Հռոմի պապը հայ կաթոլիկների հետ «եկեղեցու նոր ուսուցիչ» կհռչակի

Հռոմի պապը հայ կաթոլիկների հետ «եկեղեցու նոր ուսուցիչ» կհռչակի

Հոդվածի առանցքում

  • Վատիկանը փետրվարին հայտարարել էր Սուրբ Գրիգոր Նարեկացուն «եկեղեցու ուսուցիչ» հռչակելու պապի որոշման մասին: Այս տիտղոսը նշանակում է, որ սրբի գրված ստեղծագործությունները կհամարվեն աստվածաբանական հիմնարար գաղափարներ:
  • Պաշտոնական Վատիկանը հայտնում է, որ Ֆրանցիսկոս պապը պատարագը կմատուցի Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս 19-րդ Թարմունիի հետ: Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ աստվածաբանության և փիլիսոփայության առաջատար դեմքերից է, նրա շատ աղոթքներ ներառված են հայկական պատարագում:
  • Շնորհելով այս տիտղոսը` Ֆրանցիսկոս պապը այս կոչումը կրող սուրբ աստվածաբանների թիվը կհասցնի 36-ի:

Ուշադրությանն արժանի

Ֆրանցիսկոս պապը 10-րդ դարի հայ վանականին կշնորհի եկեղեցու ուսուցչի տիտղոս, երբ ապրիլի 12-ին հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդների ու հավատացյալների հետ պատարագ կմատուցի:

Վատիկանը փետրվարին հայտարարել էր Սուրբ Գրիգոր Նարեկացուն «եկեղեցու ուսուցիչ» հռչակելու պապի որոշման մասին: Այս տիտղոսը նշանակում է, որ սրբի գրված ստեղծագործությունները կհամարվեն աստվածաբանական հիմնարար գաղափարներ:

Ավելի վաղ, Վատիկանը հայտարարել էր, որ պապը ապրիլի 12-ին պատարագ կմատուցի հայ համայնքի անդամների ներկայությամբ, որոնք պատրաստվում են հիշատակել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը ապրիլի 24-ին: Մոտ 1.5 միլիոն հայեր` աշխարհում այդ պահին հայերի ավելի քան կեսը, 1915-18 թվականներին Օսմանյան կասյրությունում սպանվել են, իրենց ավանդական հողերից բռնի տեղահանության ենթարկվելու ժամանակ:

Թուրքիան հերքում է Ցեղասպանության մեղադրանքը` պնդելով, որ մարդիկ մահացել են սովից և հիվանդություններից:

Պաշտոնական Վատիկանը հայտնում է, որ Ֆրանցիսկոս պապը պատարագը կմատուցի Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս 19-րդ Թարմունիի հետ: Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ աստվածաբանության և փիլիսոփայության առաջատար դեմքերից է, նրա շատ աղոթքներ ներառված են հայկական  պատարագում:

Նա ծնվել է 950 թվականին, հայկական Անձևածիք բնակավայրում, որն այժմ գտնվում է Թուրքիայում: Եկեղեցի մուտք է գործել վաղ տարիքում և դարձել եկեղեցական 25 տարեկանում: Նա եկեղեցական ամբողջ կյանքում ապրել է Նարեկում գտնվող մենաստանը և դասավանդել վանական դպրոցում:

Նրա ամենահայտնի ստեղծագործությունները ներառում են Երգ երգոցի մեկնաբանությունները և  «Մատյան Ողբերգության»-ը, որն այժմ առավել հայտնի է «Նարեկ» անվամբ:

«Նարեկ»-ը համարվում է նրա գլուխգործոցը: Այն ներառում է 95 աղոթքներ և թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով: Սուրբ Գրիգորը մահացել է Նարեկում, մոտ 1005 թվականին: Նրա հիշատակման օրը հայկական եկեղեցին նշում է հոկտեմբերի 13-ին, կաթոլիկ եկեղեցին նրան հիշում է փետրվարի 27-ին:

Շնորհելով այս տիտղոսը` Ֆրանցիսկոս պապը այս կոչումը կրող սուրբ աստվածաբանների թիվը կհասցնի 36-ի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment