Նազարբաևը հրաժարվում է նախագահությունից, բայց ոչ իշխանությունից Ղազախստանում

Նազարբաևը հրաժարվում է նախագահությունից, բայց ոչ իշխանությունից Ղազախստանում

Հոդվածի առանցքում

  • ՝Չնայած Ղազախստանում իշխանության առաջին փոխանցումը միջազգային խաղացողների մոտ լուրջ հարցեր է առաջացրել, ղազախ պաշտոնյաները ջանք չեն խնայում վստահեցնելու, որ հրաժարականով Աստանայում քաղաքականության կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում և Նազարբաևը հետագայում էլ շարունակելու է կարևոր դեր խաղալ: Երեքշաբթի արած հայտարարությունից հետո Նազարբաևն առաջինը զանգահարել է Պուտինին: Սպասվում է, որ Տոկաևն էլ Ղազախստանի արտաքին քաղաքականությանը կանրադառնա նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

Ուշադրությանն արժանի

 

Երկարամյա ավտոկրատի ցնցող հրաժարականով մեկնարկում է անթափանց իրավահաջորդության գործընթացը:

Ղազախստանի առաջին և միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեքշաբթի հրաժարական տվեց `ավարտելով իր մոտ 30 տարվա ղեկավարությունը 18 մլն բնակիչ ունեցող, նավթով հարուստ Կենտրոնական Ասիայի երկրում և դրեց ոչ թափանցիկ իրավահաջորդության գործընթացի հիմքը:

Երկրին ուղղված երկար ու նախապես տեսագրված հեռուստատեսային ուղերձում,  որը ներառել էր Նազարբաևի երկարատև պաշտոնավարման ժամկետը, 78-ամյա նախագահն ասաց, որ հրաժարականի որոշումն ընդունելը հեշտ չէր»:

«Մենք Ղազախստանը դրեցինք քարտեզի վրա, որտեղ այդպիսի երկիր երբեք չէր եղել», – ասաց Նազարբաևը: «Իմ ապագա խնդիրն է աջակցել իշխանության եկող առաջնորդների նոր սերնդին,  կշարունակեն երկրում տեղի ունեցող փոփոխությունները»:

Իր խոսքում Նազարբաևն ակնարկեց, որ պաշտոնից հեռանալը չի նշանակում իշխանությունից հրաժարում:

Ծերացող առաջնորդը, որը Ղազախստանը ղեկավարել է 1989 թվականից, երբ այն դեռ Խորհրդային Միության կազմում էր, հայտարարել է, որ Սենատի խոսնակ և Նազարբաևի վստահելի քաղաքական դաշնակից Քասիմ Ժոմարտ Տոկաևը կստանձնի նախագահի պարտականությունները մինչև 2020 թվականի նոր ընտրությունները: Նազարբաևը, որը կրում է «ազգի առաջնորդ» տիտղոսը և իրեն կոչում է երկրի հիմնադիր հայրը, անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված հաջողություններին, մասնավորապես Խորհրդային Միության փլուզման ընթացքում ստեղծված տնտեսական ու աշխարհաքաղաքական քաոսը հաղթահարելուն, Ղազախստանը միջազգային հանրության անդամ դարձնելու փաստին:

Թեև Նազարբաևը ժառանգությունը թողնում է որպես հմուտ պետական գործիչ, որը զգուշորեն հավասարակշռում էր հարաբերությունները գերտերությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ և Կենտրոնական-ասիական երկրում կենսամակարդակի բարձրացում էր տեսնում, նրա հրաժարականը տեղի ունեցավ տնտեսական լճացման և ինքնիշխան կառավարման դեմ աճող դժգոհության ֆոնին:

Փետրվարին մի բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ մի քանի երեխայի մահը, որոնց ծնողներն այդ ժամանակ աշխատում էին գիշերային հերթափոխում, դարձավ երկրում տարածված կոռուպցիայի և տնտեսական հնարավորությունների թուլացման դեմ հանրային բողոքի պատճառ: Մեծացող ճնշումը հանգեցրեց նրան, որ Նազարբաևը հրապարակայնորեն կշտամբեց իր կառավարությանը, իսկ փետրվարի վերջին այն լուծարեց, որպեսզի կանխի իշխանության հանդեպ աճող հասարակության դժգոհությունը:

Հայտարարելով իր հրաժարականի մասին, Նազարբաևը, կարծես, նորից հայտնվում է Ղազախստանի ներքին կյանքի անորոշ ապագայի հարցով հանրության բողոքի առաջ:

«Այսօր մի ժամանակաշրջան է փակվում Ղազախստանի համար», – ասում է Գլազգոյի համալսարանի Կենտրոնական Ասիայի մասնագետ Լուկա Անչեսկին: «Պարզ էր, որ Ղազախստանը մտել էր քաղաքական լճացման անդառնալի շրջան, որտեղ ամեն մի իմաստալից որոշում հետաձգվում էր մինչև նազարբաևյան ժամանակաշրջանի ավարտը»:

Ըստ Անչեսկիի, նախագահի պաշտոնից հեռանալով, Նազարբաևը կարող է կարևոր դեր խաղալ իր հետևորդի որոշման հարցում, հատկապես հաշվի առնելով լիազորությունների շարքը, որը նա կշարունակի կատարել և կուլիսների ետևում գործընթացի կառավարումը: Սա նշանակում է, որ Նազարբաևը կարող է զգալի դեր խաղալ Ղազախստանի ապագայի, հատկապես արտաքին քաղաքականության հարցում, որտեղ նա ռազմավարական աշխատանքային հարաբերություններ է պահպանում երկրի հզոր հարևանների ղեկավարների`Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Նազարբաևը լավ հարաբերություններ ունի նաև Վաշինգտոնի հետ, 2018 թ. հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան հրավիրել էր Սպիտակ տուն:

«Ես չեմ կարծում, որ համակարգը կվերափոխվի», – ասում է Անչեսկին: «Ղազախստանը ավտորիտարության անկման անխուսափելի շրջանում է: Էլիտայի ուշադրության կենտրոնում կլինի իշխանության համախմբումը, այլ ոչ թե երկրի ազատականացումը կամ բարեփոխումը»:

Նազարբաևը՝ հովիվի որդին, իր ճանապարհն անցել է կոմունիստական ​​կուսակցության միջով և 1980-ական թվականներին,  երբ երկիրը Խորհրդային Միության մասն էր և ղեկավարվում էր հերոնտոկրատիայի կողմից, դարձավ քաղաքականության մեջ բարձրացող աստղ: 1991թ.-ից լինելով նորանկախ Ղազախստանի առաջնորդ, նա կարողացավ հաջողությամբ հաղթահարել երիտասարդ պետությանը սպառնացող մի շարք ճգնաժամեր: Նոր երկիրն իր տարածքով աշխարհի իններորդ խոշոր պետությունն էր և հարուստ էր նավթի պաշարներով: Սակայն Ղազախստանը ժառանգել էր նաև Խորհրդային Միության միջուկային զենքի հսկայական պաշարը: Նազարբաևը օգնեց ամրապնդել Ղազախստանի անկախությունը, ԱՄՆ-ի օժանդակությամբ միջուկային պաշարները տեղափոխելով Ռուսաստան: Իսկ հետո մի շարք խոշոր էներգետիկ գործարքներ կնքեց Chevron-ի, Mobil- ի և այլ կորպորացիաների հետ, որոնք օգնեցին կառուցել Արևմուտք տանող խողովակաշարերը:

«Երբ հետադարձ հայացք ես գցում, ակնհայտ է դառնում, որ Խորհրդային Միության փլուզումից հետո նա իշխանություն ստանձնած առաջնորդներից ամենահմուտն էր», – ասում է Ուիլյամ Քորնին՝ 1992-1995թթ. Ղազախստանում ԱՄՆ առաջին դեսպանը: «Նա մեծ լեգիտիմություն ստացավ ապամիջուկայնացման շնորհիվ և դա խելացի ձև էր ստիպել մյուսներին հարգելու Ղազախստանի անկախությունը»:

Միջազգային խիստ լանդշաֆտով տեղաշարժվելը լինելու է հաջորդ նախագահի առաջնահերթությունը: Նա պետք է ապավինի Նազարբաևին՝ իր նոր դերում Ղազախստանի հարևանների հետ գործ ունենալու համար:

«Չկա որոշակի մեկը, ով նախագահելու է երկիրը, բայց ով էլ ընտրվի, պետք է փորձ ունենա միջազգային գործերում», ասել է Քորնին: «Դա պետք է լինի մեկը, ով կունենա կարգավիճակ ու հմտություն Պուտինի և Սիի հետ բանակցելու համար»:

Ղազախստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը`Մոսկվայի գլխավորած ռազմական բլոկին: Աստանան իրեն դրսևորել է նաև որպես Սիի ստորագրած Գոտի և Ճանապարհ նախաձեռնության անբաժանելի մասը: Ղազախստանը պահպանում է ամուր հարաբերություններն ինչպես Մոսկվայի, այնպես էլ Պեկինի հետ, չնայած վերջին տարիներին երկու երկրների ռևանշիստական ու ազգայնական արտաքին քաղաքականությանը: Վերլուծաբանները նշում են, որ երկու երկրները ուշադիր կհետևեն, որպեսզի համոզվեն, որ Ղազախստանը շարունակում է շարժվել առաջ:

Չնայած Մոսկվայի հետ սերտ համագործակցությանը, Նազարբաևը երբեմն անկախություն է ցուցադրել ռուսական ճնշումներին: Աստանան ձեռնպահ մնաց Միավորված ազգերի կազմակերպությունում քվեարկության ժամանակ Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելուն և դիմակայեց Եվրասիական տնտեսական միությունը քաղաքական դաշինքի վերածելու Մոսկվայի փորձերին: Ղազախստանը դժվար դրության մեջ է եղել նաև Պեկինի հետ հարաբերություններում, քանի որ տասնյակ հազարավոր էթնիկ ղազախներ հայտնվել են հարևան Չինաստանի Սինցզյան նահանգում ստեղծված կալանավորների խոշոր ճամբարում, երկրում էլ հասունանում է հակաչինական տրամադրությունը: Ղազախստանի պաշտոնյաները փորձել են ազատել որոշ կալանավորներին, միաժամանակ հետապնդել և ձերբակալել են հայտնի ակտիվիստներին, որոնք փաստաթղթեր են հավաքել Չինաստանի ճամբարային համակարգի մասին:

Չնայած Ղազախստանում իշխանության առաջին փոխանցումը միջազգային խաղացողների մոտ լուրջ հարցեր է առաջացրել, ղազախ պաշտոնյաները ջանք չեն խնայում վստահեցնելու, որ հրաժարականով Աստանայում քաղաքականության կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում և Նազարբաևը հետագայում էլ շարունակելու է կարևոր դեր խաղալ: Երեքշաբթի արած հայտարարությունից հետո Նազարբաևն առաջինը զանգահարել է Պուտինին: Սպասվում է, որ Տոկաևն էլ Ղազախստանի արտաքին քաղաքականությանը կանրադառնա նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

«Նազարբաևը վստահելի ու հեղինակավոր անձն էր Ղազախստանի կոշտ հարևանների համար», – ասել է Ստրոնսկին, ոը ներկայում Քարնեգի հիմնադրամի խաղաղության կենտրոնի Կենտրոնական Ասիայի հարցով փորձագետ է: «Խնդիրն այն է, թե ինչ տեղի կունենա, երբ նա հեռանա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment