Մենք 20 տարվա ընթացքում այլ մոլորակում կյանք կգտնենք. NASA

Մենք 20 տարվա ընթացքում այլ մոլորակում  կյանք կգտնենք. NASA

Հոդվածի առանցքում

  • Արդյո՞ք այլ մոլորակներում կյանք կա: Մարդկանց այս հարցը հուզել է հազարամյակներ շարունակ և հստակ պատասխան չեն գտել: Սակայն այժմ NASA-ի մասնագետներն ասում են, որ շուտով կարող ենք բեկումնային իրադարձության ականատես լինել:
  • Աստղա­դիտակ­ներով ուսումնասիրելով՝ գիտնականները ջուր են գտել աստերոիդներում, թզուկ մոլորակներում, ինչպիսին է օրինակ Ցերեսը, որտեղ գտնվել են հսկայական ամպեր աստղերի մեջ, ինչպես նաև մեր արեգակնային համակարգի շատ մոլորակ­ներում:
  • Այս մարմինները 3 բաղադրիչ ունեն, որոնք աստղակենսաբանների կարծիքով անհրաժեշտ են կյանքի զարգացման համար՝ ջուր, էներգետիկ աղբյուր (օրինակ, հրաբխային ակտիվություն) և քիմիական տարրեր, որոնք օգտագործվում են կենսաբանական գործընթացներում, պոտենցիալ ներառում են նաև նուկլեինային թթվուտներ:
  • Վերջին ուսումնաիրությունները հաստատում են, որ եթե մտավոր կարողություններով էակները գոյություն ունեն, ապա նրանք, հավանաբար, շատ ավելի մեծ են, քան մարդիկ:

Ուշադրությանն արժանի

Արդյո՞ք այլ մոլորակներում կյանք կա: Մարդկանց այս հարցը հուզել է հազարամյակներ շարունակ և հստակ պատասխան չեն գտել: Սակայն այժմ NASA-ի մասնագետներն ասում են, որ շուտով կարող ենք բեկումնային իրադարձության ականատես լինել:

«Կարծում եմ, որ հաջորդ տասնամյակների ընթացքում  Երկրի սահմաններից դուրս գոյություն ունեցող կյանքի մասին ծանրակշիռ ապացույցներ կունենանք, վերջնական ապացույցներ կլինեն հաջորդ 10 կամ 20 տարվա ընթացքում»,-երեքշաբթի օրը  Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ, Los Angeles Times-ի համաձայն, ասել է NASA-ի գլխավոր գիտաշխատող Էլլեն Սթոֆանը:

«Հարցը միանշանակ ոչ թե «եթե» է, այլ «երբ»»,- ասում է Սթոֆանի կոլեգաներից  Ջեֆրի Նյումարկը:

Պատճառներից մեկը, որի շնորհիվ Գործակալությունն այդքան վստահ է, ջուրն է, որն անհրաժեշտ է կյանքի համար, շարունակվում է բացահայտվել նորանոր վայրերում:

Աստղա­դիտակ­ներով ուսումնասիրելով՝ գիտնականները ջուր են գտել աստերոիդներում, թզուկ մոլորակներում, ինչպիսին է օրինակ Ցերեսը, որտեղ գտնվել են հսկայական ամպեր աստղերի մեջ, ինչպես նաև մեր արեգակնային համակարգի շատ մոլորակ­ներում:

(Գիտնականներն այսօր կարծում են, որ Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի ընդերքում կամ մթնոլորտում  ջուր կա):

Համոզիչ ապացույց է նաև այն, որ ջուր կա նաև Յուպիտերի և Սատուրնի 5 սառցե լուսիններում՝ Յուպիտերի Գանիմեդ, Եվրոպա և Կալիստո և Սատուրնի Էնցելադուս ու Տիտան  արբանյակներում:

Գրեթե հստակ է այն կարծիքը, որ Էնցելադուսի և Եվրոպայի վրա, համաձայն տիեզերական ապարատների և աստղադիտակների միջոցով կատարված տարբեր չափումների, առկա են   հեղուկ օվկիանոսներ, որոնք տեղակայված  են հանքանյութեր պարունակող ժայռերի երկայնքով, և երկուսն էլ երկրաբանական տեսանկյունից ակտիվ են»,- ճեպազրույցի ժամանակ նշել է գործակալությունը:

Այս մարմինները 3 բաղադրիչ ունեն, որոնք աստղակենսաբանների կարծիքով անհրաժեշտ են կյանքի զարգացման համար՝ ջուր, էներգետիկ աղբյուր (օրինակ, հրաբխային ակտիվություն) և քիմիական տարրեր, որոնք օգտագործվում են կենսաբանական գործընթացներում, պոտենցիալ ներառում են նաև նուկլեինային թթվուտներ:

NASA-ի  Hubble աստղադիտակի տվյալները, վերջերս հնարավորություն  տվեցին մտածելու, որ Գանիմեդի վրա ևս  աղի ջրով օվկիանոս կա:

Ուսումնասիրողները ջուր են գտել նաև Մարսի բևեռային սառցային հատվածներում, իսկ մոլորակի վրա հավանաբար մի ժամանակ նաև օվկիանոս է եղել: Սառցի գոյությունը գրանցվել է նաև Լուսնի և Մերկուրիի վրա:Սթոֆանի համաձայն, գիտնականներն ակնկալում են, որ կգտնեն ոչ թե փոքրիկ կանաչ մարդուկների կամ Անկախության օրը  եկած այլմոլորակայիններից ինչ-որ վկայություն, այլ մանրէներ:

Նա ասում է, որ վերջին ուսումնաիրությունները հաստատում են, որ եթե մտավոր կարողություններով էակները գոյություն ունեն, ապա նրանք, հավանաբար, շատ ավելի մեծ են, քան մարդիկ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment