ չի հռչակել…

Նեմցով. Իսկապե՞ս: Բայց նա պարզապես արհամարհում է ամբողջ համաշխարհային կարգը, բացեիբաց ասում է, որ Արևմուտքը մեզնից ավելի վատն է, չար ու թույլ: Նա ասում է, որ ուկրաինացիները չեն կարողանում պետություն կառուցել և միայն ինքը, Պուտինը, կարող է օգնել նրանց այդ հարցում: Նա խոսում է համաշխարհային կարգը վերակառուցելու անհրաժեշտության մասին, իր ազդեցության ոլորտում Ռուսաստանի առաջնայնության, արտասահմանում ռուս փոքրամասնություններին պաշտպանելու անհրաժեշտության մասին:

Կրեմլը փոքրամասնությունների, լեզվի ու մշակութային խնդիրներն օգտագործում է հարևան երկրները ներսից պայթեցնելու համար: Եվ սա ամենից սարսափելին է: Մարդիկ, ովքեր վերահսկում են Կրեմլը, համոզված են, որ իրենք ունեն այս հսկայական երկրի երջանկության բաղադրատոմսը: Նրանք հավաքել են անցյալի առավել ավտորիտար ռեժիմների մի քանի կարգախոսներ ու ինտեգրել դրանք համաշխարհային ներկա կարգում: Նրանք ամեն ինչ խառնել են և իրենց հանճարներ են համարում:

Newsweek Ռուսաստանի շատ քաղաքացիներ հասկանում են, որ կառավարությունը կարգ ու կանոն է հաստատում, կայունացնում է իրադրությունը, կա ղեկավար ու կառուցվածք: Իսկ ո՟վ է ընդդիմության առաջնորդը: Դու՟ք թե Ալեքսեյ Նավալնին, որը բանտում է:

Բորիս Նեմցով -Ես ընդդիմադիր Միացյալ Ժողովրդավարականի առաջնորդներից  մեկն եմ: Մեր շարքերում կան շատ համարձակ ու խարիզմատիկ մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր տեսակետներ և քաղաքական դիրքորոշումներ: Բայց բոլորս համաձայն ենք, որ պետք է փոփոխություն լինի, վերականգնվի ժողովրդավարությունը, այս հիմարներն էլ հեռացվեն իշխանությունից: Կառավարությունը երբեմն մեզ ղեկավարում է բուլդոզերի նման: Ալեքսեյ Նավալնուն բանտ են նստացրել (Մոսկվայի մետրոյում թռուցիկներ բաժանելու համար), որպեսզի նրան մեկուսացնեն բողոքի ակցիաներից: Բայց Ուկրաինայի Մայդանն էլ չուներ մեկ առաջնորդ, իսկ նրանք, ովքեր հավակնում էին դրան, ամբողջ ժամանակ վիճաբանում էին: Անձերը կարևոր չեն: Ամենակարևորը մեծ փոփոխության և Ռուսաստանի նորացման գաղափարն է:

Newsweek Լինելով ընդդիմություն, դուք չունեք լրատվամիջոցներ, այսպիսով, նաև մեծ լսարան: Դուք փողոց եք դուրս գալիս և զբաղեցնում եք Ռուսաստանի թշնամիների հինգերորդ սյունակը, ձեզ համարում են ամերիկյան գործակալներ ու խնդիրներ ստեղծողներ: Պուտինն ասում է, որ ռուսական մայդան չի լինի: Ինչպե՟ս եք մտադիր հաղթել:

Բորիս Նեմցով -Մենք իրատես ենք: Ճիշտ է, իշխանությունը մեզ վաղուց է թշնամի պիտակել: Հետևաբար, շատ ռուսների համար մենք թշնամիներ ենք, դավաճաններ: Նույնիսկ իմ ամենահամարձակ ծրագրերում չեմ փորձել Մոսկվայում մայդան կազմակերպել:

Վլադիմիր Պուտինը Յանուկովիչ չի: Տարիներ շարունակ նա պատրաստել է իրեն իր սեփական ժողովրդի դեմ պայքարելու համար, եթե ժողովուրդը կփորձի իր դեմ ոտքի կանգնել: Նա ունի հզոր անվտանգության ծառայություն, հիմա էլ` այս մոլեռանդ զինված ոստիկաններին: Յուրաքանչյուր խոշոր բողոքի ակցիա կարող է հեշտությամբ խեղդվել արյան մեջ: Չնայած դրան, մենք կփորձենք:

NewsweekՌուսները ուկրաինացիներ չեն, թվում է, թե նրանք շատ հեռու են փլուզման պահից:

Բորիս ՆեմցովՀետևաբար, առաջին հերթին մենք պետք է կենտրոնանանք նրանց վրա, ովքեր արդեն համոզված են: Երթերն ացկացնում ենք, որպեսզի հաշվենք մեր շարքերը, համոզվենք, որ ոչ թե մարդկանց խումբ ենք, այլ` իրական ուժ: Այսօր Ռուսաստանում փողոց դուրս գալը մեծ քաջություն է պահանջում: Մի համարձակ, ակտիվ մարդուց ավելի մեծ սպասելիքներ կան, քան այն մեկից, որը հարմարվողականության կամ վախի պատճառով ոչինչ չի անում: Սա միայն սկիզբն է: Գուցե հետո կկարողանանք մեր մարդիկ ունենալ Մոսկվայի քաղաքային իշխանությունում: Մայրաքաղաքում մենք ավելի շատ պատրաստված քաղաքացիներ ունենք, որոնք կարող են իշխանություններին դեմ խոսել: Նույնիսկ մի քանի տեղը քաղաքային խորհրդում հաջողություն կհամարվի, քանի որ կխախտի մոնոլիտ իշխանությունը:

Newsweek Սրանք բավականին մինիմալիստական ​​նպատակներ են, իսկ դուք անձամբ ասել եք, որ ժամանակը կարճ է:

Բորիս Նեմցով -Ժամանակն այժմ աշխատում է ավելի արագ: Տնտեսական ճգնաժամը կարագացնի քաղաքական գործընթացները Ռուսաստանում: Շատ ռուսներ են աջակցում Պուտինին, քանի որ վերջին մի քանի տարիներին նա բարելավել է նրանց կենսամակարդակը: Բայց ռուսները հիմար չեն, ինչպես շատերն են կարծում Արևմուտքում:

Մեծ թվով թոշակառուներ, աշխատողներ և պաշտոնատար անձինք երբեք չեն հավատա կայսերական քարոզչությանը, թույլ չեն տա Պուտինին խաբել իրենց, եթե իհարկե, նրանց ապրելակերպը հանկարծ չլավանա: Նրանք չեն մտածում, թե այս բարգավաճումն ինչպես է ստացվել:

Նույնիսկ եթե նրանք գիտեին, որ իրենց կենսամակարդակի բարելավումը պայմանավորված է նավթի բարձր գներով, մտածում էին, որ դա շատ լավ է: Նրանք չեն մտածում, որ իրենց կյանքը ավելի լավը կլիներ, եթե նավթի պաշարները ճիշտ կառավարվեին ու ներդրումներ արվեին, այլ ոչ թե գողացվեին: Այժմ, երբ պարզվում է, որ կենսաթոշակը կամ աշխատավարձը բավարար չէ ծայրը ծայրին հասցնելու համար, մարդիկ սկսում են արթնանալ:

NewsweekԵվ պետք է դադարեցնե՟լ մեղադրել Արևմուտքին իրենց կենսամակարդակի վատթարացման համար:

Բորիս Նեմցով -Այո, այսօր նրանք մեղադրում են Արևմուտքին, բողոքում են պատժամիջոցների դեմ, սակայն նրանք սկսում են հասկանալ, որ իրական պատճառները տարբեր են կառավարության ներկայացրածից: Արևմուտքը հանդես է գալիս ողջամտորեն, և արդարացիորեն նրբանկատ է: Այն պետք է զսպի ռուսական ագրեսիան Ուկրաինայում: Ճգնաժամը Ռուսաստանում ոչ թե պատժամիջոցների, այլ Պուտինի խելացնորության հետևանք է: Նա անմիջապես սկսեց այսպես կոչված պատասխան պատժամիջոցներ ցուցադրել: Իսկ ո՟վ պատժեց: Մենք, ռուսներս: Բացի այդ նա ապացուցեց, որ իր հզոր երկիրը չի կարողանում արտադրել հիմնական բաներ: Պուտինն, ինքը ցույց է տալիս, որ կայսրը հագուստ չունի: Բայց ես գիտեմ, որ նա չի շեղվի այդ ուղղուց: Նա հանգիստ չի թողնի Ուկրաինային, հետ չի կանգնի լրացուցիչ պատժամիջոցների պատճառով: Նա ավելի շատ միլիարդներ կծախսի բանակի, ոստիկանության ու իր անվտանգության վրա, քանի որ հասկանում է, որ չի կարողանալու զսպել գնաճը, իսկ աճող գները կառաջացնեն ժողովրդի զայրույթը:

Newsweek Տնտեսական ճգնաժամը Գերմանիայում Հիտլերին իշխանության բերեց, բայց Պուտինը արդեն ունի իշխանություն:

Բորիս Նեմցով -Նա կարող է պարզապես այն կորցնել: Այս դեպքում կարևորվում է այլընտրանքային տարբերակը, այլ գաղափար Ռուսաստանի համար: Մեր գաղափարներից մեկը ժողովրդավարական ու բաց Ռուսաստանն է: Երկիր, որն իր ժողովրդի ու հարևանների նկատմամաբ բանդիտական ​​մեթոդների չի դիմում: Սակայն, ինչպես նշեցի, ռուսական ֆաշիզմը հիբրիդ է, իսկ հիբրիդները չափազանց դիմացկուն են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment