Հայոց ցեղասպանության մասին բանաձևը որքանո՞վ կազդի Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը որքանո՞վ կազդի Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա

Հոդվածի առանցքում

  • Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս թեման բարձրացվել է ինչպես Գերմանիայի օրակարգում, այնպես և շատ այլ երկրներում
  • Հայոց ցեղասպանության մասին պատկերացումները Գերմանիայի քաղաքական գործիչները, անկախ իրենց գաղափարաքաղաքական կողմնորոշումից, վեր են դասվել վերջերս Թուրքիայի հետ զարգացած բարեկամությունից և գործակցությունից
  • Գերմանիայի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական համագործակցությունը շատ բան է նշանակում Թուրքիայի համար
  • Գերմանիան Թուրքիայի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերն է:

Ուշադրությանն արժանի

Գերմանիայի դաշնային ժողովը բանաձև է ընդունել, որը 1915թ. իրադարձությունները որակում է որպես «հայերի ցեղասպանություն», ինչը տանում է խնդրահարույց և լարված շրջանի թուրք-գերմանական հարաբերություններում, որոնք մինչև այժմ ամենամտերմիկ ու աշխուժ բնույթ էին կրում:

Խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների աջակցությամբ հաստատված բանաձևի քաղաքական և իրավական ասպեկտների մասին կարելի է երկար վիճել, բայց այլ հարց է պահը, երբ այն իրականություն դարձավ:

Անցած տարի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս թեման բարձրացվել է ինչպես Գերմանիայի օրակարգում, այնպես և շատ այլ երկրներում:

Այն ժամանակ Գերմանիայի քաղաքկան ղեկավարները նախընտրեցին կենտրոնանալհարցի նրբության, Թուրքիայի հետ հարաբերությունների համար դրահնարավոր հետևանքների վրա, և չպնդել այդ որոշման հարցում:

Այն, որ «Կանաչների» կուսակցության նոր առաջարկած նախաձեռնությանն աջակցել են իշխանականև ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, ոչ միայն տարօրինակ է թվում, այլև մտածելու ըեղիք է տալիս… Այդ քայլն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության մասին պատկերացումները Գերմանիայի քաղաքական գործիչները, անկախ իրենց գաղափարաքաղաքական կողմնորոշումից, վեր են դասվել վերջերս Թուրքիայի հետ զարգացած բարեկամությունից և գործակցությունից:

Տրամաբանություն գտնել նրանում, որ Բունդեսթագը, չնայած Անկարայի բոլոր նախազգուշացումներին, ընդունեց Ցեղասպանության մասին բանաձևը, բարդ է: Ինչպիսին էլ լինեն պատճառները, ակնհայտ է՝ Գերմանիայի այդ քայլը կմթագնի երկու երկրների հարաբերությունները՝ վնասելով երկու կողմերին: Իհարկե, պետք չէ կարծել, որ Թուրքիան ոչինչ չի անի: Այդուհանդերձ, կարևոր է, որ նրա արձագանքը ճիշտ ազդանշան լինի և զգալի արդյունք տա:

Պետք չէ մոռանալ, որ Գերմանիայի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական համագործակցությունը շատ բան է նշանակում Թուրքիայի համար: Հատկապես այս շրջանում, երբ Անկարան հաշտ չէ շատ երկրների հետ, ներառյալ ԱՄՆ և Ռուսաստանը…

Նախկին փորձը ցույց է տալիս, որ զայրույթի ազդեցությամբ ձեռնարկվող գործողությունները (ինչպիսին, օրինակ, Ֆրանսիայի նկատմամբ տնտեսական բոյկոտն է) ավելի մեծ վնաս են բերել, քան օգուտ: Գերմանիան Թուրքիայի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերն է: Զբոսաշրջության ոլորտում ևս նա առաջին տեղում է… Դեսպանի հետ կանչումը խորհրդանշական, ավանդական արձագանք է: Բայց դիվանագիտական կապերի խզման մասին խոսք լինել չի կարող, որպեսզի այս իրավիճակը չվերածվի ճգնաժամի, որը կվնասի երկկողմ հարաբերություններին, պատասխան արձագանքը պետք է «վերահսկվող» լինի և պետք է որոշակի սահմաններ ունենա: Իմպուլսիվ, պոպուլիստական հայտարարությունները և գործողությունները կարող են ուղեկցվել այսրոպեական ծափահարություններվ, բայց դրանց հետևանքներն ակնհայտորեն Թուրքիայի օգտին չեն լինի: Միաժամանակ պետք է նշել նաև, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումից հետո երկու երկրների հարաբերությունները այդքան սերտ և ջերմ չեն լինի, ինչպես մինչև այժմ: Այս անգամ վստահությունը խախտվել է:

Թարգմանությունը` «Ժամանակ» թերթի

Write a comment