Նազարբաևի հրաժարականը․ նոր շրջափուլ Ղազախստանում

Նազարբաևի հրաժարականը․ նոր շրջափուլ Ղազախստանում

Հոդվածի առանցքում

  • Նազարբաևը Կենտրոնական Ասիայի խորհրդային վերջին ինքնակալն է, որտեղ 1989-1991թթ. տեղական կոմունիստական կուսակցության քարտուղարներն առանց հասարակական ցնցումների դառնում էին պետությունների ղեկավարներ: Ռուսական կոմունիզմը, բնականաբար, իր տեղը զիջում էր տարբեր առաջնորդների ազգայնական դիկտատուրային՝ ցմահ կառավարելու կարգավիճակով և  անհատականացված սահմանադրություններով:

Ուշադրությանն արժանի

 

Կենտրոնական Ասիայի վերջին նախկին խորհրդային ինքնակալը գրեթե 30 տարի անընդմեջ ղեկավարելուց հետո, թողնում է իշխանությունը: Սենատի ներկայիս նախագահ Քասիմ Տոկաևըը նրա տեղն է զբաղեցնում: Կրոնների և հանդուրժողականության քարտեզը:

Մարտի 19-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռուստատեսությամբ ազգին հղած իր ուղերձում հրաժարական տվեց: 29 տարի գրեթե բացարձակ իշխանությունից հետո, 79-ամյա նախագահի հեռանալն անսպասելի էր ու ցնցող, քանի որ նա, ըստ երևույթին, ունի լավ առողջություն և չունի քաղաքական ընդդիմություն: 2015-ին ձայների  98% -ով նա հինգերորդ անգամ նախագահ ընտրվեց:

Նազարբաևը Կենտրոնական Ասիայի խորհրդային վերջին ինքնակալն է, որտեղ 1989-1991թթ. տեղական կոմունիստական կուսակցության քարտուղարներն առանց հասարակական ցնցումների դառնում էին պետությունների ղեկավարներ: Ռուսական կոմունիզմը, բնականաբար, իր տեղը զիջում էր տարբեր առաջնորդների ազգայնական դիկտատուրային՝ ցմահ կառավարելու կարգավիճակով և  անհատականացված սահմանադրություններով:

Ադրբեջանում գործող նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնավարում է 2003 թվականից՝ նախագահության չորրորդ ժամկետը, 1993 թվականից մինչև 2003 թվականն էլ նախագահել է նրա հայրը՝ Հեյդար Ալիևը:

Ուզբեկստանում նախագահ Իսլամ Քարիմովը նախագահել է 1991 թվականից մինչև մահ՝ 2016 թ.-ը: Նրան փոխարինեց Շավկաթ Միրզիյոևը:

Նույն պատմությունն է Թուրքմենստանում, որտեղ Սափարմուրադ Նիյազովը իշխանության մնաց 1990-ից մինչև 2006 թվականը: Նիյազովի անսպասելի մահից հետո նրան փոխարինեց նախագահի հավատարիմ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը:

Տաջիկստանում Էմոմալի Ռահմոնն աշխատում է 1993 թվականից:

Ղրղզստանում քաղաքական դաշտը մի քիչ ավելի աշխույժ է:

Նախկին խորհրդային միակ եվրոպական երկիրը, որը նման է Կենտրոնական Ասիայի սուլթանություններին, Բելառուսն է: «Հայրենիքի կնքահայր» Ալեքսանդր Լուկաշենկոն իշխում է 1994 թ.-ից և դիմադրում է «Ռուսական աշխարհի» ամենաարևմտյան երկիրը «միաձուլելու» Մոսկվայի փորձերին:

Սակայն Նազարբաևը ցմահ պահպանում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը քոչվորների և տափաստանային երկրում, որը Ռուսաստանում հին ասպետների՝  «կազակների» (kozaki / kazaki) հայրենիքն էր: Նա շարունակում է մնալ նաև իշխող Նուր Օթան կուսակցության քարտուղարը: Սենատի նախագահ Քասիմ Տոկաևը նշանակվել է երկրի ղեկավար:

Հեռուստատեսային ուղերձում տարեց նախագահը հայտարարեց ներկա փոփոխություններին իր անզորության մասին: «Ես և իմ սերունդն այս երկրում արել ենք այն, ինչ կարողացել ենք, արդյունքները ձեր աչքի առաջ են: Աշխարհը փոխվում է, նոր սերունդներն են գալիս և հիմա նրանք պետք է փորձեն ամեն ինչ ավելի լավ անել»:

Ղազախստանն այս 30 տարիների ընթացքում բարգավաճեց իր բնական և նավթային ռեսուրսների շնորհիվ, որոնց առավելությունները ժամանակի ընթացքում դարձել են  բավական անորոշ և տնտեսական ճգնաժամն իրեն զգացնել է տալիս:

Ինչպես նախկին խորհրդային Միության մյուս նախագահները, Նազարբաևն էլ իր իշխանությունն արդարացնելու համար շահարկեց կրոնական տրամադրությունները: Նրա դեպքում, ճնշող մահմեդական երկիրը դարձավ բոլոր կրոնների միջև հանդուրժողականության ու բարեկամության օրինակ: Շարունակելով վերջին խորհրդային քարտուղար, 88-ամյա Միխայիլ Գորբաչովի սինկրետիստական գիծը, Ղազախստանը հյուրընկալեց աշխարհի էկումենիկ և միջկրոնական հանդիպումները, հանդես գալով որպես միջնորդ Արևմուտքի ու Արևելքի կրոնների միջև: Երկրում կա մի ուժեղ ռուսական ուղղափառ փոքրամասնություն, ինչպես նաև կաթոլիկ համայնքներ Աստանայում, Կարագանդայում և Ալմաթիում: Դրանք ձևավորել են հիմնականում լեհական և գերմանական ծագումով քաղաքացիները, որոնց Ասիա էին աքսորել Ստալինի ժամանակ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment