Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու քայլ է անում

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու քայլ է անում

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը ձգտում է արգելափակել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ: Բայց ուկրաինական ռադան վավերացրել է որոշումը:
  • Ռուսաստանը ռազմական ու ֆինանսական աջակցություն է ցույց տալիս արևելյան Ուկրաինայի ռուսամետ անջատողականներին: Ուկրաինայի գործերին միջամտելով՝ Պուտինը վերջին փորձն է անում խափանել նախկին խորհրդային հանրապետությունների միացումը արևմտյան ռազմական դաշինքին:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի հրաժարվեց երկրի արտադաշինքային կարգավիճակից և ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված քայլ արեց, ինչը Ռուսաստանը ձգտում է արգելափակել:

Փոփոխությունը հաստատվել է մեծամասնությամբ՝ ձայների 303 կողմ, 9 դեմ հարաբերությամբ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմիկինը քվեարկությունից առաջ հայտարարել է , որ այդ քայլն ընդգծել է դեպի Արևմուտք շրջվելու իր երկրի վճռականությունը: «Դա կհանգեցնի ինտեգրմանը եվրոպական և եվրատլանտյան տարածքներին», – ասել է նա մայրաքաղաք Կիևում:

Նախկին խորհրդային հանրապետությունը մի ժամանակ հետևում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսին, սակայն 2010-ին,  հարևան Ռուսաստանի ճնշմամբ ընդունեց արտադաշինքային կարգավիճակը, որն արգելում է միանալ ռազմական դաշինքիներին:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնից հեռացվեց փետրվարին, երբ սկսվեցին նրա ռուսամետ քաղաքականության դեմ բողոքի ցույցերը: Բողոքը վերածվեց բռնության, ինչը ստիպեց  Յանուկովիչին փախչել Ռուսաստան:

Մայիսին նրան փոխարինեց արևմտամետ  Պյոտր Պորոշենկոն, որը երեքշաբթի քվեարկություն անցկացրեց: Պորոշենկոն անցած ամիս կոչ է արել ուժը կորցրած ճանաչել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, որը չկարողացավ  երաշխավորել երկրի անվտանգությունը, հայտնում է Կիև Փոստ թերթը:

Անցյալ տարվա մարտին ռուսական զորքերը մտան  Ուկրաինայի Ղրիմի թերակղզի, որից հետո Ռուսաստանն այն բռնակցեց: Ռուսաստանը նաև ռազմական ու ֆինանսական աջակցություն է ցույց տալիս արևելյան Ուկրաինայի ռուսամետ անջատողականներին: Ուկրաինայի գործերին միջամտելով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին փորձն է անում խափանել սահմանակից նախկին խորհրդային հանրապետությունների միացումը  արևմտյան ռազմական դաշինքին:

Հատուկենտ մարտական գործողությունները արևելյան Ուկրաինայում շարունակվում են, չնայած անջատողականների և ուկրաինական ազգային զորքերի միջև ձեռք բերված փխրուն զինադադարին: Պորոշենկոն  արևելյան տարածաշրջանին տվել է ավելի շատ ինքնավարություն, քանի որ  մտադիր է վերջնական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել:Հակամարտությունը լուծելու անկարողությունը կարող է բարդացնել Ուկրաինայի ջանքերը  ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջները կատարելու հարցում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակից դուրս գալու ծրագիրն «անարդյունավետ է», -հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Դա  միայն շիկացնում է առճակատումը և ստեղծում է պատրանք, որ  Ուկրաինայի խորը ներքին ճգնաժամը հնարավոր է լուծել այսպիսի օրենքներով», – ասել է նա:

ՆԱՏՕ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ կազմակերպության «դուռը բաց է» Ուկրաինայի համար: «Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե այդպիսի խնդրանք ներկայացնի, իրականացնի չափանիշները և հավատարիմ լինի անհրաժեշտ սկզբունքներին»-, ասված է հայտարարության մեջ: «Եթե Ուկրաինան որոշի դիմում ներկայացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, մենք կգնահատենք նրա պատրաստակամությունը և դաշինքին կմիանա մյուս թեկնածուների նման»:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի իր ֆեյսբուքում գրել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Ուկրաինան կդառնա Ռուսաստանի պոտենցիալ ռազմական հակառակորդը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment