Նոր Նապոլեոնյան դարաշրջանում նրա գլխարկներն ու գուլպաները իշխանության են գալիս

Նոր Նապոլեոնյան դարաշրջանում նրա գլխարկներն ու գուլպաները իշխանության են գալիս

Հոդվածի առանցքում

  • Նապոլեոնի 19 երկեղջյուր սև գլխարկներից մեկը վաճառվել է 1,9 միլիոն եվրոյով՝ դառնալով նապոլեոնյան ամենաթանկ առարկաներից մեկը:
  • Ֆրանսիական թանգարաններն իրավունք ունեն առաջինը ձեռք բերել կարևոր հայրենասիրական նշանակության առարկները, բայց Նապոլեոնի պարագայում դա չի գործում:
  • Նապոլեոնի նկատմամբ հիացմունքը համընկնում է Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհում միլիոնատերերի թվի կրկնապատկմանը:։

Ուշադրությանն արժանի

Նապոլեոնյան առարկաների փայլուն հավաքածուն դասավորվել է Փարիզի մոտակայքում գտնվող աճուրդի սրահում: Բրունո Լեդուն ասել է, որ հետաքրքրված է Նապոլեոն Բոնապարտի որդուն պատկանած մանկական հագուստներով: «Գիտեք, ես պալատ ունեմ», -ասում է պարոն Լեդուն, ում պատկանում է ոչ թե մի սովորական պալատ, այլ Նապոլեոն 2-րդի՝ Նապոլեոնի որդու պալատը, որը գտնվում է Փարիզի արվարձանում: Պարոն Լեդուն՝ Ֆրանսիայի նապոլեոնյան խոշորագույն հավաքածուներից մեկի սեփականատերը, ում պատկանում է նաև «Libération» ամսագիրը, այստեղ է եկել շաբաթ օրը, որպեսզի մասնակցի նապոլեոնյան իրերի` երբևէ անցկացված խոշորագույն աճուրդներից մեկին՝ իր ստեղծած թանգարանի համար նյութեր որոնելու: Այս աճուրդի տանը, որը գտնվում է Շատո դե Ֆոնտենբլոյի այն վայրի դիմաց, որտեղ 1814 թ. Նապոլեոնը հրաժարվեց գահից, շաբաթ և կիրակի օրերին հավաքվել են հարյուրավոր այցելուներ:

Վաճառքի են հանվել ավելի քան 1000 առարկաներ, որոնց թվում կան զենքեր, դիմանկարներ, նամակներ, կայսեր օդեկոլոնի սրվակը, դանակը, որը օգտագործվել էր Նապոլեոնի վրա հարձակումները կանխելու նպատակով, և նույնիսկ նրա գուլպաները: Այս առարկաներ հավաքածում պատկանում էր Մոնակոյի արքայական ընտանիքին, որը այժմ վաճառքի էր հանել այդ առարկաները, որպեսզի պալատի նորոգման նպատակով դրամ հայթայթի:

Այս աճուրդի հիմնական առարկաներից էր Նապոլեոնի՝ գոյություն ունեցող 19 երկեղջյուր սև գլխարկներից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ այս գլխարկը հիմնականում կրել էր Նապոլեոնի գլխավոր անասնաբույժը, որը նվեր էր ստացել տիրոջից, գլխարկը վաճառվեց 1,9 միլիոն եվրոյով կամ մոտ 2,4 միլիոն դոլարով: Այն գնեց Հրավային Կորեայի սննդամթերքի «Harim» ընկերությունը: Առաջարկված նախնական գինը կազմում էր 300000-400000 եվրո:

Նապոլեոնի ակնազարդ որսորդական հրացանը վաճառվեց 250000 եվրոյով, իսկ ոսկեջրած մահճակալը վաճառվեց 200000 եվրոյով: «Osenat» և «Binoche et Giquello» աճուրդի տները, որոնք կազմակերպել էին աճուրդը, նշում են, որ ստացվել է մոտավորապես 10 միլիոն եվրո՝ ներառյալ հարկերը:

Նապոլեոնյան առարկաների համար գները արտասավոր չէին: 2000-ական թթ. սկզբին նապոլեոնյան առարկաների արժեքը, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, կտրուկ բարձրացավ: 2007 թ. Osenat-ը ռեկորդային 6,5 միլիոն եվրոյով վաճառեց Նապոլեոնին պատկանած թանկարժեք քարերով զարդար­ված սուրը:

Այժմ, երբ մոտենում է Վաթեռլոյի ճակատամարտի 200–ամյակը, աճուրդի տներն աշխատում են բավականին «թեժ» շուկայում, վաճառքի են հանվում սովորականից շատ առարկաներ:

Անցյալ տարի Նապոլեոնի կնոջ՝ Ժոզեֆինայի ամուսնական մատանին վաճառվեց 1,2 միլիոն դոլարով: Նրանց ամուսնական պայմանագիրը հունիսին վաճառվեց ավելի քան 500000 դոլարով: Շաբաթ օրվա գլխարկի վաճառքը դարձրել է ամբողջ վաճառքի ընթացքում նապոլեոնյան ամենաթանկ առարկաներից մեկը:

Աճող գները հակադրվում են նապոլեոնյան նոր պատերազմներին, ինչը մասնավոր կոլեկցիոներները քննարկում էին գնորդների հետ, որոնք պետական թանգարանների համար էին ապրանքներ ձեռք բերելու:

Իրավաբանական տեսանկյունից ֆրանսիական թանգարաններն իրավունք ունեն առաջինը ձեռք բերել կարևոր հայրենասիրական նշանակության առարկները, որոնց համար գումարներ է հատկացնում պետական բյուջեն: Սակայն Նապոլեոնի պարագայում հասարակական կուրատորները գիտեն, որ այս արգելքը գրեթե չի գործում և կորցրել է իր կարևորությունը:

«Շատ բարդ է գներին հետևելը»,- ասում է Քրիստոֆեր Բեյելերը, որը Ֆրանսիայի թանգարանային ծառայության ներկայացուցիչն է և մասնակցում էր աճուրդին մի քանի անուններով:

Նապոլեոնը կարողացավ հաղթահարել 1789 թ. հեղափոխությանը հաջորդած խառնաշփոթը, որպեսզի 1799-1815 թթ. կառավարի երկիրը, բացի Էլբա կղզու ժամանակահատվածից: Ժամանակի ընթացքում Նապոլեոնի շուրջ անձնական առասպել է ձևավորվում, որը հատկապես ոգևորում էր հավաքածունների սեփականատերերին: Պատմության մեջ նա սովորական զինվոր սպայից հասնում է Եվրոպան նվաճած տիրակալի:

«Նապոլեոնը հանդիսանում է անձի ինքնակրթության բարձրակետ», -ասում է Էնդրյու Ռոբերտսը՝ Նապոլեոնի առավել հայտնի ինքնակենսագրություններից մեկում՝ «Նապոլեոն: Կյանքը»-ի հեղինակը: Պարոն Լեդուն, որը 500 կտոր ապրանք ունի, ներառյալ մի նշանավոր գլխարկը, այլ կերպ է ներկայացնում. «Նապոլեոնն ամերիկյան երազանքն է»:

Այս հիացմունքը համընկնում է Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհում միլիոնատերերի թվի կրկնապատկմանը, ինչն էլ պատմական արժեք ունեցող արվեստի նմուշների և այլ առարկաների մեծ պահանջարկ է առաջացրել, որոնք տնտեսական ճգնաժամերին դիտվում են միակ կայուն ակտիվներ, որոնց գները միայն աճում են:

Նապոլեոնյան առարկաների մեջ մասնագիտացող աճուրդի կազմակերպիչները նշում են, որ գնային նոր բարձրացումը կապված է ռուսական կոլեկցիոներների ժամանմամբ, սակայն պահանջարկը բարձրանում է բոլոր ուղղություններով:

Ռուս գործարար Օլեգ Անտոշինը մոտ 37,500 եվրոյով գնել է աճուրդի առարկաներից մեկը՝ մեդալիոն, որի մեջ տեղադրված է Նապոլեոնի մազափունջը:

Դա նրա առաջին մասնակցությունն էր:

«Ես պատրաստվում եմ կրել սա,- ասել է Անտոշինը շաբաթ օրն իր կողքին կանգնած կնոջը»,- որը ըստ նրա առաջարկել էր գնել մեդալիոնը: «Նապոլեոնը անհավանական բաներ է արել: Կարծում եմ, որ այս առարկան կնպաստի իմ հաջողությանը»:

Աճուրդի առարկաներից շատերի գներն այդ օրերին մի քանի հարյուր դոլարից հասան մինչև մի քանի հարյուր հազարի՝ հաճախ արժենալով իրենց գնահատված արժեքի կրկնակին: Նապոեոնի ձեռնոցների զույգը, որի նախնական գինը 6000 էր, վաճառվել էր 60000 եվրոյով:

«Այնտեղ գործում էր ձնահյուսի էֆֆեկտը»,-ասել է Պիեռ Բրանդան՝ ժառանգության բաժնի ղեկավարը: Պարոն Բրանդան հիշում է Սուրբ Հեղինե կղզում Նապոլեոնի կողմից գրված անգլերեն առաջադրանքների երեք թերթիկների գնումը: Այն ժամանակ նա դրանք գնել էր 50000-ով, այժմ ակնկալում է դրանց դիմաց ստանալ 250000 դոլար: «Գները բարձրանում ու բարձրանում են»,- ասում է նա:

Քանի որ գները բարձրանում են, առկա են բազմաթիվ առարկաներ, ուստի և հարստություն դիզելու հնարավորությունը հարկադրում է կոլեկցիոներներին վաճառել այն առարկաների մի մասը, որոնք նրանք կարող էին պահել:Ֆրանսիական «Le Parisien» թերթը դա անվանել է «Napoléomania»:

«Սա գլամուր է, սա սեքսուալ է»,- ասել է Ֆրանսիայի խոշորագույն մասնավոր կոլեկցիոներներից Պիեռ Ժան Շալանկոնը՝ ցույց տալով Նապոլեոնի կիսանդրին, որը վաճառվել էր մոտ 543 000 եվրոյով:

Շալանկոնն ունի մոտ 2000 առարկա: Կիրակի օրը նա օնիքսից վզնոց էր կրում, որը Նապոլեոնը նվիրել էր իր եղբայր Ժերոմին, և ապարանջան, որը պատկանել էր Նապոլեոնի քրոջը:

«Գները խելահեղ են»,- ասել էր Շալանկոնը՝ նախքան 420000 եվրոյով դեկորատիվ ափսեի գնումը:

Միջանցքով անցնող պարոն Բեյելերը՝ կառավարության ներկայացուցիչը, համաձայնել էր: Նա ևս ցանկացել էր գնել այդ ափսեն, սակայն ի վիճակի չէր: «Պետությունը չի կարող ծախսել 420000»,- ասել էր նա:

Հանրային թանգարանն իրավունք ունի գնել առարկան, երբ վերջին հայտը ներկայացված է, սակայն նա պետք է վճարի հայտնի գինը: Ադյունքում` պատմական առարկաների համար պայքարը գերիլիա է հիշեցնում, թանգարանների ներկայացուցիչները թաքնվում են դահլիճում՝ մատները խաչած աղոթելով, որ գները շատ չբարձրանան, ապա առաջ են վազում այն պահին, երբ մուրճը պետք է ազդարարի ապրանքի վաճառքը:

Շաբաթ օրը հանդիսատեսը ծափահարեց, երբ պարոն Բեյելերը հաղթական ճիչ արձակեց՝ ձեռք բերել պետական թանգարանի համար Նապոլեոնին պատկանած փոքրիկ հրեշտակի արձանիկը: Այն արժեր 8000 եվրո:

Սակայն Նապոլեոնյան առարկաների գների աճն ու Ֆրանսիայի հասարակական ինստիտուտների սուղ միջոցները վկայում են, որ թանգարանները կարող են ձեռք բերել այդ առարկաների մի աննշան մասը միայն, մնացածն անցնում են մասնավոր անձնաց:

«Այս պահին պետության բյուջեն, իրոք, բավականին քիչ է»,- ասում է Աննե դե Չեֆդեբիենը՝ «Musée de la Légion d’Honneur»-ի (Պատվավոր Լեգեոնի թանգարան) վարիչը, – նրանք գնում են միայն այն առարկաները, որոնք անհրաժեշտ են իրենց հավաքածուներում»:

Աճուրդին պարոն Շալանկոնը պատրաստվում է պայքարել պետական թանգարանների հետ՝ մարտական դրոշը պարզած:

«Նրանք չեն կարող հասնել դրան, հավատա ինձ», – քմծիծաղում է նա, – ես պատրաստվում են շատ-շատ բարձր վճարել»: Նա վճարեց 60000 եվրո, պետությունը հայտ չներկայացրեց:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment