Լեռնային Ղարաբաղի խոստումնալից գինեգործության ոլորտը սկսում է պտուղներ տալ
Հոդվածի առանցքում
- 2016 թ. ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Գրիգորի Ավետիսյանը տնկեց երկրորդ խաղողի այգին: Այն տնկվեց անմիջապես իրեն պատկանող հողում, որը գնել էր Լեռնային Ղարաբաղի Տող գյուղի լեռան հովտում, ուր ճիշտ ժամանակին էլ տնկեց այգին:
Ուշադրությանն արժանի
Դե-ֆակտո հանրապետության գինեգործները մասնագիտական ցանցեր են կառուցում՝ օգտագործելով տեղի խաղողը:
2016 թ. ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Գրիգորի Ավետիսյանը տնկեց երկրորդ խաղողի այգին: Այն տնկվեց անմիջապես իրեն պատկանող հողում, որը գնել էր Լեռնային Ղարաբաղի Տող գյուղի լեռան հովտում, ուր ճիշտ ժամանակին էլ տնկեց այգին:
Այն նույն շաբաթվա մեջ, սակայն, տասնամյակներ զինադադարի մեջ գտնվող պատերազմը բռնկվեց ԼեռնայինՂարաբաղի շուրջ հայկական և ադրբեջանական ուժերի միջև, որը հայտնի դարձավ որպես «ապրիլյան պատերազմ»:
Ավետիսյանը, այնուամենայնիվ, տնկեց այգին: Միթե նա չէր վախենում, որ ամենը կարող է կորցնել պատերազմի պատճառով: «Այդ անհանգստությունը երբեք չի անցել իմ մտքից, – ասում է նա:
Այդ այգին այժմ մաս է Կատարո գինիների: 2010 թ.-ին իրենց առաջին խաղողի բերքահավաքից հետո Կատարոն դարձել է չճանաչված հանրապետության զարգացող գինեգործության առաջատարներից մեկը: Այժմ տարածաշրջանը հաշվում է 15 գինեգործական արտադրություն, որոնք արտադրում են յուրահատուկ հայրենի խաղողի գինիներ և օգնում վերածնվել հայկական գինեգործությանը:
Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց վերահսկվում է հայկական ուժերի կողմից երկու կողմերի միջև Խորհրդային Միության փլուզումից հետո ծագած պատերազմի արդյունքում: Իսկ ղարաբաղյան դե ֆակտո կառավարությունը և նրա ներկայացուցիչները հուսով են, որ գինու զարդգացող ճյուղը կարող է ապահովել ինչպես տնտեսական առաջընթաց, այնպես էլ հեղինակություն չճանաչված պետության համար:
Ղարաբաղում գինեգործները պնդում են, որ հազարամյակներ շարունակ իրենք գինի են պատրաստել. Այն պատրաստել են նաև Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Խորհրդային Մարզում՝ Ստեփանակերտի մոտակայքում՝ Ասկերանում, պետական գինու գործարան է գործել՝ արտադրելով սովորական սեղանի գինիներ տեղական խաղողից: Պատերազմի ժամանակ ավերվել է, բայց հետո վերակառուցվել որպես Արցախի կոնյակի արտադրության ընկերություն, որը արտադրում է սպիտակ մրգերից կոնյակ, օղի և գինի: Այն պատկանում է 73-ամյա Գեորգի Օհանյանին, ով ծնվել է Խորհրդային Ղարաբաղում, բայց 1968 թվականին մեկնել Ռուսաստան:
Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան և ԵՄ: բոլորը Հայաստանում կորպորատիվ գրանցման միջոցով, որը օգտագործում են բոլոր ղարաբաղցի արտադրողները: Օհանյանի կոնյակը և Ավետիսյանի գինիները ցուցադրվում են Լոս Անջելեսում և Չիկագոյում, իրենց ապրանքանիշով որպես «Հայաստանի արտադրանք»:
Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի գինու արդյունաբերությունը ծաղկում ապրեց հին սորտերի և տեխնիկայի վերագործարկման շնորհիվ, որոնք, ինչպես արտադրողներն են ասում, կորսվել էր սովետական շրջանում, քանի որ շեշտը դրվել էր կոնյակագործության վրա: Հայաստանի առաջատար գինու ապրանքանիշերից ոմանք, ներառյալ լայնորեն բարձր գնահատված Զորահ Կարասը, այս պատմությունը օգտագործում են որպես վաճառքի խրախուսման միջոց: Օհանյանը Ղարաբաղը դիտում է որպես այդ շարժման մի մաս: «Իհարկե, մենք զգում ենք այս ալիքը, – ասում է նա, – նույն ոգևորությունը, ինչպես Հայաստանում,գինեգործության վերածնունդ է»:
Այդ վերածնունդը ցուցադրվեց ապրիլի սկզբին Ստեփանակերտի «Հելլենիկ Վալլեքս Գարդեն» հյուրանոցում կազմակերպված առաջին «Արցախի մեծ դեգուստացիա» միջոցառմանը: Կատարոյի և Արցախի խաղողագործների ու գինեգործների միության կողմից (որը ղեկավարում է Ավետիսյանը) կազմակերպած միջոցառումն ուղղված էր Ղարաբաղյան գինիների ցուցադրմանը և գինեգործների միմյանց հանդիպելու և շփվելու նպատակին:
«Մեր նպատակն է բոլոր մարդկանց հավաքել մի տեղ, օգնել նրանց ստեղծել համայնք», – ասում է Կատարոյի նախագծերի ղեկավար Կարինե Զաքարյանը: «Ղարաբաղը մրցակցության վայր չէ»:
2015 թվականին Ղարաբաղի մշակույթի նախարարությունը նկատեց Ավետիսյանի հաջողությունները և խնդրեց նրան հիմնել գինեգործների ասոցիացիա `ավելի որակյալ գինեգործություն խրախուսելու համար: Ավետիսյանը դա արել է, բայց պնդել է,որ այն որքան հնարավոր է պետք է հեռու մնաւ պետությունից: Այդուհանդերձ, Ստեփանակերտի դեգուստացիային ներկա էին ինչպես մշակույթի, այնպես էլ պաշտպանության դե ֆակտո նախարարները:
«Այստեղ էր ֆրանսիացի մի գինեգործ, ով եկել էր Կատարո: Գրիգորի Ավետիսյանը նրան հարցրեց.« Ես ուզում եմ ունենալ սիռա կամ մերլոտ տեսակի գինի, ի՞նչ կառաջարկեք », – ասում է Զաքարյանը: Նա պատասխանեց. «Խնդողնի: Միայն խնդողնի: Դուք ունեք հետաքրքիր տեղական խաղող, ինչու՞ եք ուզում որևէ այլ բան »:
Խնդողնին, որը դժվար է արտասանել, մի գուցե ամենալավ տեսակն է Ղարաբաղի գինեգործության համար: Այս տեսակը չի աճեցվում Հայաստանում կամ Ադրբեջանում: Այն միայն Ղարաբաղում է: Այն կարմիր գինու համար է: Խնդողնին ստանում է գինիներ, որոնք հավասարակշռում են պտղատու մրգերը, սննդարար են, բայց խոհեմ և լուրջ: Այն լավագույնը պահպանվում է Կովկասյան կաղնու տակառներում, որոնք պատրաստվում են Ղարաբաղում աճող փայտից:
Ավետիսյանն ասում է, որ տարբեր փորձարկումների շնորհիվ սովորել է պատրաստել որակյալ խնդողնիի գինի: Այժմ նրա գինիները վաճառվում են Երևանի բարձրակարգ ռեստորաններում:
Որոշ գինեգործներ, որոնք մասնակցել են դեգուստացիային, դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու: Նրանց գինիները կարիք ունեն կատարելագործման: Շոուի այլ գինիները ներկայացված էին WineWorks- ի միջոցով, որը Հայաստանում տեղակայված հաստատություն է: Այդ գինիները լավն էին, բայց չունեին իրենց սեփական դեմքը: Նրանք կարող էին լինել ցանկացած վայրից:
Առավել յուրահատուկ գինիներից էին Գրիգորյան ընտանիքի արտադրած գինիները: Այս ընտանիքը տարեկան արտադրում է միայն 1000 շիշ «Apun Kini» կամ «Պապի գինի» տեսակները, որը պատրաստվում է առանց սուլֆիտների կամ այլ տարրերի: Apun Kini- ն յուրահատուկ է, որն ունի խնդողնիին բնորոշ համ, սակայն պարունակում է նաև կարմիր հատապտուղներին բնորոշ համեր: Այն ցույց է տալիս գինեգործների ողջ պոտենցիալը: Շոուի կազմակերպիչները միջոցառման հիմքում էին դնում մասնակիցների պոտենցիալը:
«Ֆրանսիան ունի Բորդո և Բուրգունդի, Իսպանիան ունի Հերեզ, Պորտուգալիան՝ Պորտ գինու տեսակ », – ասում է Կատարոյի նախագծի ղեկավար Զաքարյանը: «Արցախը պետք է ունենա խնդողնի»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ