Հիշելով Ռոքֆելլերին

Հոդվածի առանցքում

  • Ռոքֆելլերի խելագարեցնող հարստության բանաձևը նրանում էր, որ նրան հետաքրքիր չէր այն, ինչը չէր կարող անել, այլ թե ինչպես կարող էր անել այն, ինչ ուզում էր։
  • Թրումանի և Ռուզվելտի աշխատակազմերում Ռոքֆելլերը բարձր պաշտոն է զբաղեցրել և ստիպված եղել դեմոկրատ դառնալ, բայց նա լիբերալ չէր, այլ «խնդիր լուծող»:
  • Ռոքֆելլերը ամբողջ կյանքում ուզում էր նախագահ դառնալ, բայց ընտրություններին իր պահվածքի պատճառով, Սպիտակ Տունը նրա համար անհասանելի էր:

Ուշադրությանն արժանի

Նելսոն Ռոքֆելլերը, ապագան ազգային հաջորդականության պրիզմայով դիտելով, հիշեցնում է հետպատերազմյան մեքենայի մասին. ցամաքային զբոսանավ` պոչային թիակներով, ինչը ժամանակային գլուխգործոց էր: Նա, այնուամենայնիվ, շարունակում էր մնալ ուսուցանելի:

Ռիչարդ Նորթոն Սմիթը, իր ամբողջ տաղանդի և աշխատասիրության հետ մեկտեղ, չէր կարող ենթադրել, որ 14 տարի առաջ գրված աշխատությունը` «Իր սեփական կանոններով. Նելսոն Ռոքֆելլերի կյանքը», կբացահայտի նախագահական արշավի որոշ մանրամասներ, որոնք ցույց են տալիս այսօրվա երկկուսակցական դինամիկան:

Նկարագրելով «դերվիշի էներգիան», «պայծար քմծիծաղը» և «փարավոնյան նախագծերի» նկատմամբ հակումը` Սմիթը նշում է, որ Ռոքֆելլերի հարստությունը խելագարեցնող էր:

«Ինձ հետաքրքիր չէ այն, ինչը ես չեմ կարող անել: Ինձ հետաքրքիր է, թե ինչպես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ»- ասում էր Ռոքֆելլերը:

Նախագահներ Հարրի Թրումանը և Ֆրանկլին Ռուզվելտը, որոնց աշխատակազմերում Ռոքֆելլերը բարձր պաշտոն է զբաղեցրել, ստիպեցին նրան դեմոկրատ դառնալ: Նրա խորհրդականներից մեկը նշում է.  «Նա լիբերալ չէր. նա խնդիր լուծող էր»: Ռոքֆելլերը պնդում էր. «Չկա խնդիր, որը չի կարող չլուծվել»: Այսպիսով, մասնագետների կարծիքով` նա լիբերալ էր:

Նրա կենսագրության հեղինակը նշում է, որ Ռոքֆելլերը թողնում էր մի մարդու տպավորություն «ով ավելի շատ միտք ուներ, քան համոզմունք»:

Լինդոն Ջոհնսոնի նման, ով նույնպես ծնվել էր 1908 թ., Ռոքֆելլերը, լինելով երիտասարդ, զգաց  պատերազմյան շրջանի Վաշինգտոնի մոբիլիզացումը ազգային արտադրողականության նկատմամբ: Ինչպես Ջոհնսոնը, այնպես էլ Ռոքֆելլերը, թյուր կարծիք ձևավորեցին այն մասին, որ ազատ հասարակությունը խաղաղ ժամանակահատվածում կարող է և պետք է իրականացնի ընտրյալների տարբաժանում, ինչպես 1941-1945 թթ. ԱՄՆ-ի կողմից իրականացված գարնիզոնային պետությունը: 1964 թ. նախագահական քարոզարշավի շրջանակներում Ջոհնսոնը բացականչեց. «Մենք կիսում ենք շատ հետաքրքրություններ, սակայն դեմ ենք հզորագույն քիչ բաներին»: Ռոքֆելլերի գլխավոր օգնականներից մեկն ասել է, որ նա լուծումներ էր փնտրում շուրջն իրականցվող խնդիրների համար:

Սմիթի խոսքերով` Ռոքֆելլերը չափազանց զբաղված էր կասկածներ հաշվի առնելու համար: Նա չափազանց շուտ խառնաշփոթի մատնվող անձնավորություն էր, որ ծախսերն արդարացնելու համար բարձրաձայնում էր ճգնաժամերի մասին:

1960, 1964 և 1968 թթ.-ին, երբ Ռոքֆելլերն առաջադրվեց, որպես Հանրապետականների թեկնածու, նա ուներ ֆինանսական մեծ հզորություն և սակավ քաղաքական փորձ: Փորձը ցույց տվեց, որ փողը ավելի քիչ նշանակություն ունեցավ, քան նվիրվածությունը: 1964թ. Սմիթը նկատեց. «Մինչև օրվա առաջին կես իրենց հերոսի անունը Կալիֆորնիայի ընտրացուցակի առաջին տեղում տեսնելու համար, Բարրի Գոլդուոթերի 40.000 կամավորները հավաքեցին 4 անգամ ավել ձայն, քան անհրաժեշտ էր: Իսկ Ռոքֆելլերի թիմին պահանջվեց մեկ ամիս»:

Սմիթը, որ ժամանակին պարտություն էր կրել Ռոքֆելլերից և դրանից հետո երբեք ուշքի չեկավ, ամեն ինչ արեց , որ 1964թ.-ի ընտրություններում Ռոքֆելլերին վարկաբեկի:  Սմիթը նշում է, որ այն ժամանակ, երբ Ռոքֆելլերը քարոզում էր Կալիֆոռնիայի ընտրողներին մերժել Գոլդուոթերի ենթադրյալ ծայրահեղականությունը, Ռոքֆլլերի կազմակերպած ցույցերը խոչընդոտում էին Գոլդուոթերի հանդիպումները ժողովրդի հետ: Ցույցերի ժամանակ «Գոլդուոթեր` ֆաշիզմի ատրճանակ Արևմուտքում» բովանդակությամբ պաստառներ էին լինում: Չափավորության դրսևորում էր:

Որքան 1964թ. ընտրությունը մոտենում էր, այնքան Ռոքֆելլերը ձգտում էր համախմբել «Արևելյան իշխանական ուժերին»` պատասխանելով. «ընկերս, դու նայում ես դրան: Ես այն եմ, ինչ մնացել է»:

1912թ. մեկ այլ չափազանց հիպերկինեթիկ նյույորքցի Թեոդոր Ռուզվելտը փորձեց խանգարել Հանրապետականների նախագահական թեկնածուին`Ուիլյամ Հովարդ Թաֆթին: Եթե Ռուզվելտը հաջողության հասներ, ԱՄՆ-ն այսօր հավանաբար երկու առաջադեմ կուսակցություն կունենար:

Ռոքֆելլերը նման էր Դարթմուտի մեկ այլ շրջանավարտի` Դանիել Վեբստերին:

Սմիթի խոսքերով` նա ամբողջ կյանքի ընթացքում ուզում էր նախագահ դառնալ, բայց ընտրություններին իր պահվածքի պատճառով, Սպիտակ Տունը նրա համար անհասանելի էր դառնում: Լիբերալիզմով ու կրքամոլությամբ այլասերված` նա այնպիսին չէր, ինչպես նկարագրել էր ընկերներից մեկը. «Նա կնախընտրեր լինել Նելսոն Ռոքֆելլերը, քան թե նախագահը»: Սմիթն էլ ասել էր. «ընտրությունն անգամ անիմաստ էր»:

Արվեստի գործերի հավաքածուների հանդեպ Ռոքֆելլերի անառողջ հետաքրքրությունը ստիպում է Սմիթին մտածել, որ նա հիասթափված արվեսագետ է, որի համար իշխանությունը ստեղծագործական պահանջները բավարարելու միջոց է։

Նյու Յորքում տեղի ունեցածը ցույց տվեց, թե ինչ կարող է պատահել, երբ քաղաքական գործիչը հասարակությանը վերաբերվում է, որպես մարմարի կտորի. կարելի է հղկել, ինչպես կցանկանա:

Նյու Յորքի հետպատերազմյան լավագույն քաղաքապետ Հյու Քերին փրկեց երկիրը և իր մեծագույն քաղաքը վարկային ճգնաժամից: Նրան կտակ թողեցին Ռոքֆեքլլերը` 14 տարիների ընթացքում քառապատիկ աճած ծախսերով և Ջոն Լինդսեյը, որի ծախսերը էլ ավելի շատ էին:  «Ես շամպայն էի խմում,- ասում էր Ռոքֆելլերը,- իսկ Հյուն վերապրուկ ստացավ»:       Նյու Յորքը, որը հայտնի է, որպես «Excelsior», այսինքն մշտապես դեպի վեր գնացող, այս տարի կարող է ԱՄՆ-ում 4-րդը դառնալ բնակչության թվով` իրենից առաջ թողնելով Կալիֆորնիան, Տեխասը և Ֆլորիդան: Այս երեք նահագները 1950թ.-ին զիջու՞մ էին Նյու Յորքին: «Excelsior»: Դա այնքան էլ այդպես չէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment