ՆԱՏՕ-ն դեմ չէ, բայց ինչո՞ւ Վրաստանն այդպես էլ չի միանում կառույցին

ՆԱՏՕ-ն դեմ չէ, բայց ինչո՞ւ Վրաստանն այդպես էլ չի միանում կառույցին

Հոդվածի առանցքում

  • Կարծում եմ, որ վրացիները հիասթափված են և դրա իրավունքն ունեն, քանի որ տարիներ շարունակ նրանց ասում են, որ կընդունեն դաշինք, բայց դա դեռ տեղի չի ունեցել: Իսկ սա այն է, ինչ ուզում են ռուսները: Այնպես որ կա որոշակի հիասթափություն, բայց Վրաստանի ռազմական, քաղաքական, ակադեմիական շրջանակներում առաջնորդները, որոնց հետ խոսել եմ, համոզված են, որ դա վերջիվերջո տեղի կունենա: Այնպես որ ես էլ եմ համոզված: Ուղղակի կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե դա հնարավորինս շուտ տեղի ունենա:

Ուշադրությանն արժանի

 

Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ ռուսական ուժերը ներխուժել են Վրաստան և օկուպացրել Աբխազիան և Հարավային Օսեթիան: Եվ արդեն ավելի քան տասը տարի է, ինչ ՆԱՏՕ-ն համաձայնել է, որ Վրաստանը միանա դաշինքին: 2011-ին Վրաստանը դարձավ «հայցվոր (ասպիրանտ) երկիր» և դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ:

Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրներից 350 զինծառայողներ Թբիլիսի մոտակայքում սկսեցին զորավարժություն, որն ավարտվեց ուրբաթ:

Գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատարն և փորձագետ Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում: Նա պատմել է, թե ինչպիսին է տեսնում ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժության ապագան և տարածաշրջանի անվտանգությունը՝ ռուսական գործոնով:

Վրաստանում անցկացված այս զորավարժություններով ՆԱՏՕ-ն կարծես մտնում է արջի բույնը: Ինչու:

Գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջես – Մենք, իհարկե, չենք մտնում արջի բույնը, մենք աշխատում ենք մի երկրի հետ, որը մեր կողքին էր Աֆղանստանում և մեր տարիների գործընկերն է և սա անդամակցության ճանապարհն է: Վրաստանի տարածքի 20 տոկոսը դեռ օկուպացված է Ռուսաստանի կողմից, թեև տասը տարի առաջ ռուսներն ասացին, որ կհեռանան: Այնպես որ, ես չեմ համաձայնի ձեր ձևակերպմանը, թե մենք արջի բույնն ենք մտնում:

Ավելի քան տասը տարի առաջ ՆԱՏՕ-ն համաձայնեց, որ Վրաստանն անդամակցի դաշինքին: Բայց դա դեռ տեղի չի ունեցել: Ինչո՞ւ:

Կարծում եմ, հավանաբար, կան մի քանի պատճառներ: Իմ անձնական կարծիքով, Վրաստանը հենց հիմա պետք է անդամակցի դաշինքին: Նրանց ապացուցելու բան չի մնացել, բայց դաշինքի մի քանի անդամներ այդ կարծիքին չեն, քանի որ ռուսական ուժերը դեռ օկուպացիայի տակ են պահում Վրաստանի տարածքի 20 տոկոսը: Արդյունքում, ստացվում է, որ այդ անդամները Ռուսաստանին վետոյի իրավունք են տալիս, իսկ դա ճիշտ չէ: Վստահ եմ, որ Ռուսաստանը հարգում է ուժը և եթե դաշինքն ուժեղ է ու Վրաստանն էլ դրա կազմում լինի, չեմ կարծում, որ Ռուսաստանն այսպես կգործի, քանի որ վերջին բանը, որ նրանք ուզում են, ՆԱՏՕ-ի հետ կոնֆլիկտն է:

Ի՞նչ եք լսել վրացիներից ապագայի մասին նրանց հույսերի և վախերի մասով: ՆԱՏՕ-ին անդամակցությունը նրանք դիտարկո՞ւմ են որպես Ռուսաստանից պաշտպանվելու միջոց:

Կարծում եմ, որ վրացիները հիասթափված են և դրա իրավունքն ունեն, քանի որ տարիներ շարունակ նրանց ասում են, որ կընդունեն դաշինք, բայց դա դեռ տեղի չի ունեցել: Իսկ սա այն է, ինչ ուզում են ռուսները: Այնպես որ կա որոշակի հիասթափություն, բայց Վրաստանի ռազմական, քաղաքական, ակադեմիական շրջանակներում առաջնորդները, որոնց հետ խոսել եմ, համոզված են, որ դա վերջիվերջո տեղի կունենա: Այնպես որ ես էլ եմ համոզված: Ուղղակի կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե դա հնարավորինս շուտ տեղի ունենա:

Ինչպես գիտեք, շատ մարդիկ ասում են, որ ՆԱՏՕ-ում հարաբերությունները խզված են և թուլացած նախագահ Թրամփի պատճառով: Ձեր կարծի՞քը:

Պետք է ասեմ, որ հիասթափված եմ, քանի որ այն ձևը, որով իմ  նախագահը վարվում է դաշնակիցների  հետ, ճիշտ չէ: Նկատի ունեմ, որ, օրինակ Գերմանիան արդյոք պետք է անի ավելին կառույցի համար, քան Արևմտյան Եվրոպայի մյուս երկրները: Իհարկե, նրանք բոլորը դա պետք է անեն: Բոլոր նախագահներն են սա ասել, բայց կարծում եմ, որ սա ասելու ավելի ճիշտ ձևեր կան: Երբ նախագահը ԵՄ-ն անվանում է ԱՄՆ թշնամի, դա նվեր է ՌԴ նախագահի համար ու նաև Չինաստանի նախագահի համար:

 

Արդար լինելու համար, պետք է ասել, որ Թրամփի նախագահությունից հետո այն ամենը ինչ նախագահ Օբաման էր խոստացել դաշինքին, կատարվեց: Թրամփի ադմինիստրացիան կատարեց Օբամայի խոստումները: Կարծում եմ, սա պետք է հիշել: Պարզապես ճիշտ չէ, երբ նա հրապարակային է քննադատում դաշինքի կարևորագույն անդամներին:

Դուք կարծում եք, որ Վրաստանը պետք է միանա ՆԱՏՕ-ին: Կարծո՞ւմ եք ամերիկացիները պատրաստ են մեռնել Վրաստանի համար, եթե ռուսական տանկերը հարձակվեն:

Վրացիներն ամերիկացիների հետ սպանվել են Աֆղանստանում: Երբ մտածում ենք, թե ինչ են արել վրացիները և ինչպես է ԱՄՆ ավանդաբար սիրում նման փոքր երկրներին, որոնք ունեն պայքարելու ոգի և պատրաստ են անել այն ամենն ինչ անհրաժեշտ է իրենց անկախության համար, կարծում եմ, ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանին, մասնավորապես Կոնգրեսում: Այնպես որ կարծում եմ, դա ընդհանրապես խնդիր չէ: Այժմ ժամանակն է, որ քաղհասարակությունը բացատրի քաղաքացիներին, ինչպես բոլոր երկրներում, թե ինչու ենք մենք անում այն, ինչ անում ենք, և որ բոլորիս հաղթանակը կլինի ունենալ կոլեկտիվ անվտանգություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment