ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը. Բալթիկ ծովում զորավարժություններն ու հակավարժությունները

ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը. Բալթիկ ծովում զորավարժություններն ու հակավարժությունները

Հոդվածի առանցքում

  • Ամեն անգամ, երբ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացրել Բալթիկ ծովում, Ռուսաստանի գործողությունները հետին պլան են մղվել: Սակայն, հիմնականում, Ղրիմի թերակղզու  բռնակցումից հետո, դաշինքը հատուկ ուշադրություն է դարձնում իր արևելյան թևին: ՆԱՏՕ-ն դա ցույցադրում է պաշտպանելով Բալթյան երեք հանրապետություններին` Էստոնիային, Լատվիային և Լիտվային:

Ուշադրությանն արժանի

 

ՆԱՏՕն այս օրերին գործում է Բալթիկ ծովում, ինչպես դա արվել է նախկինում: Ի?նչն է նոր. զորավարժանքը ղեկավարում է ԱՄՆ ռազմածովային 2-րդ նավատորմի հրամանատարությունը, որն առանցքային  ուժ էր սառը պատերազմի ժամանակաշրջանում: Ռուսաստանը հակավարժանք է անցկացնում:

Ամեն անգամ, երբ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացրել Բալթիկ ծովում, Ռուսաստանի գործողությունները հետին պլան են մղվել: Սակայն, հիմնականում, Ղրիմի թերակղզու  բռնակցումից հետո, դաշինքը հատուկ ուշադրություն է դարձնում իր արևելյան թևին: ՆԱՏՕ-ն դա ցույցադրում է պաշտպանելով Բալթյան երեք հանրապետություններին` Էստոնիային, Լատվիային և Լիտվային: Երեքն էլ նախկին խորհրդային հանրապետություններ են: Վերջին տարիներին Բալթիկ ծովում միջադեպեր են եղել, երբ  ՆԱՏՕ-ի օդաչուները կանգնեցրել են կամ ուղեկցել ռուսական ռազմական ինքնաթիռները:

«Ռուսաստանը բալթյան ազգ է և մենք հարգում ենք դա», – DW- ին հայտնել է ԱՄՆ-ի 2-րդ նավատորմի փոխծովակալ և հրամանատար Էնդրյու Լյուիսը: «Այնուամենայնիվ, Բալթիկ ծովն ու նրա օդային տարածությունը միջազգային տարածքներ են և մենք իրավունք ունենք դրանք օգտագործել միջազգային չափանիշներին համապատասխան»:

ԱՄՆ նոր նավատորմի առաջին եվրոպական տեղակայումը

Այս անգամ ԱՄՆ  2-րդ նավատորմն է պատասխանատու  ՆԱՏՕ-ի ամենամյա  ռազմածովային BALTOPS  զորավարժությունների համար, որը շարունակվելու է մինչև հունիսի 21-ը: Վարժանքն իրականացվում է ավելի քան 40 տարի: ՆԱՏՕ-ի տվյալով, մասնակցում է 16 երկիր, ինչպես նաև սահմանակից պետություններ Շվեդիան և Ֆինլանդիան: Ընդհանուր առմամբ ներգրավված է մոտ 8 600 զինվոր, 50 նավ, երկու սուզանավ, 40 ինքնաթիռ ու մեկ ուղղաթիռ կրող, որն ուղեկցում է Խուան Կառլոս I- ին` իսպանական նավատորմի առաջատարին:  Ըստ ՆԱՏՕ-ի, զորավարժություններում ներառված է օդային պաշտպանություն, ականների և սուզանավերի ոչնչացման արձագանք ու պաշտպանություն «թշնամու նավերի» հարձակումներից:

Վարժանքի տևողությունը նախորդ տարիների հետ համեմատած նույնն է,  անսովոր է 2-րդ նավատորմի մասնակցությունը: Նավատորմը հայտնի է դարձել սառը պատերազմի ժամանակ մի քանի գործողություններով, այդ թվում շրջափակումով` Կուբայի հրթիռային ճգնաժամի ընթացքում: 2011 թ. 2-րդ նավատորմը ցրեցին, քանի որ Օբամայի վարչակազմը համարեց, որ Ռուսաստանից վտանգը շատ փոքր է:

Նավատորմը վերածնվեց 2018 թվականին` ի պատասխան «Ատլանտյան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմածովային ուժերի ակտիվության»: BALTOPS- ը Եվրոպայում ԱՄՆ-ի նոր նավատորմի առաջին տեղակայումն է: «2-րդ նավատորմը վերակազմավորվեց որպես անվտանգության գլոբալ փոփոխության պատասխան», – ասաց Լյուիսը: «Դա ինչ-որ երկրի պատճառով չէր»: Նա ավելացրեց, որ «կան համաշխարհային  մրցակիցներ, որոնց թվում Ռուսաստանն է ու Չինաստանը»:

Ռուսաստանը նավերի վրա հրթիռային հարվածներ է մարզում

Մոսկվայի արձագանքը BALTOPS- ին հիշեցնում է սառը պատերազմի ժամանակաշրջանը: Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկրներից ժամանած զինվորները զորավարժություններն անցկացրել են Էստոնիայի Սաարեմաա կղզում: Նույն օրը ռուսական նավատորմը վարժանքներ է իրականացրել Բալթիկ ծովում «թշնամու» սուզանավը խորտակելու թեմայով: Կալինինգրադում էլ իրականացվել են հրթիռային հարվածներ  «թշնամու» նավերի ուղղությամբ: Այնուամենայնիվ, ռուսական կողմից  յոթ ռազմանավի ներգրավվածությունը զգալիորեն քիչ է:

Ռուսական տվյալներով, արդեն մեկ միջադեպ է եղել: Երկուշաբթի ռուսական «Su-27» կործանիչը արգելել է Բալթիկ ծովի վրայով ԱՄՆ-ի և Շվեդիայի հետախուզական ինքնաթիռների թռիչքը:

Փոխծովակալ Լյուիսը չի բացառել Հյուսիսատլանտյան շրջանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր «փոխադարձ գործողությունը», սակայն հույս է հայտնել, որ կլինի «պրոֆեսիոնալ կառավարում»:

«Մենք ակնկալում ենք զսպվածություն և խաղաղ գոյակցություն», – ասել է նա:

ԱՄՆը հայտարարում է Արկտիկայի նկատմամբ իր հետաքրքրության մասին

Սա, ըստ երևույթին, վերաբերում է Արկտիկայի տարածաշրջանին, որի նկատմամբ Ռուսաստանը ներկայացնում է պահանջներ և ընդլայնում է իր զինված ուժերը:

Արկտիկան այն շրջանն է, որին ԱՄՆ-ն այնքան է ծանոթ,  ինչքան Ռուսաստանը կամ Նորվեգիան, ասել է Լյուիսը` հավելելով, որ իրենք ցանկանում են ապահովել, որ այդ տարածքում միջազգային ծովային օրենքը չվիճարկվի:

Հոդվածի բնօրինակն՝  այստեղ

 

Write a comment