Մոսկվան ավելի մեծ ճնշում է գործադրում հայկական նոր իշխանության վրա

Մոսկվան ավելի մեծ ճնշում է գործադրում հայկական նոր իշխանության վրա

Մոսկվան ավելի շատ ճնշում է գործադրում Հայաստանի նորընտիր առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Անցյալ գարուն իշխանության գալուց հետո, Փաշինյանի կառավարությունը պատժիչ գործողությունների դիմեց ռուս օլիգարխների և նրանց հետ կապ ունեցող հայ գործիչների դեմ, որն առաջացրեց Կրեմլի դժգոհությունը: Սակայն, Մոսկվայի ճնշումը բավականին հաջողակ է եղել ստիպելով ՀՀ վարչապետին արտաքին հարցերում պահել ռուսական ուղեգիծը: Փաշինյանը զգում է, որ ինքը պարտավոր է վճարել իր ներքաղաքական ծրագրերի իրականացման համար, և հարցը մնում է բաց, թե արդյոք սա այն գին է, որ նա վճարում է դրա դիմաց և արդյոք չի պատրաստվում ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարել: Սակայն պատասխանն ակնհայտ է՝ հաշվի առնելով , որ գալիք ընդհանուր ընտրությունները տեղափոխվել են 2018 թ. դեկտեմբերի 9-ը: Հավանականությունը մեծ է, որ Փաշինյանը ճնշող մեծամասնություն կստանա օրենսդիր մարմնում, ի շնորհիվ մեծ քանակությամբ աջակցության հայ բնակչության շրջանում, որը ցանկանում է, որ երկրում արմատախիլ լինի Ռուսաստանի հետ կապեր ունեցող կոռուպցիան:

1991 թ. անկախացումից ի վեր Հայաստանը կախման մեջ է Ռուսաստանից իր աշխարհագրական դիրքի, գրավյալ տարածքների շուրջ Ադրբեջանի հետ պատերազմի և տնտեսական թուլության պատճառով: Հայաստանը սահմաններ ունի իրեն նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Իրականում, վերջիններիս հետ հարաբերությունները միշտ եղել են դժվար: Բացի այդ, Հայաստանը սահմանակից է Վրաստանին, որի հակամարտությունը Ռուսաստանի հետ դժվարացնում է արտաքին առևտուրը: Դեպի ծով ելք չունեցող այս երկիրը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, Մոսկվան աջակցում է այս երկրին ոչ միայն ավանդական մշակութային կապերի պատճառով, երկու ժողովուրդներն էլ արևելյան քրիստոնյա ազգեր են, այլև Հայաստանի հարևանների հետ բարդ հարաբերություններում՝ Հայաստանին որպես լծակ օգտագործելով տարածաշրջանում ռուսական գերիշխանության խթանման համար:

Հայաստանի պատերազմն Ադրբեջանի հետ նշանակում է, որ ոչ մի երևանյան կառավարություն երբևէ պատրաստ չէ հրաժարվել ռուսական ռազմական աջակցությունից կամ Գյումրիի ռուսական ռազմակայանից՝ չնայած այն բոլոր խնդիրներին, որոնք այն հարուցել է հայերի համար, այդ թվում ` դրա շրջակայքում բնակվող հայերի մահվան բազմաթիվ դեպքեր: Երբ հայերը զայրանում են Մոսկվայի վրա, ռուսական կառավարությունը միշտ կարող է մատնանշել ադրբեջանական և թուրքական գործոնները կամ նույնիսկ նրանց հրահրել, որպեսզի հասկացնել, որ առանց ռուսական ռազմական ներկայության Հայաստանին դժվար կլինի, եթե, իհարկե, չլինեն հիմնարար փոփոխություններ Բաքվում և Անկարայում: Դրա մասին է վկայում հայ մեկնաբաններից մեկը:

Մինչև այս տարվա սկիզբը ենթադրվում էր, որ դեպի ծով ելք չունեցող, սահմանափակ ռեսուրսներ ունեցող և արդյունաբերական առումով թույլ երկիրը գտնվում է այնպիսի ծանր վիճակում, որ հայերի մեծամասնությունը եկել են եզրահանգման, որ ռուսական փողի մուտքն ու դրա հետևում գտնվող օլիգարխներն այն գինն է, որ Հայաստանը ստիպված է վճարել երկիրը պահպանելու համար: Այնուամենայնիվ, փողոցային շարժումը, որը բերեց Փաշինյանին իշխանության և հանգեցրեց նրա հակակոռուպցիոն արշավին, կարծես թե հերքում է այդ ենթադրությունը: Իրոք, արտասահմանում շատ վերլուծաբաններ Փաշինյանի հեղափոխությունը անվանում էին «Մայդան», որը առաջին հերթին կվերացնի օլիգարխների համակարգը, իսկ այնուհետև Երևանի կախումը Մոսկվայից:

Այնուամենայնիվ, ըստ հայ վերլուծաբանի, Փաշինյանի պայքարը կոռուպցիայի դեմ ուղղված է ոչ թե դրա պատճառների, որոնցից է Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանում, այլ միայն դրա հետևանքների դեմ: Հետևաբար` հակակոռուպցիոն արշավը հիմնականում շարունակում է մնալ ցուցադրական: Քաղաքական հետազոտությունների Երևանի կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը պնդում է, որ նույն բանը կարելի է ասել նաև Փաշինյանի ենթադրյալ Մոսկվայից հեռանալու մասին: Նա չի հեռանում, ասում է Ենոքյանը: Փոխարենը, ՀՀ վարչապետը գնալով ավելի ու ավելի շատ է կատարում այն, ինչ ցանկանում է Կրեմլը: Ավելին, վերլուծաբանի կարծիքով, Փաշինյանը կշարունակի սերտորեն համագործակցել Մոսկվայի հետ միջազգային հարցերում, քանի որ Հայաստանի նոր ղեկավարը Ռուսաստանի ուժեղ ճնշման ներքո է և ինքն էլ այդքան փորձառու չէ արտաքին քաղաքականության ոլորտում:

Ենոքանը նշում է, որ ի հակառակ շատերի պնդման, Մոսկվայի հետ Երևանի կապերը սերտացել են Փաշինյանի իշխանության գալուց հետո: Մինչդեռ Հայաստանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Եվրամիության հետ, որն ակտիվորեն ընթանում էր 2017 թվականին, նվազել է՝ հարցեր առաջացնելով, թե որ ուղղությամբ է Երևանը շարժվելու ապագայում: Պատասխանը կարծես կասկած չի հարուցում, և Մոսկվան  համոզված է, որ կարող է ստանալ այն, ինչ ցանկանում է Հայաստանից և իրեն պահում  Երևանի հանդեպ անհարգալից, գտնում է հայ փորձագետը:

Վլադիմիր Պուտինը ոչ միայն շնորհավորել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, ում հետապնդում էր Փաշինյանը, բայց Պուտինի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է արհամարհական, ոչ դիվանագիտական ​​և նույնիսկ Ռուսաստանի համար աննախադեպ մի ոճով արտասահմանում հայաստանյան ներկայացուցիչների մասին: Այդպիսի պաշտոնական գործողությունները, Ենոքանի պնդմամբ, փաստում են, որ Մոսկվան այլևս չունի օլիգարխների միջոցով Երևանի վրա ազդելու լծակներ և ստիպված է գործի դնել պաշտոնական օղակները:

Այնուամենայնիվ, Կրեմլը հաջողություն է գրանցել Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցում, շարունակում է Ենոքանը: Հայաստանի առաջնորդը մասնակցեց Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովին և նույնիսկ համաձայնություն տվեց Սիրիա հայ բժիշկների և այլ զինվորականների խումբ ուղարկելուն, մի բան, որ Սերժ Սարգսյանը, ում Փաշինյանը հեղափոխության միջոցով հեռացրեց պաշտոնից, հետևողականորեն հրաժարվում էր անել: Ներկայիս վարչապետը, կարծում է հայ վերլուծաբանը, վախենում է, որ Ղարաբաղում նոր պատերազմ կսկսի, և նա չի կարող իրեն թույլ տալ հակադրվել Մոսկվային: Ի դեպ, այդ մտավախություններն ավելի շատ խոսում են Փաշինյանի արտաքին քաղաքականության ոլորտում փորձի բացակայության, քան թե լուրջ հաշվարկի առկայություն մասին:

Այսպիսով, Մոսկվան պահպանել է իր դիրքերը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում, նույնիսկ եթե այն չի կարողացել պահպանել իր բոլոր օլիգարխներին այնտեղ: Եթե ​​Փաշինյանը և նրա կողմնակիցները դեկտեմբերին հաղթեն ճնշող մեծամասնությամբ, երկու գործոններն էլ կարող են փոփոխման ենթարկվել Երևանի ձգտումը Մոսկվայից հեռանալու և օլիգարխների դեմ պայքարելու առումով: Այնուամենայնիվ, հայ հեղափոխությանը հաջորդած ամիսները ցույց են տալիս, որ եթե Երևանը փորձում է դա անել, Մոսկվան ճնշումներ է գործադրում, հատկապես, եթե այն կարծում է, որ կարող է անել դա առանց որևէ այլ օտարերկրյա ուժի հակադրման:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment