Հնագետների կարծիքով, Նազարեթում գտնված տունը կարող է Հիսուսի մանկության ապաստարանը լինել

Հնագետների կարծիքով, Նազարեթում գտնված տունը կարող է Հիսուսի մանկության ապաստարանը լինել

Հոդվածի առանցքում

  • Բրիտանացի հնագետի խոսքով, Նազարեթի (Իսրայել) մենաստաններից մեկի մոտակայքում առաջին դարին թվագրվող գտված տունը հնարավոր է` եղել է Հիսուսի մանկության ապաստարանը: University of Reading-ի և Նազարեթի Հնագիտական ծրագրի պրոֆեսոր Քեն Դարքը պնդում է, որ թեև ապացույցներ չկան այն մասին, որ Հիսուսն ապրել է այս տանը, այնուամենայնիվ, դա հնարավոր է:
  • Դարքի հնագիտական պեղումները համապատասխանում են 600-ական թվականներին գրված De Locis Sanctis (սուրբ վայրերին վերաբերող) տեքստին, որտեղ ներկայացված է Ֆրանկիշ եպիսկոպոսի՝ դեպի Նազարեթ ուխտագնացներիի հոսքին վերաբերող մանրամասները:
  • Դարքի պեղումները տեղ են գտել «Աստվածաշնչյան հնագիտական մեկնաբանություն» ամսագրում՝ «Արդյո՞ք հայտնաբերվել է Քրիստոսի տունը» սադրիչ վերնագիրը կրող հոդվածում: «Հիմնվելով հնագիտական պեղումների վրա՝ անհնար է ասել, թե իրականում այդ տանն ապրել է Քրիստոսը, թե ոչ: Միևնույն ժամանակ այդ փաստին հակասող հիմքեր էլ չկան»,-նշել է Դարքը Jerusalem Post-ին տված հարցազրույցում:

Ուշադրությանն արժանի

Բրիտանացի հնագետի խոսքով, Նազարեթի (Իսրայել) մենաստաններից մեկի մոտակայքում առաջին դարին թվագրվող գտված տունը հնարավոր է` եղել է Հիսուսի մանկության ապաստարանը:

University of Reading-ի և Նազարեթի Հնագիտական ծրագրի պրոֆեսոր Քեն Դարքը պնդում է, որ թեև ապացույցներ չկան այն մասին, որ Հիսուսն ապրել է այս տանը, այնուամենայնիվ, դա հնարավոր է:

Ըստ Աստվածաշնչի՝ Հիսուսը, նախքան իր հայրենի հողը լքելն ու աշխարհում հրաշագործություններ անելն ու քարոզչություն տարածելը, ապրել է Նազարեթում: Ավելի ուշ նա վերադարձել է քարոզելու, որտեղ էլ արժանացել է համաքաղաքացիների ընդդիմությանը, ովքեր նրան ժայռից նետելու փորձ են կատարել:

Նազարեթն այսօր բացառապես արաբական 60.000 բնակչություն ունեցող քաղաք է, որի մեծամասնությունը մուսուլման է: 2006 թվականին Դարքը և նրա խումբը «Նազարեթի Քույրեր» մենաստանի շրջակայքում սկսեցին Աստվածաշնչյան հնագիտական պեղումները: Այնուհետև նրանք բացահայտեցին առաջին դարին թվագրվող ամբողջական դռներով և պատուհաններով ժայռափոր տուն:

«Միշտ էլ դժվար է հնագիտական ապացույցները յուրահատուկ մարդկանց հետ կապելը»,- The Huffington Post-ին էլփոստով պատմել է Դարքը: Նա օգտագործել է ավանդական հնագիտական մեթոդները՝ Նազարեթում գտնված տունը և նրան հարող բյուզանդական եկեղեցին թվագրելու համար, որը դարեր առաջ գրավել էր ուխտագնացների ուշադրությունը:

Դարքի հնագիտական պեղումները համապատասխանում են  600-ական թվականներին գրված De Locis Sanctis (սուրբ վայրերին վերաբերող) տեքստին, որտեղ ներկայացված է Ֆրանկիշ եպիսկոպոսի՝ դեպի Նազարեթ ուխտագնացներիի հոսքին վերաբերող մանրամասները:

The Jerusalem Post-ը քաղաքում կառուցված եկեղեցու մասին գրել է՝ «որտեղ ժամանակին տունն է եղել, որում Տերը սնվել է մանկության տարիներին»:

Դարքը համաձայնում է բյուզանդացիների այն տեսակետին, ըստ որի, Հիսուսն ապրել է այդ տանը: «Քանի որ այս տունը թվագրվում է առաջին դարին, հնարավոր է, որ բյուզանդացիները իրավացի են եղել և այստեղ ապրել է Քրիստոսը, սակայն մենք ապացույցներ չունենք ասելու ՝ արդյոք դա այդպես է, թե ոչ»,-բացատրում է Դարքը: Նա նաև հայտանաբերել է քարե արկղեր, որոնք բացահայտում են հրեա ընտանիքի այստեղ ապրելու հավանականությունը:

Դարքի պեղումները տեղ են գտել «Աստվածաշնչյան հնագիտական մեկնաբանություն»  ամսագրում՝  «Արդյո՞ք հայտնաբերվել է Քրիստոսի տունը» սադրիչ վերնագիրը կրող հոդվածում: «Հիմնվելով հնագիտական պեղումների վրա՝ անհնար է ասել, թե իրականում այդ տանն ապրել է Քրիստոսը, թե ոչ: Միևնույն ժամանակ այդ փաստին հակասող հիմքեր էլ չկան»,-նշել է Դարքը Jerusalem Post-ին տված հարցազրույցում:

Ըստ Աստվածաշնչյան Հնագիտական Կազմակերպության՝ այս տեսակետը հայտնի է դեռևս 1880-ականներից, սակայն պրոֆեսիոնալ հնագետների կողմից չէր հետազոտվել մինչև 2006 թվականը՝ Նազարեթում Հնագիտական ծրագրի մեկնարկը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment