ՆԱՏՕ-ն վախենում է, որ Ռուսաստանը կարող է վերահսկել Սեւծովյան տարածաշրջանը

Հոդվածի առանցքում

  • ՆԱՏՕ-ի հրամանատարը ահազնագել է, որ ռուսական զորքերը սպառնում են ներպուժել Ուկրաինա։
  • 2014 թ. ընթացքում Դաշինքը կանխել է ռուսական կողմի օդային տարածքի խախտումների 100 փորձ։
  • Սպիտակ տունը չի բացառում Ուկրաինային զենքով օգնելու տարբերակը։
  • Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի օրակարգում չէ:

Ուշադրությանն արժանի

Ըստ՝ Դավիթ Ֆրենսիսի

Նոյեմբերի 26. 2014 – 02:10 PM

ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու ռազմականացումը կարող է հանգեցնել նրան, որ Մոսկվան կվերահսկի ամբողջ տարածաշրջանը։

«Մենք շատ մտահոգված են Ղրիմի ռազմականացմամբ: Մենք մտահոգված ենք, որ Ղրիմում տեղադրվող կառույցները կազդեն գրեթե ամբողջ Սեւ ծովի տարածաշրջանի վրա»,- ասել է ԱՄՆ եվրոպական ուժերի եւ ՆԱՏՕ-ի բարձրագույն դաշնակցային խորհրդի հրամանատար, օդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Կիևում` Ուկրաինայի ղեկավարների հետ հանդիպումից հետո:

Բրիդլավը զգուշացրել է, որ Ուկրաինայի սահմանին տեղակայված ռուսական զորքերը կարող են ներխուժել Ուկրաինա: «Ռուսական զորքերը, որոնք արդեն Ուկրաինայում են, պատրաստում են, զինում, աջակցում, օգնում ռուսամետ անջատողական ուժերին», – ասել է նա:

«Այս միջազգային սահմանը լիովին բաց է, այն  բաց վերահսկում են ռուսական ուժերրը` նոր ուժերի, մատակարարման, փողի, զինյալների ազատ տեղաշարժի համար»,- ավելացրել է Բրիդլավը:

Ռուսաստանը հերքում է, որ իր զորքերը Ուկրաինայում են, չնայած բազմաթիվ զեկույցների, որ իրենք խախտել են Ուկրաինայի հետ սահմանը եւ աջակցում են այնտեղ անջատողականներին:

Բրիդլավը ավելացրել է, որ ռուսական ռազմական ոտնձգությունները ՆԱՏՕ-ի անդամների օդային տարածքի, ինչպես նաեւ ինքնաթիռների թիվը, որոնք ներգրավված են այդ ոտնձգություններում, աճում է:

Ըստ ՆԱՏՕ-ի՝ 2014 թ. ընթացքում դաշինքը կանխել է ռուսական օդանավերի սահմանային խախտումների ավելի քան 100 փորձեր, ի տարբերություն 2013 թ.-ի, երբ դրանց թիվը կազմում էր երեք փորձ:

«Թիվն ու օրինակները աճել են ավելի քան երեք անգամ ` համեմատած նրա հետ, ինչ  տեսել ենք նախկինում», – ասաց Բրիդլավը,- «Բացի այդ, մենք տեսնում ենք, որ փոխվել է որոշ չվերթներին մասնակցող ինքնաթիռների թիվը: Եթե նախկինում թռնում էին մեկ կամ երկու ինքնաթիռներ,  հիմա տեսնում ենք խմբեր»:

Բրիդլավի մեկնաբանությունները նախորդել էին Եվրոպայում ԱՄՆ բանակի գլխավոր հրամանատար գեներալ- լեյտենանտ Բեն Հոջեսի արած մեկնաբանություններին, ուր մանրամասներ էին տրամադրվում Atlantic Resolve գործողության մասին, որը ստուգում էր Արեւելյան Եվրոպայում ռուսական ագրեսիայի հետ կապված ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրը:

Այն ներառում է նաև 4000-ոց արագ արձագանքման զորամիավորման ստեղծում, որն ազատ մուտք կունենա Արեւելյան Եվրոպայում տեղակայված մատակարարման կառույցներին:

Շատ ամերիկացի օրենսդիրներ կոչ են արել Սպիտակ տանը զինել Ուկրաինային, որի վերաբերյալ Ռուսաստանը նախազգուշացրել է, որ դա զգալիորեն կսրի ճգնաժամը:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկենը վերջերս հայտարարել է, որ Սպիտակ տունը չի բացառում զինման տարբերակը:

Ուկրաինային զենքով օգնելու հնարավորության վերաբերյալ՝  Բրիդլավը ասել է, որ բոլոր տարբերակները քննարկվում են: «Մենք պատրաստվում ենք օգնել Ուկրաինային մեծացնելու իր ռազմական կարողությունները եւ հնարավորությունները՝ ԱՄՆ-ի եւ եվրոպական հրամանատարության հետ կապի միջոցով», – ասել է նա, հավելելով, որ դա կստիպի նրանց ավելի շատ փոխգործակցել մեր ուժերի հետ:

Միակ տարբերակը, որը օրակարգում չէ, Ուկրաինայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին:

Ավելի վաղ այս շաբաթ, Ուկրաինայի նախագահ Պյոտրո Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը հանրաքվե կանցկացնի այս տասնամյակի վերջում` Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ: Սակայն, երեքշաբթի օրը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը:

«Ուկրաինայի անդամությունը ՆԱՏՕ-ին այս պահին օրակարգում չէ», – ասել է Bloomberg գործակալությանը Մերկելի ղեկավարած Քրիստոնյա դեմոկրատական միության պարլամենտական մեծամասնության ղեկավար Մայքլ Գրոսսե-Բրոյեմերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment