ՆԱՏՕ-ն պատրաստ է ընդլայնվել դեպի այն երկրներ, որոնք դիտարկվում են որպես մարտադաշտ Ռուսասատնի և Արևմուտքի միջև
Հոդվածի առանցքում
- Ռուսաստանը վաղուց արդեն դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք, այդ թվում նաև Բալկաններ: Հյուսիսային Մակեդոնիայի հարևան Մոնտենեգրոն միացել է ՆԱՏՕ-ին 2016 թվականին, իսկ երկրի ղեկավարությունը մեղադրել Ռուսաստանին ` վարչապետին սպանելու փորձ կատարելու մեջ, որպեսզի կանխի ՆԱՏՕ-ի անդամակցությունը:
Ուշադրությանն արժանի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ)՝ Արևմտյան ռազմական դաշինքը, երկար ժամանակ դիտարկվում է որպես թշնամի Ռուսաստանի կողմից: Այն պատրաստ է բացել իր դռները Հյուսիսային Մակեդոնիայի առջև, որը համարվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առանցքային մարտադաշտ:
Ստոլտենբերգը պաշտոնական այցով ժամանեց փոքր բալկանյան երկիր և հավաստիացրեց, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունը «ավելի մեծ անվտանգության և բարգավաճման կհանգեցնի Հյուսիսային Մակեդոնիայի բոլոր բնակիչների համար»: ՆԱՏՕ-ի 29 անդամ երկրների դեսպանները ուղեկցում էին Ստոլտենբերգին՝ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության գործընթացի և անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով:
Ռուսաստանը վաղուց արդեն դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք, այդ թվում նաև Բալկաններ: Հյուսիսային Մակեդոնիայի հարևան Մոնտենեգրոն միացել է ՆԱՏՕ-ին 2016 թվականին, իսկ երկրի ղեկավարությունը մեղադրել Ռուսաստանին ` վարչապետին սպանելու փորձ կատարելու մեջ, որպեսզի կանխի ՆԱՏՕ-ի անդամակցությունը:
Ռուսաստանին մեղադրել են նաև Հունաստանը և Հյուսիսային Մակեդոնիան միջամտելու փորձի մեջ՝ Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունը կանխելու համար: Հունաստանը մի քանի ռուս դիվանագետներ հեռացրեց, մեղադրանքով, թե իբր նրանք փորձում էին կաշառել քաղաքական գործիչներին անվան հետ կապված խնդրի օրինագծին ընդդիմանալու համար:
Ռուսաստանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կխոչընդոտի Բալկանյան տարածաշրջանին: Սակայն որոշ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանը փորձում է հենց այնպես անել, որպեսզի կանխվի արևմտյան դաշինքի հետագա ընդլայնումը:
Երկուշաբթի Ստոլտենբերգը հանդես եկավ վարչապետ Զաևի կողքին կանգնած մամուլի առջև և խոստացավ աջակցել Հյուսիսային Մակեդոնիայի բռնած ուղուն դեպի ՆԱՏՕ:
«Կարևոր է չգցել բարեփոխումների տեմպը, քանի որ պատրաստվում եք լիարժեք անդամակցությանը, և մենք կշարունակենք աջակցել ձեզ այս ճանապարհին», – ասել է Ստոլտենբերգը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ