ՆԱՏՕ-ն նորից իր ուժեղ աջակցությունն է ցույց տալիս Վրաստանին

ՆԱՏՕ-ն նորից իր ուժեղ աջակցությունն է ցույց տալիս Վրաստանին

Հոդվածի առանցքում

  • Վրացական բանակի դահլիճում բացման արարողության ժամանակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին հայտարարեց, որ 2019-ի զորավարժությունները «կուժեղացնեն Վրաստանի ինքնապաշտպանական հնարավորությունները և դրանք ուղղված չեն մեկ այլ ժողովրդի դեմ»: Այս կերպ նա փորձեց մեղմել Ռուսաստանի նյարդայնությունը, պայմանավորված Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի հետագա մերձեցմամբ: LANDCOM-ի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Ջոն Թոմսոն III- ը և ՆԱՏՕ-ի JFTC -ի հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Լադիսլավ Յունգը նույնպես մասնակցել են Թբիլիսիում անցկացվող զորավարժություններին ու դրանց հետ կապված մյուս արարողություններին:

Ուշադրությանն արժանի

 

Վրաստանը և Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ-ն) մարտի 18-29-ը Ուսումնական և գնահատման կենտրոնի (JTEC)հետ համատեղ անցկացրեցին ՆԱՏՕ-Վրաստան Զորավարժություններ 2019-ը`համակարգչային օժանդակություն / հրամանատարական զորավարժություններ (CAX / CPX): Վրացական JTEC-ին հիմնված է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Կրծանիսի ազգային ուսումնական կենտրոնում: Այս տարի ՆԱՏՕ-Վրաստան ուսումնավարժանքներին մասնակցում էին Դաշինքի անդամ 24 երկրների և գործընկեր պետությունների 343 աշխատակիցներ: Զինվորական ստորաբաժանումները և քաղաքացիական մասնագետները ժամանել էին Ալբանիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Չեխիայից (CZ), Դանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, մասնակցել է նաև Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, Վրաստանն ու Շվեդիան:

ՆԱՏՕ-ի Վրաստան-2019 զորավարժությունները կազմակերպվում են (անցյալ տարվանից) ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթի շրջանակներում: 14 պաշտպանական ներուժի ստեղծման նախաձեռնությունների շարքը Թբիլիսին և դաշինքը համաձայնեցրել էին Ուելսի (2014) և Վարշավայի (2016 ) գագաթաժողովների ժամանակ: Այս շարքի առաջին զորավարժությունները անցկացվել են 2016 թվականին և ներգրավել են 14 դաշնակից ու գործընկեր պետություններ: Բրիգադի մակարդակի զորավարժությունները ծրագրել է ՆԱՏՕ-ի Դաշնակից Հրամանատարության Տրանսֆորմացիան (ACT), իրականացնում է Վրաստանի Գլխավոր շտաբը՝ ՆԱՏՕ-ի Ցամաքային հրամանատարության (LANDCOM) և Համատեղ զորքերի ուսուցման կենտրոնի (JFTC) ուղղորդմամբ:

Վրացական բանակի դահլիճում բացման արարողության ժամանակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին հայտարարեց, որ 2019-ի զորավարժությունները «կուժեղացնեն Վրաստանի ինքնապաշտպանական հնարավորությունները և դրանք ուղղված չեն մեկ այլ ժողովրդի դեմ»: Այս կերպ նա փորձեց մեղմել Ռուսաստանի նյարդայնությունը, պայմանավորված Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի հետագա մերձեցմամբ: LANDCOM-ի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Ջոն Թոմսոն III- ը և ՆԱՏՕ-ի JFTC -ի հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Լադիսլավ Յունգը նույնպես մասնակցել են Թբիլիսիում անցկացվող զորավարժություններին ու դրանց հետ կապված մյուս արարողություններին:

Զորավարժությունների ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդգծել է, որ ՆԱՏՕ-Վրաստան 2019-ի զորավարժությունները «Վրաստանի համար կարևոր  են և մեծ նշանակություն ունեն ՆԱՏՕ-Վրաստան ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդման գործում»: Իր հերթին «Արսենալ» ռազմաքաղաքական վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին կարծում է, որ ընթացիկ զորավարժությունները շատ առումներով «յուրահատուկ» են, քանի որ նախանշում են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ուրվագիծը: Ալադաշվիլիի խոսքերով, 2018 թվականին և նախորդ տարիներին Վրաստանում անցկացվել են մի քանի զորավարժություններ, այդ թվում, Noble Partner-ն ու Agile Spirit-ը, որոնց մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ավելի քան 3000 զինծառայող: Ալադաշվիլին նաև ընդգծել է, որ 2019-ի մարտի 26-ին ՆԱՏՕ-Վրաստան ձևաչափով անցկացված վերջին զորավարժություններում  «առաջին անգամ Վրաստանի Գլխավոր շտաբին հանձնարարվել է առաջնորդել բազմազգ ճգնաժամային արձագանքը: Դա նաև առաջին զորավարժությունն է, որը ներգրավել է ՆԱՏՕ-ի ծրագրավորման գործընթացները սկզբից մինչև վերջ», – նշել է նա: «Չափազանց կարևոր է, որ Վրաստանի Գլխավոր շտաբը փորձ ձեռք բերի առաջնորդելով Վրաստանի տարածքում անցկացվող ճգնաժամի արձագանքման բազմազգ զորավարժությունները»: Դրանք նաև խիստ կարևոր են, քանի որ ստուգեցին [մասնակցող զինված ուժերի] ունակությունը V-կետի հետ կապ չունեցող ճգնաժամերին արձագանքելու հարցում», – ընդգծեց նա:

Ալադաշվիլին կարծում է, որ թեև Վրաստանը մինչ օրս չի ստացել դաշինքի անդամակցության հրավերը, վրացական տարածքում զորավարժությունների անցկացումը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են Հարավային Կովկասի այս երկրին տրամադրել անվտանգության երաշխիքներ Ռուսաստանի կողմից հետագա ագրեսիայի դեպքում: Այս տեսակետը հաստատվում է զորավարժություններում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բարձր մակարդակով, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական ու ռազմական ղեկավարների հայտարարություններով:

Մարտի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը այցելեց Վրաստան՝ համատեղ զորավարժություններին հետևելու համար: Ստոլտենբերգը նշել է. «Այս գործընթացը ցույց է տալիս, թե ինչպես են ՆԱՏՕ-ն և Վրաստանը խորացնում համագործակցությունը: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, որը համագործակցում է Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համար: Վրաստանը դաշինքի անդամ չէ, բայց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելության խոշոր մասնակից է, նպաստում է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին: Անցյալ ամռանը Բրյուսելում դաշինքի ղեկավարները վերահաստատեցին 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ »: Ավելին, մարտի 27-28-ը Վրաստան այցելեցին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները, այն համարվում է Դաշինքի բարձրագույն ռազմական և պաշտպանական հարցերով գլխավոր խորհրդատվական մարմինը: Ռազմական կոմիտեի նախագահ, ավիացիայի մարշալ Սթյուարտ Փիչը նշել է, որ Վրաստանը «ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է և դաշինքի ղեկավարած գործողությունների ու առաքելությունների աջակիցը»: Նա շարունակել է. «Մի քանի տարի է վրացական զորքերը ՆԱՏՕ-ի կողքին են: Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց Աֆղանստանում Վճռական աջակցություն առաքելության խոշորագույն դոնորն է», – ասել է նա: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կոչ է արել ՌԴ-ին դադարեցնել Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը, ուժերը դուրս բերել այդ շրջաններից (Ցխինվալի շրջան):

Ռազմական կոմիտեի նախագահն ավելացրել է. «Ի պատասխան Սևծովյան տարածաշրջանում ՌԴ ռազմական հզորացմանը, դաշինքը ծովում ընդլայնել է համագործակցությունը Վրաստանի հետ»: Նա խոստացել է ամրապնդել գործնական համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև`նպատակ ունենալով օգնել երկրի ինքնապաշտպանությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստական աշխատանքներին»:

Թբիլիսիի քաղաքագետ Դավիթ Ավալիշվիլին համոզված է, որ նման զորավարժությունների անցկացման ՆԱՏՕ-ի հիմնական նպատակն է ոչ միայն ամրապնդել Վրաստանի հետ համագործակցությունը, այլև «զսպել Ռուսաստանին, Սևծովյան տարածաշրջանում ռազմական համագործակցության ավելի ուժեղ ենթակառուցվածք ստեղծելու միջոցով»: Ավալիշվիլին նշել է, որ ՆԱՏՕ-ի վերջին երկու գագաթնաժողովում քննարկվել է  «Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ Սևծովյան համագործակցության 28 + 2- ձևաչափի ստեղծման գաղափարը»: Եվ չնայած այն երբեք չիրականացվեց, Դաշինքի ղեկավարները չեն մոռացել այդ մասին»:

ՆԱՏՕ-Վրաստան 2019 զորավարժություններին Մոսկվան պատասխանել է գրավված Աբխազիայում և Հարավային Օսիայում հաստատած իր ռեժիմների ագրեսիվ հայտարարություններով: «Սա բաց մարտահրավեր է Աբխազիայի ազգային անվտանգությանը», – հայտարարել է Սուխումիի արտաքին գործերի նախարարությունը`հավելելով. «Մենք կոչ ենք անում Թբիլիսիին և Բրյուսելին գիտակցել իրենց ռազմական հավակնությունների նման բացահայտ ցուցադրության ապակառուցողականությունը»: Միաժամանակ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը հայտարարել է, որ ռազմական զորավարժությունները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Ռազմական կոմիտեի այցը Վրաստան, դիտարկվում են որպես Հյուսիսատլանտյան դաշինքի սադրիչ քաղաքականության շարունակություն:

Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, մինչև տարեվերջ վրացական հողում ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ կանցկացվեն ավելի լայնամասշտաբ զորավարժություններ: Յուրաքանչյուր նման վարժանքը կնպաստի ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի  ավելի սերտ մերձեցմանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment